Մելինե Դալուզյան

Տրանսգենդեր մարզիկի որակազրկումը Հայաստանի ծանրամարտի հավաքականի վրա չի անդրադառնա

1116
(Թարմացված է 22:39 24.06.2019)
Ինչ-որ մեկին պետք է, որ Օլիմպիական խաղերում հայ ծանրամարտիկները հանդես չգան: Ստահոդ լուրերով մեր մարզիկներին հաղթել հնարավոր չէ: Օլիմպիական խաղերին մեր ծանրորդները մասնակցելու են:

Խաչիկ  Չախոյան, Sputnik Արմենիա

Արտասահմանյան որոշ կայքերում ինֆորմացիա է հրապարակվել, ըստ որի հայ ծանրամարտիկ-տրանսգենդեր Մելինե Դալուզյանին որակազրկելու պատճառով Հայաստանի ծանրամարտի հավաքականը կարող է տեղ կորցնել օլիմպիական խաղերում:

Զարմանում ես, թե ու՞մ է պետք նման ինֆորմացիան: Կամ ինչու՞ է նշվում Մելինե Դալուզյանի տրանսգենդեր լինելն ու դրան գումարվում Հայաստանի հավաքականին սպառնացող որակազրկումը: Անմիջապես նշենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականին ոչ մի որակազրկում էլ չի սպառնում: Իսկ հիմա հիմնավորենք այս ամենը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշեց. «Տոկիոյի օլիմպիական խաղերին այս պահին Հայաստանից մասնակցելու իրավունք ունեն երկու տղամարդ և երկու կին: Բայց այս թիվը կարող է և փոխվել ու, ի դեպ, ոչ թե կարող է նվազել, այլ աճել: Հիմա ծանրամարտում մարզիկները պայքարում են օլիմպիական խաղերի անհատական ուղեգրերի համար, և չի բացառվում, որ մեր հավաքականը մրցումներին ներկայանա ավելի շատ ծանրորդներով»- ասեց Փաշիկյանը:

Անդրադառնալով տրանսգենդեր ծանրորդին և այն փաստին, թե ինչո՞ւ  նրա որակազրկումը կարող է անդրադառնալ մեր հավաքականի վրա, Ալավերդյանը հիշեցրեց, որ Մելինե Դալուզյանը տրանսգենդեր է դարձել ծանրամարտում իր կարիերան ավարտելուց հետո: Նա եղել է կանանց Հայաստանի հավաքականի անդամ: « Բայց մեր հավաքականին այլևս ոչ մի որակազրկում չի սպառնում, առավել ևս Մելինե Դալուզյանի պատճառով»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հայ ծանրորդների դոպինգ օգտագործելու պատճառով որակազրկվեց ու չմասնակցեց Եվրոպայի 2018 թվականի առաջնությանը: Բայց դա արդեն անցյալում է: Նույն 2018 թվականին Սիմոն Մարտիրոսյանը փայլեց աշխարհի առաջնությունում` դառնալով չեմպիոն, իսկ այս տարի էլ մեր մարզիկները հերթական տիտղոսները նվաճեցին Բաթումում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ ուղղակի ինչ- որ մեկը վախենում է հայ ծանրորդների մասնակցությունից ու պարզապես բամբասում համացանցում:

Իսկ ինչ վերաբերվում է տրանսգենդեր մարզիկներին, ապա նրանց երբեք չեն արգելել ծանրամարտի մրցումներին մասնակցել։ Փաշիկ Ալավերդյանը հատուկ նշեց, որ Ֆիջին ներկայացնող ծանրորդներից մեկը 2015 թվականին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում հանդես եկավ տղամարդկանց մրցումներում, իսկ 2018 թվականին արդեն կանանց մրցաշարի մասնակից էր: Այսինքն` տրանսգենդեր բնորոշումն օգտագործելը ոչ մի կապ չունի օլիմպիական խաղերի քվոտաների հետ:

1116
թեգերը:
օլիմպիադա, մեդալ, սպորտ, Հայաստան
Ըստ թեմայի
Ալբերտ Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և հաղթանակը նվիրեց հայ զինվորին
«Շիրակին» կտուգանեն յոթ միլիոն դրամով հակառակորդի մարզիկին կաշառելու պատճառաբանությամբ
«Արարատի» մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին որակազրկել են
Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից

23
(Թարմացված է 22:46 25.05.2020)
Փորձագետները կարծում են, որ չնայած ծանր հոգեբանական վիճակին, Լևոն Արոնյանը հետաքրքիր խաղ է ցուցադրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր:

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ կնոջ` շախմատիստուհի և հասարակական գործիչ Արիանա Կաոլիի մահից հետո անգամ, չնայած ծանր հոգեբանական վիճակին, Արոնյանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։

23
թեգերը:
Պարտություն, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանի համար պայքարը շարունակվում է․ «Ռոման» նոր առաջարկ կանի «Արսենալին»

97
(Թարմացված է 16:15 25.05.2020)
2021 թվականին իտալական ակումբն անպայման կգնի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իտալական «Ռոման» պատրաստվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին նոր առաջարկ անել «Արսենալին»։ Տեղեկությունը հայտնում է իտալական Il Tempo–ն։

Աղբյուրը նշում է, որ հայ ֆուտբոլիստի վարձակալության պայմանագրի ժամկետն այս ամառ լրանում է, ու «գայլերը» մտադիր են ևս մեկ տարով երկարացնել այն։

Վարձակալության նոր պայմանագրի հիմնական դրույթը լինելու է այն, որ 2021-ին ավարտվում է Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ, այդ ժամանակ արդեն հայ ֆուտբոլիստը կարող է լիարժեք պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ, ու «Արսենալն» արդեն դրամական փոխհատուցում չի ստանա: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ «Արսենալը» կարող է առաջարկել հայ ֆուտբոլիստին երկարաձգել պայմանագիրը: Բայց դա համենայնդեպս այս պահին քիչ հավանական է:

Մխիթարյանին «Արսենալը» պատրաստ է վաճառել 15 մլն ֆունտով. ինչ է ասում «Ռոման»

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», Լոնդոնի «Արսենալի» հետ պայմանագիրն ավարտվելու է 2021-ի ամռանը։ Այս մրցաշրջանի А Սերիայի ընթացքում Մխիթարյանը 13 խաղ է անցկացրել, 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ դարձել։

Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին

97
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Դոնեցկի «Շախտյորը» չի մոռանում Հենրիխ Մխիթարյանին ու նրա «թնդանոթային» հարվածները
Ալեքսանդր Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին «Սոչի» է հրավիրել
Միայն տաղանդը քիչ է. Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է հայ երեխաների հարցերին. տեսանյութ
Իլոն Մասկ

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

0
(Թարմացված է 01:01 26.05.2020)
Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով` երեխային գրանցելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկն ու նրա կինը` կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Երեխայի անվան հետ կապված նորությունը Instagram–ի իր էջում հայտնել է գործարարի կինը։

Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։

Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չեն կնքել, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինել են «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Փոքրիկի մայրը կարծում է, որ նոր անունը նախորդից լավն է, միևնույն ժամանակ Գրեյմսը չի նշել, թե ինչպես է նոր անվանը վերաբերվում Կալիֆոռնիայի օրենսդրությունը։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

0
թեգերը:
անուն, երեխա, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն