Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը համահայկական խաղերում կգերազանցեն հինգ տասնյակը. Զաքարյան

59
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Մինչև հուլիսի մեկը համահայկական խաղերում ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը կգերազանցեն հինգ տասնյակը: Այս մասին Արթուր Վանեցյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին նա տեղեկացրել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը  համահայկական խաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են:

Председатель ВКПИ Ишхан Закарян встретился с председателем ФФА Артуром Ванецяном
© Photo :
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի հանդիպումը ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ

Արթուր Վանեցյանը, ընդգծելով համահայկական խաղերի կարևորությունը, վստահեցրել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ ապահովելու համահայկական խաղերի, մասնավորապես՝ ֆուտբոլային հանդիպումների  պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:

«Ֆուտբոլն ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ամենամասսայական խաղն է, և զարմանալի չէ, որ համահայկական խաղերում ևս ամենապահանջվածն է: Կարծում եմ՝ ունենալու ենք շատ լավ ֆուտբոլային հանդիպումներ և իրական տոն, որը համախմբելու է ողջ հայությանը Հայաստանում»,- ասել է Վանեցյանը:

Կողմերը պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 10-ը Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը կներկայացնի հայտերի վերջնական  թիվը:

Քննարկվել են մարզական պատվիրակությունների մուտքը ՀՀ սահմանում առանձին անցակետով ապահովելու աշխատանքների իրականացմանն առնչվող և կազմակերպչական այլ հարցեր:

59
թեգերը:
ֆուտբոլ, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Հայտնի է` ում հետ կմրցեն հայկական թիմերը Չեմպիոնների և Եվրոպայի լիգաներում
Ինչ անել, որ Հայաստանի հավաքականը լավ արդյունքներ ունենա. Վիսենտե Դել Բոսկեի բաղադրատոմսը
Հենրիխ Մխիթարյանն ու հարսը պարում են. նոր տեսանյութեր
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել 11-ամյա Էդուարդի հետ. տեսանյութ