Բռնցքամարտ

Հոլիվուդում հայազգի «խենթ» բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցուն

254
Ազատ Հովհաննիսյանը ժամանակին պարտության էր մատնել հայազգի մեկ այլ հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին նոկաուտի ենթարկած մեքսիկացի Սերխիո Ֆրիասիին:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը թեթևագույն քաշային կարգում հերթական հաղթանակն է նվաճել: Հոլիվուդում Golden Boy DAZN մրցաշարի շրջանակում թեթևագույն քաշային կարգում կայացել է բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանի և ֆիլիպինցի Գլեն Պորասի մենամարտը: Այս մասին տեղեկացնում է boxingscene.com-ը:

Մենամարտն ավարտվել է 4-րդ ռաունդում ֆիլիպինցի մարզիկի տեխնիկական պարտությամբ՝ հայ բռնցքամարտիկի հասցրած հուժկու հարվածներից հետո:

«Ես այս մարտին լավ էի պատրաստվել»,- մենամարտից հետո խոստովանել է հայազգի բռնցքամարտիկն ու հավելել, որ ցանկանում է մենամարտել Դեննի Ռոմանի, Էմանուել Նավարետեի հետ, ինչպես նաև մեկ անգամ ևս ռինգում հանդիպել մեքսիկացի Ռեյ Վարգասի հետ, որին պարտվել էր նախորդ մենամարտի ժամանակ:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ազատ Հովհաննիսյանը պարտության էր մատնել մեկ այլ հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին նոկաուտի ենթարկած մեքսիկացի Սերխիո Ֆրիասիին:

Ազատ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ: Նա անցկացրել է 17 պրոֆեսիոնալ մենամարտ, որոնցից 14-ն ավարտել հաղթանակով: Մարտ վարելու իր տեխնիկայի համար Հովհաննիսյանին տվել են «խենթ» մականունը:

254
թեգերը:
բռնցքամարտիկ, Ազատ Հովհաննիսյան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
1 ոսկե և 1 արծաթե մեդալ. հայ բռնցքամարտիկների հաղթանակն աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայկական բռնցքամարտի ճգնաժամը չպետք է խանգարի բռնցքամարտիկների մարզվելուն. Ղազարյան
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հայտնեց` երբ կբացվեն դպրոցները

558
(Թարմացված է 17:52 10.08.2020)
Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` որ բուհերի ու մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 12-ի երեկոյան որոշվեց հաջորդ օրվանից հետաձգել դասերը։ Ուսումնական կենտրոններն անցան հեռավար ուսուցման։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Օգոստոսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարաձվի ևս մեկ ամսով, բայց դա վերջինը կլինի։ 

 

 

558
թեգերը:
Արայիկ Հարությունյան, դպրոց, Հայաստան
Ըստ թեմայի
Հանվել է ամեն հայկակա՞նը. դպրոցական գրականության ծրագրի մասին կարծիքները տարբեր են
Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է
Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը
ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման վիճակահանություն. արխիվային լուսանկար

Հայկական 3 ակումբ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում կպայքարեն 2-րդ փուլի ուղեգրի համար

84
(Թարմացված է 15:58 10.08.2020)
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոգավաթների 2020/21 մրցաշրջանը սկսվում է ավելի ուշ, քան նախատեսված էր, քանի որ նախորդ 2019/20 թվականների խաղարկությունները նույնպես ավարտվում են ավելի ուշ:

ԵՐԵՎԱն, 10 օգոստոսի - Sputnik. Շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: 94 թիմեր, այդ թվում նաև 3 հայկական ակումբ`«Շիրակը», «Նոան» և «Ալաշկերտը»  կպայքարեն երկրորդ փուլի ուղեգրերի համար:

Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Նոան» կխաղան մրցակցի հարկի տակ համապատասխանաբար ռումինական «Ստյաուա» և ղազախական «Կայրաթ» թիմերի հետ: «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցելու է Մակեդոնիան ներկայացնող «Ռենովայի» հետ:

Վիճակահանություններից հետո բոլորը սկսում են քննարկել, թե ու՞մ ի՞նչ մրցակից է բաժին ընկել: Այդ առումով անկասկած ավելի բարդ մրցակիցներ ստացան «Շիրակն» ու «Նոան»:  Ռումինական «Ստյաուան» իր երկրի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է ու ֆավորիտ է համարվում «Շիրակի» հետ խաղում, առավել ևս, որ Գյումրիի թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ տեղափոխվել են Երևանի «Արարատ»: Բայց չպետք է մոռանանք, որ «Շիրակն» անակնկալ մատուցող թիմ է:

Հայաստանի գավաթակիր «Նաոն» եվրոպական մրցասպարեզում իր նորամուտը նշելու է Ղազախսանում:  «Կայրաթը» իրոք շատ ուժեղ թիմ է, ու «Նոան» հաջորդ փուլ դուրս գալու համար սխրանք պետք է գործի: Բայց մենք արդեն համոզվել ենք, որ «Նոան», համենայնդեպս Հայաստանում, պայքարում է մինչև վերջին վայրկյանը ու հիմնականում հասնում է իր նպատակին: Հայաստանի սուպերգավաթը նվաճելուց հետո էլ թիմը Ղազախստան կմեկնի բարձր տրամադրությամբ:

Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել

Հայկական թիմերից համեմատաբար թույլ մրցակից է բաժին հասել «Ալաշկերտին»: Եղիշե Մելիքյանի թիմը նախ խաղն անցկացնելու է սեփական հարկի տակ, բացի այդ էլ Մակեդոնիայի «Ռենովան» սարսափելի մրցակից չէ: Սակայն մրցակցին թերագնահատել էլ պետք չէ: Պարզապես հաջորդ փուլ դուրս գալու շանսեր «Ալաշկերտը» իրականում ունի այս մրցակցի հետ դիմակայությունում:

Լավագույնն ենք մաղթում Արմենին. հայ հարձակվողը կխաղա Սլովակիայի Պրեմիեր լիգայում

Կորոնավիրուսի համավարակի պատճառով  Եվրոգավաթների 2020/21 մրցաշրջանը սկսվում է ավելի ուշ քան նախատեսված էր, քանի որ նախորդ 2019/20 թվականների խաղարկությունները նույնպես ավարտվում են ավելի ուշ: Եվրոպայի լիգայի 2019/20 թվականների խաղարկության եզրափակիչը կայանալու է օգոստոսի 21-ին: Իսկ 2020/21-ի խաղարկության որակավորման առաջին փուլը մեկնարկելու է օգոստոսի 27-ին: Թիմերը հաղթողին որոշելու են մեկ խաղով:

84
թեգերը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, «Նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտզալ, ՀՖՖ, ՈւԵՖԱ
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
Հայաստանի չեմպիոնին բարդ մրցակցություն է սպասվում. ո՞ւմ հետ է մրցելու «Արարատ-Արմենիան»
ՈւԵՖԱ-ն կարող է մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. Մենուա Մեհրաբյան
Երևան

Զգույշ եղեք` ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 17:04 10.08.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին ամպրոպի ժամանակ կնկատվի քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Իրաքի հայերը մոտ 98 հազար դոլար են փոխանցել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին

«Հիդրոմետի» տվյալներով էլ հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գիշերային ժամերին լռության խախտման, հրավառության դեպքերի հսկողությունը կուժեղացվի

Մայրաքաղաքում օգոստոսի 11–ի գիշերը կգրանցվի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 31...+33 աստիճան։

0
թեգերը:
շոգ, արև, Անձրև, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում