Ֆուտբոլի գնդակ

ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ

195
(Թարմացված է 15:34 14.07.2019)
Երևանում այսօր Հայաստանի և Իսպանիայի հավաքականների միջև խաղով մեկնարկում է մինչև Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը։ Հայկական թիմին մաղթենք արժանի ելույթներ, և մարզական ոգին բարձր պահելու համար, հիշեցնենք, որ 42 տարի առաջ ֆուտբոլիստ Ռոբերտ Խալայջյանը հենց այս տարիքային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ։

Հեռավոր 1977 թվականին կայացավ մինչև 19 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը` մրցաշարի եզրափակիչ մասը անցկացվում էր Թունիսում։ Անխոս ֆավորիտ էին համարվում բրազիլացի պատանիները, և առաջնությունից առաջ ընկերական խաղում խորհրդային պատանիները նրանցից պարտություն կրեցին` 0:5 հաշվով։

Սակայն ֆուտբոլն այն ժամանակ դեռ անկանխատեսելի էր, և դրա վրա քիչ էին ազդում բուքմեյքերները։ Եվ ահա եզրափակիչ զույգ կազմեցին թիմեր, որոնց առաջնությունից առաջ քչերն էին սպասում տեսնել եզրափակիչ խաղում` ԽՍՀՄ և Մեքսիկա։ Համառ խաղը հասավ 11-մետրանոցներին, որոնք կարծես անվերջ տևելու մտադրություն ունեին, սակայն ի վերջո խորհրդային ֆուտբոլիստներն ավելի հստակ խաղացին և հաղթեցին` 9:8 հաշվով։

Աշխարհի չեմպիոն խորհրդային պատանիների թիմը` ամբողջությամբ կազմված էր ռուսական և ուկրաինական ակումբների խաղացողներից։ Միակ բացառությունը երևանյան «Արարատ» թիմի հարձակվող Ռոբերտ  Խալայջյանն էր։

Խալայջյանի մասին ֆուտբոլասեր հասարակությունն իմացել էր դրանից դեռ մեկ տարի առաջ. 17 տարեկանում նա եկել էր երևանյան թիմ, ընդգրկվել հիմնական կազմում և 1976 թվականի խաղաշրջանում 4 գոլ խփել` վատ արդյունք չէր պատանեկան թիմի խաղացողի համար։ Այո, այդ սեզոնի երկրորդ խաղակեսում «Արարատի» երբեմնի հզորությունից գրեթե ոչինչ չէր մնացել, մարզիչները ջանում էին ուժեղացնել խաղը, բազմաթիվ խաղացողների էին փորձում, որոնցից շատերն այդպես էլ դուբլից դուրս չեկան։

Նոր ակումբներ հայկական ֆուտբոլում. ովքե՞ր են հիմնում ու փորձում զարգացնել դրանք (մաս 2-րդ)

Ռոբերտ Խալայջյանը հեռանկարային խաղացող էր թվում, լրջորեն աշխուժացրել էր թիմի գրոհային մասը և մշտապես լարվածության մեջ էր պահում հակառակորդի պաշտպանությանը։ Միայն այն, որ ԽՍՀՄ մարզիչները, որոնք կարելի է ասել ընտրության մեծ հնարավորություն ունեին, նկատեցին Ռոբերտին, շատ բանի մասին է խոսում։

Խալայջյանը խաղաց այդ առաջնության 5 խաղերից երկուսում, վերադարձավ «Արարատ» և այստեղ, բոլորովին հանկարծակի և առանց նախադրյալների, ինչպես ասում են «տանուլ տվեց» խաղը` որակի առումով։ 1977 թվականին նա այլևս ոչ մի գոլ չխփեց և հաջորդ խաղաշրջանը մեկնարկեց Աբովյանի «Կոտայքում», որն այն ժամանակ ծաղում էր Միության առաջնության երկրորդ լիգայում։

1982 և 1983 թվականներին Խալայջյանը լավ խաղ ցուցաբերեց «Կոտայքում», նա հակառակորդի դարպաս ավելի քան 20 գնդակ էր ուղարկել, բայց հանկարծ հեռացավ թիմից` 1984 թվականի խաղաշրջանը սկսելով երկրորդ լիգայի մեկ այլ հայկական ակումբում` Հոկտեմբերյանի «Սպարտակում»։ Ճակատագրի հեգնանքն այն էր, որ հենց 1984 թվականին «Կոտայքն» արեց գրեթե անհնարինը` դառնալով հաղթողներից մեկը և ուղեգիր  ստանալով առաջին լիգա։

Ճակատագիրը Խալայջյանի նկատմամբ անարդար էր, և դա նշում էր Վալերի Պետրակովը` աշխարհի չեմպիոն դարձած ԽՍՀՄ պատանեկան հավաքականի իր խաղընկերը։ Պետրակովը երկար և հաջող պաշտպանում էր Մոսկվայի «Տորպեդոյի» և «Լոկոմոտիվի» գույները, մի քանի անգամ ներգրավվել էր ԽՍՀՄ մեծահասակների թիմում։ Իր հարցազրույցներից մեկում, անցյալը հիշելով, Պետրակովն ասել էր. «Ռոբերտ Խալայջյանը կորավ, նա լավագույն կարիերային էր արժանի»։ Նա իր ֆուտբոլային կարիերան ավարտեց Կիրովականի «Լոռի» ակումբում։

Մուշեղյան. ««Հրազդան» մարզադաշտից տարհանման խնդիր չի եղել ու չի էլ կարող լինել»

Այնուամենայնիվ, աշխարհի պատանեկան առաջնության ոսկու փայլը տարիների ընթացքում չի խամրում։ Գուցե հայ ֆուտբոլիստների սերունդներից մեկը կշարունակի Խալայջյանի սկսածը` արդեն ամբողջ թիմով։

Եվ ինչու չսկսել Եվրոպայի առաջնությունից, ի վերջո, բարձր նպատակներ չդնելով` ոչ ոք չի հաղթում։

195
թեգերը:
մեդալ, ֆուտբոլ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ֆուտբոլի և բասկետբոլի հավաքականների մարզիկները բանակ չեն գնա
Ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը համահայկական խաղերում կգերազանցեն հինգ տասնյակը. Զաքարյան
Ֆուտբոլի «միասնական առաջնությո՞ւն». հայերի դեպքում դա մշտապես «խաղից դուրս» թեմա է
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

77
(Թարմացված է 18:51 27.07.2021)
Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հայ շախմատիստը 1/8 եզրափակչի լրացուցիչ երկու պարտիաներում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբային:

Առաջին պարտիայում չկարողանալով հաղթել սպիտակներով, իսկ Հայկը շահեկան դիրքում էր, Մարտիրոսյանը սև քարերով ևս պարտվեց երկրորդ պարտիայում:

Նախորդ ռաունդում հայ շախմատիստն ուժեղ էր գտնվել խորվաթ Անտե Բրկիչից: Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շաքրիյար Մամեդյարովին:

Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը ավելի վաղ փուլում դուրս մնացին հետագա պայքարից, իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պայքարից դուրս մնաց առողջական վիճակի պատճառով:

«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարին:

77
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին
Շախմատի աշխարհի գավաթ. Մարտիրոսյան–Մամեդյարով մրցապայքարի հաղթողը կորոշվի թայ–բրեքով
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին ու անցավ հաջորդ փուլ
Իզաբելլա Յայլյան

Տոկիո 2020. Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի մրցումներում 7-րդն է

75
(Թարմացված է 12:44 27.07.2021)
Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են երկու ծանրորդներ՝ Իզաբելլա Յայլյանը, և Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոն Մարտիրոսյանի ելույթը օգոստոսի 3-ին է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով օլիմպիական մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը։

Կանանց 59 կգ քաշային կարգում օլիմպիական ոսկե մեդալի հիմնական հավակնորդ էր համարվում չինական Թայպեյի մարզուհի Կու Հսինգ Չունը, որն աշխարհի ռեկորդակիր է հրում վարժությունում։ Արդեն պոկում վարժությունում Չունը գլխավերևում պահելով 103կգ քաշը, սահմանեց օլիմպիական նոր ռեկորդ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք մոտեցումներից իրացրեց երկուսը և առաջին վարժությունից հետո 95կգ արդյունքով չորրորդ տեղում էր։ Համեմատության համար նշենք, որ հայ մարզուհին ավելի ուժեղ է հենց պոկում վարժությունում։

Հրում վարժությունում Յայլյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 110կգ, և դժվարությամբ, բայց կարողացավ ֆիքսել քաշը գլխավերևում։ Սակայն պարզ էր, որ մեր մարզուհին շատ քիչ շանսեր ունի մեդալի համար պայքարելու, քանի որ մրցակիցներն ավելի ծանր քաշեր էին պատվիրել։ Յայլյանը փորձեց միանալ արծաթե կամ բրոնզե մեդալների համար պայքարին, բայց 115կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահել չհաջողվեց հաջորդ երկու մոտեցումների ժամանակ, և երկամարտի 205 կգ արդյունքով հայ մարզուհին զբաղեցրեց 7-րդ տեղը։

  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Իզաբելլա Յայլյան

Կորյուն Սողոմոնյանը լքում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը

Իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը օլիմպիական ռեկորդներով դարձավ Կու Հսինգ Չունը։

Մրցումային հերթական օրվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը, որը կմասնակցի ազատ լողաոճի 100 մետր մրցատարածության մրցումներին։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

75
թեգերը:
ծանրամարտ, Տոկիո, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը Տոկիոյում անձամբ է շնորհավորել Հովհաննես Բաչկովին. լուսանկարներ
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո 2020-ում գրավել է 18-րդ տեղը
Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական մրցաշարի երրորդ փուլ է դուրս եկել
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը