Ռիփսիմե Խուրշուդյան

Ծանրորդուհիներին զրկեցին նվաճած մեդալներից. դոպինգի համար պատիժ` առանց վաղեմության ժամկետի

156
(Թարմացված է 18:11 15.05.2019)
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը ծանր հարված է հայկական սպորտին և դրա պատմությանը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Դոպինգ օգտագործելու համար ծանրամարտի միջազգային ֆեդերացիան չեղյալ է համարել հայ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի նվաճումները սկսած 2008 թվականից:

Սա մեծ հարված է հայկական սպորտին ու հայկական սպորտի պատմությանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը զրկում է հայ մարզուհուն Եվրոպայի առաջնության չեմպիոնի(2016), Եվրոպայի առաջնությունների փոխչեմպիոնի(2009, 2011) տիտղոսներից, բացի այդ մեր մարզուհին բաժանվել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից(2010) և աշխարհի առաջնության երրորդ մրցանակից(2009):

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց ծանրամարտում Հայաստանին բազմաթիվ տիտղոսներ պարգևելուց հետո սկանդալում հայտնվեց, երբ հրապարակվեցին Լոնդոն 2012-ի օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը: Հայ ծանրորդը մեղադրվեց դոպինգ օգտագործելու մեջ ու Խուրշուդյանի արդյունքը չեղյալ համարվեց: Հետևաբար, օլիմպիական բրոնզը Խուրշուդյանը ստիպված էր վերադարձնել Միջազգային օլիմպիական կոմիտեին:

Իսկ ամեն ինչ կրկին բորբոքվեց, երբ դոպինգի սկանդալներ գրանցվեցին նաև 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում: Եվ WADA-ն (Հակադոպինգային միջազգային գործակալություն) նորից ստուգումներ անցկացրեց Լոնդոնում 2012 թվականին ու Պեկինում 2008 թվականին կայացած օլիմպիական խաղերի մասնակիցների համար: Ու ինչպես պարզվեց, ցավոք Խուրշուդյանը զրկվելու է, ոչ միայն օլիմպիական, այլ նաև շատ այլ մեդալներից: Փաստորեն, հայ ծանրորդը կարող է պահել միայն Ստրասբուրգում 2007 թվականին նվաճած ոսկե և 2006 թվականին հին աշխարհամասի փոխչեմպիոնի մեդալները:

Դոպինգ օգտագործելու մեջ մեղադրվում է նաև Մելինե Դալուզյանը: Նրա մոտ արգելված դեղամիջոցներ հայտնաբերվել են Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո 2012 թվականին: Բայց Դալուզյանն Անգլիայում արդյունքի չէր հասել, բացի այդ մյուս մրցաշարերում նրա մոտ այդ խնդիրը, կարծես թե, չկա: Հետևաբար, Դալուզյանը Խուրշուդյանի համեմատ կարելի է ասել հեշտ «պրծավ»։

Թե ինչքան ջանք ու աշխատանք է պահանջվել հայ մարզուհուց ու մարզիչներից վերը նշված տիտղոսները նվաճելու ու վաստակելու համար, ավելորդ ենք համարում նշել: Դա աննկարագրելի դժվար ու բարդ աշխատանք է: Սակայն խորը չմտածված քայլերի պատճառով մեկ վայրկյանում ամեն ինչ կորավ: Ու ինչպես տեսնում ենք, սպորտում վաղեմության ժամկետը չի գործում:

156
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը Երևան կժամանեն ուժեղագույն զույգեր ամբողջ աշխարհից
Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին