00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանի երկրպագուները կուզեին նրա հետևից Բաքու գնալ․ ի՞նչն է տխրեցրել Առուստամյանին

© Sputnik / Andranik GhazaryanКомментатор «Матч ТВ» Нобель Арустамян
Комментатор «Матч ТВ» Нобель Арустамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի մեկնաբանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված աղմկահարույց պատմության ու հայկական ֆուտբոլի ներկայի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը տխուր ու տհաճ է, քանի որ սպորտը պետք է մտերմացնի մարդկանց և դուրս լինի քաղաքականությունից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Մատչ ՏՎ»-ի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը։

Александер Чеферин в Армении  - Sputnik Արմենիա
ՈւԵՖԱ-ի նախագահն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված սկանդալին

Մայիսի 21–ին ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցելու համար։ Թեև ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները վստահեցրել էին, որ անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն, այդուհանդերձ ակումբը որոշել էր, որ ավելի լավ կլինի`ֆուտբոլիստը Բաքու չմեկնի։ Մխիթարյանն էլ ասել էր, որ դա բարդ որոշում է եղել։ Միաժամանակ համաշխարհային ֆուտբոլի ականավոր գործիչները (այդ թվում նաև Արսեն Վենգերը, Յուրգեն Կլոպը) քննադատել էին ՈւԵՖԱ-ին ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար։

Բաքուն բաց թողեց հայերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու կարողությունը. ԱԳՆ

«Ինքս էլ եմ տխրել, քանի որ կարծում եմ, որ սպորտը պետք է մտերմացնի մարդկանց ու քաղաքականությունից դուրս լինի։ Մարդիկ պետք է սպորտի միջոցով միմյանց ընդառաջ գնան, բայց, ցավոք, աշխարհն այսպիսին է, իրականություն ու երկրների միջև հարաբերություններն այսպիսին են, ու դա հիմա անհնար է թվում», - նշեց Առուստամյանը։

Մեկնաբանն ընդգծեց, որ Մխիթարյանը բազում երկրպագուներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, ու նրանք ամենայն հավանականությամբ կուզենային Բաքու մեկնել։

«Հուսով եմ՝ այդ տհաճ պատմությունը կավարտվի, հարաբերություններն էլ կկարգավորվեն։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի», - ասաց նա։

Кайне Уэст и Ким Кардашьян Уэст на Met-Gala (6 мая 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
«Քարդաշյանների ընտանիքը թող Բաքու մեկնի». Քիմը Մխիթարյանի պատճառով սկանդալի մեջ է հայտնվել

Մեկնաբանն ասաց, որ հետևում է Հայաստանի հավաքականի խաղերին, սակայն այնքան էլ գոհ չէ հայկական ֆուտբոլի մակարդակից։ Նրա խոսքով՝ ազգային հավաքականն արդեն վաղուց «տարիքն առել է», ու մակարդակը բարձրացնելու համար պետք է շեշտը դնել երիտասարդ կադրերի վրա։

«Պետք է զարգացնել ակումբային ո մանկական ֆուտբոլը, ներդրում անել նոր սերնդի մեջ։ Որքան ավելի շատ զարգացած ակումբ լինի, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլային դաշտերից մեկում երկու-երեք երիտասարդ խաղացող կլինի, որոնցով մենք տասը տարի հետո կհպարտանանք», - ընդգծեց Առուստամյանը։

Նոբել Առուստամյանը «Մատչ ՏՎ»-ի իր գործընկերների հետ Երևան է ժամանել Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարին մասնակցելու համար։ Նա խոստովանեց, որ մեկնաբանների թիմի (Կոնստանտին Գենիչ, Դմիտրի Շնյակին, Ռոման Տրուշեչկին, Սերգեյ Կրիվոխարչենկո, Ռոման Գուտցայ) համար սա երկրին ծանոթանալու լավ հնարավորություն է։

Լրահոս
0