Ըմբշամարտ

Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը բրոնզե մեդալակիր են, 2 ըմբիշ հավակնում են ոսկե մեդալի

102
(Թարմացված է 13:30 09.06.2019)
Ազատ ոճի ըմբիշներ Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում առաջին մեդալները բերեցին Հայաստանի հավաքականին, կանգնելով պատվո պատվանդանի երրորդ հորիզոնականին:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը բրոնզե մեդալներ վաստակեցին։ Հունահռոմեական ոճի հայ ըմբիշների վաստակած չորս մեդալներից հետո այդ հաջողությունը կրկնելու են ազատ ոճայինները:

Арман Андриасян
© Photo : press office of the Wrestling Federation of Armenia
Արման Անդրեասյան

Հունահռոմեականները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Ազատ ոճայիններն արդեն երկու բրոնզ ունեն: 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 6:1 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Տոբիաս Պորտմանի նկատմամբ:

Հրաչյա Պողոսյանին՝ բրոնզ, իսկ Ամոյանն ու Մելիքյանը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Նույն հաջողությանը 79 կգ քաշային կարգում հասավ Արման Ավագյանը, պարզապես այն տարբերությամբ, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում նրա մրցակիցը՝ ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակը, գորգ դուրս չեկավ վնասվածքի պատճառով:

Арман Авагян
© Photo : Gevorg Ghazaryan / press office of the Wrestling Federation of Armenia
Արման Ավագյան

Բայց այսքանով ազատ ոճայինները չեն սահմանափակվելու: Այսօր Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշներ՝ Հրաչյա Մարգարյանն ու Մհեր Մարկոսյանը, համապատասխանաբար 61 կգ և 86 կգ քաշային կարգերում, եզրափակիչում վիճարկելու են Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մելիքյանը՝ փոխչեմպիոն, Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հրաչյա Մարգարյանի մրցակիցն է լինելու ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոն, իսկ Մհեր Մարկոսյանը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է վրացի Միրիանի Մայսուրաձեի հետ։

102
թեգերը:
մեդալ, սպորտ, Հայաստան
Ըստ թեմայի
1 ոսկե և 1 արծաթե մեդալ. հայ բռնցքամարտիկների հաղթանակն աշխարհի գավաթի խաղարկությունում
Պատանի հայերը 6 մեդալ են նվաճել Թուրքիայում
Հայի ֆենոմենն ու ծեր մարզադահլիճը. մեդալ ենք ուզում ու նվաճում, բայց որտե՞ղ ենք մարզվում