00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատանի ֆուտբոլիստների ամենաաստղային հնգյակը. ովքե՞ր են այս օրերին Հայաստանում

© AFP 2024 / JOSE JORDANИспанский полузащитник "Валенсии" Ферран Торрес с мячом во время четвертьфинального матча Лиги Европы по футболу между командами "Вильярреал" - "Валенсия" (11 апреля 2019). Вила-Реал
Испанский полузащитник Валенсии Ферран Торрес с мячом во время четвертьфинального матча Лиги Европы по футболу между командами Вильярреал - Валенсия (11 апреля 2019). Вила-Реал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը հետաքրքրում է ոչ միայն ֆուտբոլասերներին, այլև սպորտային գործակալներին, որոնք տնտղող հայացքով հետևում ու գնահատում են այն խաղացողներին, որոնք վաղը միլիոնավոր երկրպագուների կուռքն են դառնալու:

Հուլիսի 14-ին Հայաստանում կմեկնարկի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը: Սա եզակի հնարավորություն է՝ հետևել այն երիտասարդներին, որոնք արդեն մի քանի մրցաշրջանից մայրցամաքի աստղ են համարվելու: Sputnik Արմենիան ներկայացնում է այն ֆուտբոլիստների հնգյակը, որոնց անունն արդեն հնչել է ամբողջ աշխարհով ու որոնց խաղին արժե ուշադիր հետևել առաջիկա մրցաշարում:

Ֆեռան Տոռես Գարսիա, (իսպ. Ferran Torres García) Իսպանիա աջ կիսապաշտպան

View this post on Instagram

@sefutbol #U19EURO

A post shared by Ferran Torres (@ferrantorres7) on

Առաջիկա առաջնության գլխավոր աստղը Իսպանիայի հավաքականի աջ կիսապաշտպան Ֆեռան Տոռեսն է: Նա 16 տարեկանում հայտնվել է «Վալենսիա» ակումբում, որի կազմում ելույթ է ունենում մինչ օրս: 17 տարեկանում սկսել է խաղալ հիմնական թիմում, իսկ 19 տարեկանում նա Իսպանիայի ուժեղագույն թիմերից մեկի կազմում ավելի քան հիսուն գոլ է խփել:

Тренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины - Sputnik Արմենիա
Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները

Տեղական ու անգլալեզու լրատվամիջոցները Ֆեռանին նկարագրելիս օգտագործում են «prodigy» բառը, որը նշանակում է «վիրտուոզ», «հրաշք», «երիտասարդ տաղանդ», մի խոսքով՝ «հրաշամանուկ»: Նա իր տարիքի համար խաղադաշտի անհավանական ընկալում ունի և աչքի է ընկնում տպավորիչ ֆիզիկական տվյալներով: Միաժամանակ, նա ֆանտաստիկ է աշխատում գնդակի հետ, պարզապես նայեք՝ ինչ էր անում նա անցած մրցաշրջանում:

Transfermarkt հեղինակավոր կայքը նրան 22 միլիոն դոլար է գնահատում, սակայն եթե ինչ-որ մեկը ուզենա գնել Տոռեսին, նա ստիպված կլինի ավելի շատ գումար ծախսել: Ֆեռանը երկարացրել է գործարքը «Վալենսիայի» հետ՝ 100 միլիոն դոլարով գնելու իրավունքով, գրեթե նույն գումարով Կրիշտիանու Ռոնալդուն անցած ամառ «Յուվենտուս» անցավ:

Նոր ակումբներ հայկական ֆուտբոլում. ովքե՞ր են հիմնում ու փորձում զարգացնել դրանք (մաս 2-րդ)

Միանգամայն հնարավոր է՝ նա հավաքականում հարձակվող լինի, պատանեկան մակարդակով շատ դժվար կլինի զսպել նրան նույնիսկ Եվրոպայի առաջնության եզրափակիչի լավագույն պաշտպանների համար:

Բրայան Խիլ Սալվատիեռա (իսպ. Bryan Gil Salvatierra), Իսպանիա, ձախ կիսապաշտպան

View this post on Instagram

Estamos listos para la U19EURO 🇦🇲, y que mejor forma que con @adidasfootball. #Nemeziz #DareToCreate #createdwirhadidas

A post shared by Bryan Gil (@bryan11gil) on

Եթե Տոռեսն այս մրցաշարի գլխավոր աստղն է ու արդեն հիմա ձևավորված ֆուտբոլիստ, ապա Բրայան Խիլը, հնարավոր է, այս առաջնության ամենահեռանկարային խաղացողն է:

Բրայանը սկսել է ֆուտբոլ խաղալ Իսպանիայի հարավում գտնվող Բարբատե փոքրիկ քաղաքում, որն ունի մոտ 20 հազար բնակչություն: Այնտեղ են «Սևիլիայի» սկաուտները նկատել փոքր, բայց չափազանց ճարպիկ ձախ վինգերին, որը 18 տարեկանում սկսել է խաղալ հիմնական թիմում: Խիլը հայտնի է դեպի կենտրոն իր մշտական տեղափոխություններով ու սառնասրտությամբ. դիտեք «Ռայոյի» դարպաս ուղարկած նրա առաջին գոլը:

«Ալաշկերտը» հաղթեց «Մակեդոնիային». հայկական թիմին այս գործում օգնեց նաև մրցակիցը

Երկու շաբաթ առաջ նա արդյունավետ փոխանցում է կատարել «Վալյադոլիդի» դեմ խաղում ու դարձել է XXI դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, որն արդյունավետ փոխանցումով նշանավորվել է եվրոպական առաջնությունների հնգյակում (դրա մեջ Իսպանիայից բացի մտնում են Անգլիան, Իտալիան, Գրեմանիան ու Ֆրանսիան):

Այսօրվա դրությամբ Խիլը 10 միլիոն դոլար է գնահատվում,  բայց նրա իրական արժեքն ավելի բարձր է. նա մինչ 2022 թվականը Սևիլիայի հետ գործող պայմանագիր ունի, և ունի նաև մեծ պաշար՝ եվրոպական մակարդակի աստղ դառնալու համար:

Անդեր Բարենեչեա Մուգուրուսա (իսպ. Ander Barrenetxea Muguruza), Իսպանիա, հարձակվող

View this post on Instagram

Bonita experiencia en el Nike Camp de Andorra! @nikecamp @nikefootball #NikeCamp #NikeCamPlayer 📸: @albertgeli

A post shared by Ander Barrenetxea (@anderbarrene7) on

Ընդհանրապես Իսպանիայի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Սանտյագո Դենիան միանշանակ ամենաաստղային կազմն է բերում այս մրցաշարին մասնակցելու, ընդ որում՝ ֆուտբոլիստներից շատերի հետ նա երկար տարիներ է աշխատում: Նախկինում նա աշխատում էր Մ-17 ազգային թիմի հետ: Անդերը իսպանական ֆուտբոլի երիտասարդ աստղերից է, որի մասին միայն այս տարի են սկսել խոսել: Նա լրիվ պատանի է. Բարենեչեան ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 27-ին:

Նախորդ մրցաշրջանի ընթացքում նա շատ ավելի լավ է խաղացել ու արդեն դեկտեմբերին, 17 տարեկանում Անդերը սկսել է հանդես գալ «Ռեալ Սոսյեդադի» հիմնական կազմում: Այսպիսով՝ նա դարձել է թիմի ամենաերիտասարդ դեբյուտը՝ սկսած 1934 թվականից: Նախավերջին տուրում նա գոլ է խփել, այն էլ՝ Մադրիդի «Ռեալի» դարպասը:

«Հայկական Մաքգրեգորը» կխաղա «Սոչիում»

Հետաքրքիր է, որ խաղերից մեկից հետո տեսել են՝ ինչպես է Անդերը հեծանիվով լքում մարզադաշտը: Բանն այն է, որ նա դեռ վարորդական իրավունք չունի, այդ պատճառով հեծանիվը հարձակվողի գլխավոր տարնսպորտային միջոցն է:

Վերջերս Բարենեչեան երկարաձգել է պայմանագիրը մինչև 2025 թվականը, իսկ Transfermarkt-ը ձախ հարձակվողին 11 միլին դոլար է գնահատում:

Էդդի Սալսեդո, (իտ. Eddy Anthony Salcedo Mora) Իտալիա, հարձակվող

View this post on Instagram

Training day ⚫️🔵 @inter

A post shared by Eddie Salcedo (@salcedo_jr11) on

Թիմային մարզաձևերում խաղացողների միջև մեկ տարվա տարբերությունը կարող է շատ զգալի լինել: Այդ պատճառով մինչ 19 տարեկանների թիմերում 17 տարեկաններին ներառում են որպես ավանս. պատանիները հնարավորություն են ստանում մարզվել ու ելույթ ունենալ ավելի ուժեղ ու փորձառու ֆուտբոլիստների հետ: Բավականին հազվադեպ է լինում, որ 17 տարեկան խաղացողը իրենից երկու տարով մեծ ֆուտբոլիստների թիմում գրեթե առանցքային դերակատարություն ունենա:

Սենսացիոն հաղթանակ Երևանում. Շվեդիայի չեմպիոնը պարտվեց «Արարատ Արմենիային»

17 տարեկան Սալսեդոյի դեպքը հենց այդպիսին է. սևամորթ ֆորվարդը «Ջենոա» ակադեմիայի սանն է: 2017 թվականին 15 տարեկանում նա սկսել է խաղալ Իտալիայի առաջնության А սերիայում հիմնական թիմի կազմում: Նա շատ մեծ արագություն ունի ու լավ տեխնիկա. զարմանալի չէ, որ Միլանի «Ինտերը» աչք է դրել նրա վրա ու Էդդի համար երկու միլիոն դոլար է տվել:

Հարձակվողի տաղանդը նկատել են նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում. նա «թռել» է Մ-17 հավաքականի վրայով ու միանգամից սկսել է ելույթ ունենալ Մ-19 ազգային թիմում:

Պատանի հարձակվողի ամենից տպավորիչ փայլատակումը «Յուվենթուսի» երկրորդ կազմի դեմ խաղում հեթ-տրիկն է:

Բենուա Բադյաշիլ, (ֆր. Benoît Badiashile Mukinayi) Ֆրանսիա, պաշտպան

View this post on Instagram

A post shared by B A D I A S H I L E (@benoit.badiashile) on

Բենուան իր դիրքում աշխարհի ամենահեռանկարային խաղացողներից է: Ծագումով Կոնգոյից 18 տարեկան ֆրանսիացի վունդերկինդով հետաքրքվում է միանգամից մի քանի եվրոպական ակումբ: Հիմնական թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդն» է. վերջին տվյալների համաձայն, նրանք պատրաստ են Բենուայի համար ավելի քան 40 միլիոն դոլար վճարել:

Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Նախորդ մրցաշրջանում Բենուան 26 հանդիպման է մասնակցել, և նրա խաղը հավանաբար ամենապայծառ պահն էր «Մոնակոյի» համար ձախողված մրցաշրջանում. թիմը 17-րդ տեղն է զբաղեցրել ու քիչ էր մնում լքեր Լիգա 1-ը:

Բենուայի մասնակցությամբ ամենահայտնի պահը մամուլի ասուլիսն է, որի ժամանակ թիմի այն ժամանակվա մարզիչ Տյերի Անրին պահանջել էր պաշտպանից իր հետևից աթոռը տեղը դնել:

 

 

Լրահոս
0