«ԲԱնանցի» ֆուտբոլիստները

«Բանանցը» պարտվեց` առանց գոլային պահեր ստեղծելու

94
(Թարմացված է 09:22 12.07.2019)
Հայաստանը Եվրոգավաթներում ներկայացնող «Բանանցը» առաջինն էր, որ հանդես եկավ մրցակցի հարկի տակ, և առաջինն էր, որը պարտվեց առաջին խաղում:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Չուկարիչկի» - «Բանանց» հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով` հօգուտ սերբական թիմի։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցին» բավականին լուրջ մրցակից էր բաժին հասել ի դեմս սերբական «Չուկարիչկի» թիմի:

Դիմակայության առաջին խաղում մրցակիցը Սերբիայում կայացած խաղում ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր: Սակայն երկար ժամանակ «Բանանցի» ու Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին հաջողվում էր անառիկ պահել սեփական դարպասը:

Բայց նույնիսկ «Բանանցի» դարպասապահի լավ խաղը չօգնեց հայկական թիմին հասնել ցանկալի արդյունքի: «Չուկարիչկիի» ֆուտբոլիստները իրենց խաղային և տարածքային առավելությունը կարողացան վերածել խփած երեք գնդակների։

Սերբերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սլոբոդան Տեդիչը, մեկ գնդակ էլ խփեց Ստեֆան Կովաչը: Պատասխան խաղը թիմերի միջև կայանալու է հուլիսի 16-ին, և դժվար է պատկերացնել, որ Երևանում «Բանանցը» կկարողանա հետ բերել երեք գնդակի տարբերությունը:

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին, իսկ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» առավելության է հասել «Մակեդոնայի» նկակտմամբ, նույն խաղարկությունում էլ «Փյունիկը» ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Շկուպիի» հետ։ Երեք թիմերն էլ հանդես են եկել սեփական հարկի տակ։

94
թեգերը:
ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 9 աստիճանով
Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել 11-ամյա Էդուարդի հետ. տեսանյութ
Լիոնել Մեսսի

Լիոնել Մեսսին մտադիր է լքել «Բարսելոնան»

12
(Թարմացված է 17:17 15.08.2020)
Պայմանագրի ավարտին դեռ մեկ տարի կա, բայց ֆուտբոլիստը վերջնականապես հիասթափվել է ակումբի կառավարման համակարգից։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Բարսելոնայի» հարձակվող 33-ամյա Լիոնել Մեսսին որոշել է հեռանալ ակումբից։ Տեղեկությունը հայտնում է իսպանական Cadena COPE ռադիոալիքը։

​Արգենտինացին վերջնականապես հիասթափվել է ակումբի կառավարման համակարգից և չի ուզում երկարաձգել պայմանագիրը։ Նա պատրաստ է համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը դիտարկել միայն ակումբի կառուցվածքի վերակազմավորման, ինչպես նաև ղեկավարության փոխվելու պարագայում։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2021թ-ի ամռանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսիով հետաքրքրված է «Ինտերը»։ Միլանցիները պատրաստ են 4 տարվա պայմանագիր առաջարկել նրան՝ խաղաշրջանի համար 50 միլիոն եվրո աշխատավարձով։

Նախօրեին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 2:8 հաշվով պարտվեց «Բավարիային» և դուրս մնաց մրցաշարից: 1946 թվականից ի վեր առաջին անգամ «Բարսելոնայի» դարպասում մեկ խաղի ընթացքում 8 գնդակ հայտնվեց։

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

Փորձագետները նշում են` ծայրահեղ իրավիճակներում Մեսսին բազմաթիվ անգամ է թիմին փրկել, բայց երեկ բոլոր առաջատարները խաղում էին նույն (ոչ բարձր) մակարդակով՝ թե՛ Լուիս Սուարեսը, թե՛ Մեսսին, թե՛ Ժերար Պիկեն, թե՛ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտենգենը։ Այնպիսի տպավորություն էր, որ նա խաղալու տրամադրություն ընդհանրապես չուներ։

Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով

12
թեգերը:
ֆուտբոլ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ, Լիոնել Մեսսի
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում
Կանայք MMA–ում. մարզիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին ու սկսել է պարել․ տեսանյութ
Լավագույնն ենք մաղթում Արմենին. հայ հարձակվողը կխաղա Սլովակիայի Պրեմիեր լիգայում
Կիկե Սետյեն

Ամոթալի պարտությունից հետո «Բարսայի» ղեկավարությունն ուզում է փոխել գլխավոր մարզչին

36
(Թարմացված է 13:02 15.08.2020)
Գերմանական «Բավարիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 8:2 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիային» պարտվելուց հետո մտադիր է փոխել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին։ Տեղեկությունը հայտնում է ESPN-ը։

Պարբերականի տվյալներով ՝ ակումբը մտադիր է հրավիրել այնպիսի մարզչի, որը հեղինակություն կլինի ֆուտբոլիստների համար։ Նշվում են Ռոնալդու Կումանի և Չավի Էռնանդեսի անունները։

Երեկ գերմանական «Բավարիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում 8:2 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպման 4-րդ րոպեին հաշիվը բացեց Թոմաս Մյուլերը, իսկ 7-րդ րոպեին Դավիդ Ալաբան գնդակն ուղարկեց սեփական դարպաս:

«Նրանք շատ կազմակերպված են». Ռոման Բերեզովսկին` «Նոայի» մասին

Խաղը շարունակվեց նույն ոգով։ «Բավարիան» զգալիորեն ուժեղ էր մրցակցից և հանդիպման ընթացքում 8 գոլ խփեց։ Գոլերի հեղինակ դարձան Ալաբան, Սուարեսը, Գնաբրին, Կիմիխը, Լևանդովսկին, Կոուտինյոն:

Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով

36
թեգերը:
ֆուտբոլ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում
Կանայք MMA–ում. մարզիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին ու սկսել է պարել․ տեսանյութ
Լավագույնն ենք մաղթում Արմենին. հայ հարձակվողը կխաղա Սլովակիայի Պրեմիեր լիգայում
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

0
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

0
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին