ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Facebook–ում լուսանկար է հրապարակել Հունաստանի հավաքականի հետ խաղում մեր հավաքականի տարած հաղթանակից հետո։
Անկեղծ ասած` մենք վաղուց նրանց այսքան երջանիկ չէինք տեսել։
«Սա գերկարևոր հաղթանակ էր», – լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում` Հունաստանի նկատմամբ առավելության հասնելով 3:2 հաշվով։