00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Հայաստանի հավաքականը լքել խաղահրապարակը. մարզիչը` սկանդալային հանդիպման մասին

© Photo : official site of FFAСборная Армении по футзалу
Сборная Армении по футзалу  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Հայաստանի հավաքականը հեռացել է խաղահրապարակից, իտալացիները փորձել են համոզել խաղն ավարտին հասցնել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իտալիա–Հայաստան ֆուտզալի հանդիպման ժամանակ մրցավարն իր նպատակին հասավ Հայաստանի հավաքականի խաղացողներին ու մարզչին խաբելու միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Հունիսի 19–ին ֆուտզալի Իտալիա-Հայաստան հանդիպումը մնաց անավարտ: Մրցավարական կողմնապահության ու մրցակցի` արդար խաղի (fair play) կանոնները չպահպանելու պատճառով մեր ընտրանին խաղահրապարակը լքեց հանդիպման ավարտից 1 րոպե 10 վայրկյան առաջ:

«Ես երբեք նման բանի չէի հանդիպել ֆուտզալում: Ընկերական առաջին խաղում Հայաստանի հավաքականի 2:1 հաշվով հաղթանակից հետո պարզ էր, որ իտալացիները ամեն ինչ անելու են ռևանշի հասնելու համար. նրանք` և՛ ֆուտբոլիստները, և՛ մրցավարները, և՛ մարզիչները, բառի բուն իմաստով ամեն ինչ արեցին` հաշվի չառնելով խաղի կանոնները»,- նշեց Նազարեթյանը:

Ըստ մարզչի` հանդիպման ավարտից 1 րոպե 10 վայրկյան առաջ մրցավարը տուգանք հորինեց, ինչը չկար: Իտալացիները նույնիսկ ներողություն խնդրեցին մրցավարի որոշման համար: Թիմային այդ տուգանքը 10–մետրանացի հնարավորություն էր տալիս մրցակցին։

«Ես դարպասապահին հորդորեցի ի նշան բողոքի լքել դարպասը, որպեսզի իտալացիները գրավեին անպաշտպան դարպասը: Իտալիայի հավաքականի մարզիչը մոտեցավ ինձ ու ասաց, որ իրենք միտումնավոր վրիպելու են: Մենք էլ հավատացինք»,- նշեց Նազարեթյանը։

Местные ребята на футбольном поле Эчмиадзина - Sputnik Արմենիա
Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները

Իտալացիները 1 րոպե դադար վերցրին, ու, ինչպես մտածում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, դա արվեց այն նպատակով, որ իտալացիների մարզիչը տեղյակ պահի իր խաղացողներին, որ տուգանայինից պետք է վրիպել։

«Մեր դարպասապահը չէր էլ սպասում, որ դարպասին հարված է հետևելու, բայց մրցակիցը, մեղմ ասած, մեզ խաբեց: Իտալացիները հարվածեցին դարպասին, ու քանի որ մեր դարպասապահը չէր սպասում այդ հարվածին, գնդակը հայտնվեց դարպասում»,- ավելացրեց Նազարեթյանը:

Դրանից հետո Հայաստանի հավաքականը լքեց խաղահրապարակը:

«Իմաստ չկար հանդիպումը շարունակել, քանի որ խաղի ընթացքում իտալացի մրցավարը չորրորդ անգամ 10 մետրանոց նշանակելով(երեք անգամ մեր դարպասապահը հետ էր մղել հարվածը), վերջապես հասավ իր նպատակին մեր հավաքականի խաղացողներին ու մարզչին խաբելու միջոցով»,– ասաց մարզիչը:

Երբ մեր հավաքականը հեռացել է խաղահրապարակից, իտալացիները փորձել են համոզել մեր խաղացողներին խաղը ավարտին հասցնել։

«Մեզ խնդրում էին խաղալ մինչև վերջ` նշելով, որ եթե խաղը չավարտվի, դա կհարվածի իրենց հեղինակությանը: Բայց չեմ կարծում, որ իտալացիները հեղինակության մասին մտածում էին խաղի ընթացքում ոչ հիմնավորված որոշումներ կայացնելով» - նշեց Նազարեթյանը:

Իսկ այս ոչ հյուրընկալ պատմության վերջում էլ Իտալիայի հավաքականը մերժել է մեր ընտրանուն տրամադրել խաղի տեսագրությունը` վախենալով, որ դա կդառնա ՈՒԵՖԱ-ի համապատասխան մարմինների քննարկման առարկան:

Լրահոս
0