Դմիտրի Մալյակա

Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում

1309
(Թարմացված է 23:42 02.07.2019)
Արցախում խաղացած ռուս ֆուտբոլիստը դրոշակ չի սարքում այն փաստը, որ իր կինը Իջևանից է. նա սիրում է Հայաստանը և հույսեր կապում մեր երկրի հետ։ Մարզիկը պատմել է, թե ինչպես է «ձեռքերով սրտիկը» փոխարինել Ստեփան Շահումյանով, և ինչ օրեր է անցկացրել Ալեքսանդր Գրիգորյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ազատ գործակալի կարգավիճակով ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյական, որի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», դեմ չէր լինի խաղալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: Նա այս մասին ասել է sport24-ի հետ զրույցում:

«Եթե ինձ առաջարկեին խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում, միայն կողմ կլինեի: Այդպիսի հնարավորությունն անպայման կքննարկեի ընտանիքիս հետ, բայց հաճույքով կխաղայի նման բարձր մակարդակում», - ասել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маляка Дмитрий (@malyaka_dmitry)

Մալյական նաև խոսել է Հայաստանի մասին ու պատմել, թե ինչպես է ստացվել, որ չճանաչված երկրների Եվրոպայի գավաթի Conifa մրցաշարում հանդես է եկել որպես Արցախի հավաքականի ֆուտբոլիստ:

Ֆուտբոլիստի խոսքով՝ մինչ Հայաստան տեղափոխվելը շատ քիչ բան է իմացել Հայաստանի մասին, միայն որոշ բաներ է լսել հայ-ադրբեջանական կոնֆլիկտից:

Այստեղ տեղափոխվելուց հետ շատ բան է իմացել տեղացիներից: Ըստ նրա՝ վերջին տասնամյակներում այս հողի վրա տեղի ունեցած բազմաթիվ դեպքերից և իրադարձություններից հետո Եվրոպայի առաջնությունը Արցախի համար իսկական տոն էր դարձել: Ֆուտբոլիստն ավելացրել է, որ ինքն առաջնության մրցաշրջանը սկսել է «Արարատում», սակայն ինչ–ինչ պատճառներով այնտեղ չի ավարտել: Ձմռանն էլ ակումբ չգտնելուց հետո որոշել է մնալ Հայաստանում, քանի որ ընտանիքին դուր է գալիս Հայաստանը:

«Դիտարկում եմ բոլոր տարբերակները, փորձում եմ ակումբ գտնել: Երբ ինձ զանգահարեցին Արցախի հավաքականից, առանց մտածելու համաձայնեցի: Առավել ևս, որ իմ կինն իջևանցի է: Ի դեպ, Իջևանում է ծնվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք դրանով չենք պարծենում, բայց պատահում են դեպքեր, երբ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փոխում են իրենց վերաբերմունքը, երբ իմանում են, որ դու Իջևանից ես»,- ավելացրել է ռուս ֆուտբոլիստը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маляка Дмитрий (@malyaka_dmitry)

Մալյական պատմել է, որ Արցախի հավաքականում անցկացրած առաջին խաղից առաջ զբոսնել է Ստեփանակերտում և տեղացիներից պարզել, որ քաղաքի անվանումը կապված է Ստեփան Շահումյանի հետ: Երեկոյան էլ տեսել է արձանը, և նրա մեջ շատ լավ տպավորվել է Շահումյանի կանգնած դիրքը:

«Սովորաբար ես գոլը տոնելիս ձեռքերով սիրտ եմ ցույց տալիս իմ ընտանիքին, բայց Պադանիային խփածս գոլից հետո ես ուղղակի ցանկացա կանգնել Ստեփան Շահումյանի կեցվածքով»,- ավելացրել է նա:

Памятник Степану Шаумяну в Степанакерте
Ստեփան Շահումյանի արձանը Ստեփանակերտում

Ֆուտբոլիստը պատմել է նաև, թե ինչ էր տեղի ունենում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Լուչ» թիմում: Նա ասել է, որ ինքը թիմի առաջնորդն էր, և Գրիգորյանը զարմանում էր, թե ինչու ֆուտբոլիստը չի խաղում Պրեմիեր լիգայում:

«Գրիգորյանը ֆուտբոլիստների միջև «սպարինգներ» էր կազմակերպում, ես միակ խաղացողն էի, որ բոլորին պարտաճանաչ մասնակցում էի: Երեք անգամ նա ինձ հարևանիս՝ Սերգեյ Ֆոմինի հետ դեմ առ դեմ հանեց: Մենք նույնիսկ պայմանավորվել էինք միմյանց թույլ հարվածել, բայց Վիտալիչը գոռում էր, որ ավելի ուժեղ է պետք խփել, և ամբողջ ընկերությունը կանցնի։ Մի անգամ Սերգեյն իբր ինձ ուժեղ խփեց, ես սկսեցի գոռալ. «Ի՞նչ ես անում, սենյակը կազատես»։ Վիտալիչը հավատաց, բայց երբ ես ժպտացի, հասկացավ, որ պայմանավորվել ենք»,- հիշել է նա:

29-ամյա ռուս ֆուտբոլիստ Դմիտրի Մալյական ծնվել է Օմսկում: 2018 թվականին խաղացել է «Արարատ» ֆուտբոլային ակումբում, 2019 թվականին Արցախում տեղի ունեցած Conifa Եվրոպայի գավաթի խաղարկության ժամանակ հանդես է եկել տանտիրոջ կազմում:

1309
թեգերը:
Հայաստան, Արցախ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 9 աստիճանով
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել 11-ամյա Էդուարդի հետ. տեսանյութ
Դրվահ Հովհաննես Բաչկովի և Ջավիդ Չալաբիևի մենամարտից

Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

302
(Թարմացված է 08:55 31.07.2021)
Հովհաննես Բաչկովը մտավ մտավ Տոկիո-2020 32–րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և փայլուն հաղթանակ տարավ։

Մրցավարների որոշեցին 4-1 հաշիվ, և մեր բռնցքամարտիկը դուրս եկավ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։

Նշենք, որ Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։

ՀՀ նախագահը Տոկիոյում անձամբ է շնորհավորել Հովհաննես Բաչկովին. լուսանկարներ

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։

Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։

Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

302
թեգերը:
Հովհաննես Բաչկով, ադրբեջանցի, Տոկիո, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա
Ըստ թեմայի
Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում
Ինչպես Արման Դարչինյանը Տոկիոյում հաղթեց եվրոպական խաղերի փոխչեմպիոնին. լուսանկարներ
Արման Դարչինյանը հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Դավիթ Դավիթյան

Ռուսական ակումբը պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ

135
(Թարմացված է 23:43 30.07.2021)
23-ամյա Դավիթ Դավթյանի ու Երևանի «Ալաշկերտի» պայմանագիրն ավարտվում է այս տարվա օգոստոսի 2-ին:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Դավիթյանն առաջիկայում պայմանագիր կկնքի ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ: Տեղեկությունը հայտնում է «Մատչ TV»–ն։

Նշվում է, որ Դավիթյանը բուժզննում է անցնում և շուտով մարզումներ է անցնելու մերձմոսկովյան ակումբում:

«Ալաշկերտի» կազմում Դավիթյանն անցած մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն, անցկացրել է 19 հանդիպում ՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ: 23-ամյա Դավիթյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին:

Դավիթյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ավարտվում է 2021 թվականի օգոստոսի 2-ին։

«Արարատ» -«Շլենսկն» ավարտվեց ոչ–ոքի, բայց հայկական թիմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

135
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, ֆուտբոլիստ
Ըստ թեմայի
Արցունք, ճիչ ու թենիսի կոտրված ռակետ. օլիմպիական խաղերի ամենավառ կադրերը
12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ
Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում
Сурик Хачатрян

Լիսկայի տունը խուզարկել են. Սյունիքի նախկին և ներկա մարզպետների որդիները հետախուզվում են

4
(Թարմացված է 10:39 31.07.2021)
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն Գորիսի կրակոցների դեպքով փնտրում են ու փնտրում, իսկ հայրը շարունակում է մարզպետ աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Գորիսի կրակոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ԶԼՄ–ին հասած հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։

«Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, և մարզպետի որդու նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում: Նրան փնտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում»,–գրում է թերթը:

Հիշեցնենք` հուլիսի 14-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երևան:

Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել:

Պարզվել է Գորիսում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցների շրջանակը

4