Իշխան Գելոյան

«Տամբովը» կես տարով զրկվել է Գելոյանից ու պայմանագիր կնքել Մարկելովի հետ

39
(Թարմացված է 13:34 03.07.2019)
Վնասվածք ստացած ֆուտբոլիստին կվիրահատեն Իսպանիայում։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. «Տամբով» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իվան Մարկելովի հետ։ «Մատչ ՏՎ»–ին այս մասին հայտնել է ակումբի սպորտային տնօրեն Պավել Խուդյակովը։

Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում

Օրենբուրգի «Գազովիկ» ՖԱ–ի և Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստը վերջին երկու խաղաշրջանն անցկացրել է Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբում, թիմի կազմում 44 խաղ անցկացնելով, որոնց ընթացքում 4 գոլ է խփել։

Սակայն «Տամբովը» ժամանակավոր զրկվել է իր նորեկ Իշխան Գելոյանից, որը լուրջ վնասվածք էր ստացել։ Գելոյանին կվիրահատեն Իսպանիայում գտնվող այն նույն կլինիկայում, որտեղ մայիսին վիրահատեցին «Բարսելոնայի» հայտնի հարձակվող Լուիս Սուարեսին։

Նշենք, որ Գելոյանը Ֆուտբոլի ազգային լիգայում «Շիննիկի» լավագույն ռմբարկու է ճանաչվել։

Հայկական ակումբը ֆուտբոլիստներ է փնտրում համացանցի միջոցով. լուսանկար

39
թեգերը:
ՀՖՖ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել 11-ամյա Էդուարդի հետ. տեսանյութ
Հայկական ակումբներից 3-ն ընդգրկվել են աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային թիմերի ցանկում