Էդուարդ Վարդանյան

Եվս մեկ հաղթանակ. «Առյուծի սիրտը» կրկին հայր է դարձել

97
(Թարմացված է 15:32 16.07.2019)
Հայտնի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ընտանեկան ուրախ լուսանկար է հրապարակել սոցցանցի իր էջում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Խառը մենամարտերի մարզիկ Էդուարդ Վարդանյանը, որը հայտնի է «Առյուծի սիրտ» մականունով, երրորդ անգամ է հայր դարձել։ Մարզիկը դուստր է ունեցել։

Այս ուրախ նորությամբ Վարդանյանը կիսվել է Instagram–ի իր բաժանորդների հետ` իր էջում ընտանեկան հուզիչ լուսանկար տեղադրելով։

«Այն պահը, երբ դեռ չես գիտակցել, որ երեք դուստրերի երջանիկ բազմազավակ հայր ես»,-լուսանկարին կից գրել է Վարդանյանը։

Երկրպագուները մարզիկի էջը «ողողել են» շնորհավորանքներով։

«Շնորհավորում եմ, ոսկերիչ», «Չեմպիոնն ամեն ինչում է չեմպիոն», «Եվս մեկ հաղթանակ ունես», «Հինգերորդ երեխան անպայման տղա է լինելու», «Շտապ որդի է պետք»: Այսպիսի մեկնաբանություններ են գրել մարզիկի բաժանորդները։

Գրառմանն արձագանքել է նաև մեկ այլ բազմազավակ հայր` ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Կուդրյաշովը։

«Բազմազավակների մեր շարքերը համալրվում է։ Շնորհավորանքներս, Էդուարդ»,-գրել է նա։

Հայ մարզիկն ասել է, թե մարզչի որ խորհուրդն է նրան հաղթող դարձրել

Էդուարդ Վարդանյանը ռուսաստանաբնակ հայ է, խառը մենամարտերի (ММА) պրոֆեսիոնալ մարտիկ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարդանյանն ու Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մտադիր են Արցախում ըմբշամարտի դպրոց բացել և այնտեղ մարզումներ կազմակերպել։

Էդիկ, հայերը քո մեջքին կանգնած են. երկրպագուները սատարել են Նժդեհի խոսքը մեջբերած մարզիկին

97
թեգերը:
մարզիկ
Ըստ թեմայի
Հայ մարզիկը Ռուսաստանի քիքբոքսինգի չեմպիոն է դարձել
Կեմերովոյի հայկական համայնքի ղեկավարը պատմում է՝ ինչպես է հայ մարզիկը փրկել մարդկանց
«Հայ մարզիկները պատվո պատվանդանին են կանգնել Շոտլանդիայում». ասուլիս
Ինչու են Ահարոնին հայ Բրյուս Լի ասում, կամ ինչպես հայ մարզիկները հայտնվեցին Գինեսի գրքում