00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսենալի Պաքուի մէջ քոչարի պարելէն աւելի ազդեցիկ է Սոքրատիսի իրական` «Missing you bro»–ն

© AFP 2024 / BEN STANSALLПолузащитник лондонского "Арсенала" Генрих Мхитарян на четвертьфинальном матче Кубка английской лиги между командами "Арсенал" и "Тоттенхэм Хотспур" (19 декабря 2018). Лондон
Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян на четвертьфинальном матче Кубка английской лиги между командами Арсенал и Тоттенхэм Хотспур (19 декабря 2018). Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եւրոպայի լիկայի գաւաթի` Պաքուի մէջ նախատեսուած եզրափակիչը անգլիական Արսենալի եւ Չելսիի միջեւ ֆութպոլին հանդիպող այն քիչ դէպքերէն է, որ խնդիր դարձած է բուն խաղէն շատ առաջ եւ ոչ ֆութպոլային իրողութիւններու հետ կապուած:

Նման խայտառակ վիճակի պատճառը հանրայայտ է. ՈւԵՖԱ -ն ժամանակին որոշած էր, որ ԵԼ գաւաթի եզրափակիչը Պաքուի մէջ տեղի պիտի ունենայ: Արսենալը հասաւ եզրափակիչ: Պարզ էր`Ատրպէյճանի ղեկավարութեան ցեղապաշտական քաղաքականութիւնը խնդիրներ պիտի յարուցէր  եզրափակիչ հանդիպման Արսենալի առանցքային խաղցողներէն Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի մասնակցութեան առումով:

Իրադարձութիւններուն յետագայ ընթացքն ապացուցեց բոլոր այդ մտավախութիւնները: Փաստն ակներեւ է. Հենրիխ Մխիթարեան չէ մեկնած Պաքու եւ չի մասնակիր եզրափակիչ հանդիպման: Ֆութպոլային աշխարհը, ներառեալ հանրայայտ մարզիչներ, ֆութպոլիստներ, մեկնաբաններ, գումարած` հարիւր հազարաւոր ֆութպոլասէրներ կ’աջակցին Հենրիխ Մխիթարեանին եւ իրենց վրդովմունքը կ’արտայայտեն այն վայրագ վերաբերմունքին հանդէպ, որուն պատճառով անուանի մարզիկը չի կրնար իր խումբին հետ մասնակցիլ հեղինակաւոր մրցաշարի եզրափակիչ հանդիպման:

Армянский полузащитник Арсенала Генрих Мхитарян празднует победу после второго гола в матче Английской Премьер-лиги между Арсеналом и Саутгемптоном (24 февраля 2019). Лондон - Sputnik Արմենիա
CNN-ը «Արսենալ»-ին եւ «Չելսի»-ին կ’առաջարկէ պոյքոթել Պաքուի մէջ կայանալիք ԵԼ եզրափակիչը

Իսկ ատրպէյճանական իշխանութիւններն ամէն ինչ կ’ընեն, ապացուցելու համար, որ անվտանգութեան ապահովման մասին իրենց յայտարարութիւնները, բնականաբար, «քոռ կոպեկ» չեն արժեր: Բոլորը տեսան այն խայտառակ տեսանիւթը, ուր ատրպէյճանական ոստիկանութիւնը կը կանգնեցնէ  այն ֆութպոլասէրները, որոնք Մխիթարեանի անունով «7» համարի մարզաշապիկով կը շրջէին: Նոյնիսկ այդ փոքր դրուագը բաւարար է հասկնալու համար, թէ ինչ տխեղծ իրավիճակ ու թունաւոր մթնոլորտ կ’ըլլար արդէն Արսենալի ամբողջ խումբին շուրջ, եթէ Հենրիխ Մխիթարեանն ալ մեկնած ըլլար Պաքու:

«Քոչարի»-ի մասին, որ Պաքուի  մարզադաշտին մէջ մարզման ժամանակ, իբր «պարած» են Արսենալի ֆութպոլիստները` ի աջակցութիւն Մխիթարեանի:

Նման տեղեկութիւն ու լուսանկար տարածուեցաւ «HayFan» ֆէյսպուքեան օգտատիրոջ կողմէ: Ըստ այդ գրառման` Արսենալի ռմբարկու Փիեռ Էմերիկ Օպամեյանգը Ինսթակրամի իր էջին վրայ լուսանկար մը զետեղած է, ուր պատկերուած են ինքն ու խումբի անդամները`  խաղադաշտի կեդրոնին մէջ «շուրջպար բռնած», ու Օպամեյանգը, իբր գրած է. «Kochari in Baku for Mkhitaryan»:

Այդ գրառումը զետեղուելէն   ժամ մը անց արդէն 220-է աւելի «կիսում» ունէր: Այսինքն` այդպէս  կը տարածուէր, որ շատ-շատերը լիարժէք համոզուած էին, թէ հէնց այդպէս ալ կայ:

© Photo : Instagram / aubameyang97Instagram story нападающего ФК "Арсенал" Пьера-Эмерика Обамеянга
Արսենալի Պաքուի մէջ քոչարի պարելէն աւելի ազդեցիկ է Սոքրատիսի իրական` «Missing you bro»–ն - Sputnik Արմենիա
Instagram story нападающего ФК "Арсенал" Пьера-Эмерика Обамеянга

Սակայն հարցն այն է, որ հէնց Օպամեյանգի Ինսթակրամի էջին վրայ այդ լուսանկարին հետ որեւէ գրառում` քոչարի պարելու եւ Մխիթարեանի վերաբերեալ չկայ:

Ինչ կը վերաբերի «շուրջպարին», ապա իրականութեան մէջ ֆութպոլիստներն այդպիսի մարզումային վարժութիւն կը կատարեն` ձեռք-ձեռքի բռնած շրջանաձեւ կը վազեն:

Հարց կը ծագի` ինչու՞ յօրինել «փաստեր», եթէ նման բան չէ եղած, եթէ իրականութեան մէջ «քոչարի» պարելու պահ չէ եղած, այլ մարզանք: Ին՞չ է, եղած խայտառակ փաստերը, որ այս օրերուն կուտակուած են այս պատմութեան շուրջ, քի՞չ են: Թէ՞ ինչ-որ այլ խնդիր կայ, ըսենք` «տաք թեմայի» վրայ անուն հանելու:

Ամէն պարագայի, ինչ-որ մէկը որոշած էր Արսենալին Պաքուի մէջ քոչարի «պարեցնել»: Այո, ցնցող կ’ըլլար, եթէ իրականութեան մէջ նման բան տեղի ունենար, այլ ոչ թէ երեւակայութեան մէջ: Ամէն պարագայի, մանաւանդ, նման` ընդհանուր ուշադրութեան կեդրոնին գտնուող իրադարձութիւններուն հետ կապուած չի կարելի ցանկալին իրականութեան տեղ մատուցել: Ինքնախաբէութիւնը վատ բան է: 

© REUTERS / Darko BandicФутболисты "Арсенала" во время тренировки на Олимпийском стадионе (28 мая 2019). Баку
Արսենալի Պաքուի մէջ քոչարի պարելէն աւելի ազդեցիկ է Սոքրատիսի իրական` «Missing you bro»–ն - Sputnik Արմենիա
Футболисты "Арсенала" во время тренировки на Олимпийском стадионе (28 мая 2019). Баку

Ինչ կը վերաբերի իրական աջակցութեան, ապա Արսենալի  այլ խաղցող մը, ի դէպ, Օպամեյանգի նման դեռ «Պորուսիա»-էն Մխիթարեանի խաղընկեր Սոքրատիս Պապաստադոպուլոսը Ինսթակրամի իր էջին վրայ զետեղած է նախապէս առնուած  լուսանկար մը, ուր պատկերուած են ինքն ու Մխիթարեանը` մարզման ընթացքին, ապա մակագրած .  «Missing you bro» (բառացի` «կարօտցած եմ քեզ, եղբայր»:

© Photo : Instagram / aubameyang97Instagram story нападающего ФК "Арсенал" Пьера-Эмерика Обамеянга
Արսենալի Պաքուի մէջ քոչարի պարելէն աւելի ազդեցիկ է Սոքրատիսի իրական` «Missing you bro»–ն - Sputnik Արմենիա
Instagram story нападающего ФК "Арсенал" Пьера-Эмерика Обамеянга

Նման մօտեցում հարիւրապատիկ աւելի գնահատելի է, քան մարզումային վարժութիւնը քոչարի պարելու տեղ, կը ներէք, սղղացնելը, եւ ուրիշ ֆութպոլիստի  արտայայտութիւն մը վերագրելը, որ ան չէ ըրած:

Լրահոս
0