Մարգարիտա Գասպարյան

Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Նիդեռլանդներում մրցաշարը սկսել է կամային հաղթանակով

30
Սա մարզուհիների առաջին պաշտոնական հանդիպումն էր։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը (աշխարհի 63–րդ ռակետ) Նիդեռլանդներում մրցաշարը սկսել է կամային հաղթանակից` պարտության մատնելով Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կուզմովային 2/6, 7/6(5), 6/4 հաշվով։ Այդ մասին հաղորդում է gotennis.ru–ն։

Ի դեպ, սլովակուհին WTA վարկանիշում զբաղեցնում է 44–րդ հորիզոնականը։

Խաղը տևել է 2 ժամ 23 րոպե։ Դա 24–ամյա Գասպարյանի և 21–ամյա Վիկտորյայի առաջին պաշտոնական հանդիպումն էր։

Libema Open մրցումների երկրորդ շրջանում Գասպարյանը կմրցի գերմանացի Մոնա Բարտելի կամ բելգիացի Գրեետյե Մինենի հետ։

30
թեգերը:
հայ, Ռուսաստան, Եվրոպա, սպորտ
Ըստ թեմայի
Հայերը թենիսի պայմանավորված խաղեր են կազմակերպել. նրանց վնասազերծել են Իսպանիայում
Սերենա Ուիլյամսը թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան է դուրս եկել
Մեծ թենիսի ՀՀ ներուժի, զարգացման «եթե»-ների ու «բայց»-երի մասին. Վահե Ավետիսյան