Արաս Օզբիլիս

«Բեշիկթաշը» երկարաձգել է Արաս Օզբիլիսի հետ պայմանագիրը

52
«Վիլլեմ II» հոլանդական ակումբի հետ պայմանագիրը խզելուց հետո Օզբիլիսը նոր պայմանագիր է կնքել «Բեշիքթաշի» հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկարաձգել է թուրքական «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ այդ պարբերականների` պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով։

29-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, իսկ նոր պայմանագիրը՝ մինչև 2021 թվականի մայիս։

Հիշեցնենք, որ ապրիլին Օզբիլիսը խզել էր «Վիլլեմ II» հոլանդական ակումբի հետ պայմանագիրը։

52
Ըստ թեմայի
Օզբիլիսը նեղացել է «Բեշիքթաշից» և վերադառնում է Հոլանդիա
Օզբիլիսն իր գոլը նվիրեց Գևորգ Ղազարյանին
«Ես էլ եմ սխալվում». Օզբիլիսը գրել է «Վիլլեմից» հեռանալու մասին