Վասիլի Ուտկինն ու Նոբել Առուստամյանը

Հայերին չեք ընդունում, միջազգային խաղեր մի կազմակերպեք. հայտնի մեկնաբանը` Ադրբեջանին

225
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» ծրագիրը գրավում է ինչպես հաղորդավարների պրոֆեսիոնալիզմով, այնպես էլ բավական կոշտ և օբյեկտիվ գնահատականներով ու կանխատեսումներով։ Մաքսիմ Կուրնիկովը և Վասիլի Ուտկինն օրերս քննարկել են եվրագավաթի վերջին խաղերից մեկի արդյունքները, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի` Բաքվի դաշտում հայտնվելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» ծրագրի հաղորդավարներ Մաքսիմ Կուրնիկովը և Վասիլի Ուտկինը քննարկել են Չեմպիոնների լիգայի վերջին կիսաեզրափակիչ խաղերի տարօրինակ և անսպասելի արդյունքները, ինչպես նաև անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի` Բաքվի ֆուտբոլի դաշտում հայտնվելու հավանականությանը, որտեղ տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչը։

Հաղորդավարները խոսել են էթնիկ հայերի` Ադրբեջան մուտք գործելու խնդրի մասին։ Մասնավորապես, Կուրնիկովը նշել է, որ իրենց գործընկերները` «Էխոյի» լրագրող Իրինա Բաբլոյանը և հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը, որն ի դեպ ծնվել է Բաքվում, չեն կարող երկրպագել սիրելի ակումբին անմիջապես դեպքի վայրում։

«Եթե Ադրբեջանը ստանձնում է նման մակարդակի միջոցառում կազմակերպելու պատասխանատվությունը, ապա այնտեղ պետք է հաշիվ տան, որ պետք է ապահովեն նորմալ վարքագիծ` էլ չասած անվտանգության մասին։ Իսկ եթե խաղի պատվիրակ նշանակվի, օրինակ, օրինակ, ֆրանսիահայ։ Եթե նման դեպքերում պատրաստ չեն անհրաժեշտ միջոցներ ապահովել նորմալ պահվածքի համար, այդ դեպքում չի կարելի հավակնել։ Սա զվարճանքների ինդուստրիա է, եթե չեք կարող, մի արեք», – ասել է Վասիլի Ուտկինը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29–ին ՈՒԵՖԱ–ի հովանու ներքո Բաքվի Օլիմպիական մարզադաշտում։

 

225
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Խնդիր չի լինի. Ադրբեջանի ԱԳՆ–ն երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի հստակ օրը
Մխիթարյանի տեղափոխությունը` միֆ, թե՞ իրականություն. ի՞նչ դեր ունի Բաքվի խաղն այս ամենում
Հենրիխ Մխիթարյանն առաջիններից մեկն է շնորհավորել Սարգիս Ադամյանին
Մխիթարյանն «Արսենալից» գնո՞ւմ է. ո՞ր թիմն է գնելու հայ կիսապաշտպանի տրանսֆերը