00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրցավարական սկանդալ հայկական ֆուտբոլում. ո՞վ կդառնա չեմպիոն` «Փյունի՞կը», թե...

© Facebook/ FC PyunikФутбольный матч 3-го квалификационного раунда Лиги Европы между командами "Маккаби" (Тель-Авив) - "Пюник" (Ереван) (16 августа 2018). Нетания, Израиль
Футбольный матч 3-го квалификационного раунда Лиги Европы между командами Маккаби (Тель-Авив) - Пюник (Ереван) (16 августа 2018). Нетания, Израиль  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ֆուտբոլի խոշոր նվաճումները, հնարավոր է, դեռ ապագայում են: Իսկ մրցավարական սկանդալների կամ խայտառակ մրցավարության հարցում կարծես ձգտում ենք նվաճումների ու նույնիսկ հասնում դրանց: «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումն այս առումով դեռ երկար կհիշվի։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո, որն ավարտվեց 2:2 հաշվով, երևանյան ակումբի ներկայացուցիչները սթրեսային վիճակում էին գլխավոր մրցավարի ու մրցավարական որոշումների պատճառով:

Полузащитник сборной Армении Геворг Казарян на тренировке накануне отборочного матча Евро-2020 между сборными Армении и Финляндии (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գևորգ Ղազարյանը հեռացավ պորտուգալական «Շավիշից»

Խաղի վերջնամասում, երբ կողմերն արդեն երկուական գնդակ էին փոխանակել, Էրիկ Վարդանյանի հիանալի անցումը խախտումով կասեցվեց «Լոռու» տուգանային հրապարակում: Սակայն հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանը ոչ մի խախտում էլ չտեսավ, ու խաղը շարունակվեց: Չնայած դրանից հետո «Փյունիկը» կարողացավ գրավել «Լոռու» դարպասը, բայց մրցավարն այս անգամ էլ չհաշվեց դարպասի գրավումը:

Նման բաները կրքեր են բորբոքում և հույզեր հեղեղում միշտ, իսկ այս դեպքում՝ առավել ևս: «Լոռու» նկատմամբ հաղթանակը «Փյունիկին» մոտեցնում էր չեմպիոնական տիտղոսին: Երեք միավոր վաստակելու դեպքում երևանյան թիմին չեմպիոն դառնալու համար հարկավոր էր մրցաշարի վերջին տուրում հաղթել «Արարատին» ու տոնել հոբելյանական 15-րդ չեմպիոնությունը: Այ թե ինչո՛ւ էր այս խաղի արդյունքը չափազանց կարևոր «Փյունիկի» համար: Իսկ հիմա «Արարատ-Արմենիան» արդեն շատ լավ շանս ունի չեմպիոնական մրցավազքում շրջանցել իր հիմանական մրցակցին:

Վերադառնանք «Լոռի»-«Փյունիկ» վերջին հանդիպմանն ու հատկապես մրցավարական որոշումներին:

Խաղի ընթացքում կողմերից մեկի առավելության կամ ստեղծած պահերի մասին խոսելն ավելորդ է: «Փյունիկը» երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, բայց «Լոռին» երկու անգամ էլ կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Եվ այս լարված իրավիճակում Էրիկ Վարդանյանը, խաղն իր վրա վերցնելով, անհատական անցում կատարեց, որը «Լոռու» տուգանային հրապարակում կասեցվեց, իմ խորին համոզմամբ՝ կանոնների խախտումով: Այսինքն մրցավարը սխալվեց` չարձանագրելով խաղի կանոնների խախտում և չնշանակելով 11–մետրանոց տուգանային հարված:

Футбольный матч Лиги Наций УЕФА между сборными Армении и Македонии (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակ է ստացել

Դրանից մի քանի րոպե անց «Փյունիկը» կարողացավ գրավել «Լոռու» դարպասը, բայց այս դեպքում էլ մրցավարները չհաշվեցին դարպասի գրավումը: Բայց ի տարբերություն նախորդ դրվագի, որում մրցավարը կոպիտ սխալվել էր, այս դրվագում որոշումը ճիշտ էր ընդունված, քանի որ արդյունավետ հարված կատարելուց առաջ «Փյունիկի» պաշտպանը ձեռքով կասեցրեց գնդակը:

Ամեն դեպքում 11–մետրանոցի չնշանակումը ստվեր գցեց խաղի վրա, ինչպես մեկ կաթիլ ձյութն է բավարար, որպեսզի մեկ տակառ մեղրը փչանա:

«Փյունիկի» համար հույժ կարևոր խաղում մրցավարական վրիպումը միանշանակ ազդեց խաղի ելքի վրա: Կարելի է ասել, թե 11–մետրանոցը դեռ գոլ չէ: Այո, գոլ չէ, բայց գոլ խփելու գրեթե 100–տոկոսանոց հնարավորություն է: Եվ հետո, «գոլ է, գոլ չէ»-ն կապ չունի. եթե կանոնների խախտում է կատարվել, այն պետք է համարժեք գնահատվի, առաջինը, բնականաբար, հանդիպման մրցավարի կողմից:

Մեր տեղեկությունների համաձայն` «Փյունիկ» ակումբը պատրաստվում է բողոք ներկայացնել մրցավարների աշխատանքի վերաբերյալ: Թեպետ, դժվար թե դա ինչ որ օգուտ տա:

Հա՛, կարող են մրցավարին որակազրկել, եթե բողոքի քննությամբ հաստատվի, որ կոպիտ և խաղի ելքի վրա ազդող վրիպում է թույլ տրվել, բայց խաղի հաշիվը կմնա ուժի մեջ՝ 2:2: Իսկ դա նշանակում է, որ «Արարատ-Արմենիան» հաղթանակի հասնելու դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:

Главный тренер Пюника Андрей Талалаев во время футбольного матча «Пюник» - «Тобол» (31 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մարզիչների փոփոխությունը հայկական ֆուտբոլում. ով ուր տեղափոխվեց 1 մրցաշրջանի ընթացքում

Ավելացնեմ, որ ոչ ոք չի կարող հիմա վստահորեն ասել, թե «Արարատ-Արմենիան» հաստատ հաղթելու է «Արցախին» ու «Բանանցին» վերջին երկու տուրերում:

Դա փաստ չէ: Փոխարենը, փաստ է այն, որ այս պահին կորցրած միավորներով առաջատարն արդեն Վարդան Մինասյանի թիմն է:

Պարզապես ցավալի է, որ մրցավարական սխալների ազդեցին «Լոռի»-«Փյունիկ» խաղի ելքի վրա, ու եթե նույնիսկ «Արարատ-Արմենիան» իր վերջին երկու խաղերում էլ հաղթի իր մրցակիցներին, միևնույնն է, Վանաձորում գրանցված արդյունքի հետ կապված խոսակցությունները դեռ երկար են շարունակվելու:

Լրահոս
0