Հաջիմուրատ Գացալով

Ռուսաստանցի ըմբիշ Հաջիմուրատ Գացալովը ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո

132
Ըմբիշը որոշել է վերսկսել սպորտային կարիերան և իր ուժերը փորձել մեծ մրցագորգում, որի վրա վերջին անգամ ելույթ է ունեցել 2016թ.–ին։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. 2004թ.–ի օլիմպիական չեմպիոն և ազատ ոճի ըմբշամարտի հնգակի չեմպիոն Հաջիմուրատ Գացալովը ելույթ կունենա Հայաստանի հավաքականում։ Այդ մասին մարզիկը հաղորդել է ՏԱՍՍ–ին։

Նա նշել է, որ որոշել է վերսկսել կարիերան և փորձել իր ուժերը մեծ մրցագորգում, որտեղ վերջին անգամ ելույթ է ունեցել 2016թ.–ին Յակուտսկում Ռուսաստանի առաջնության ժամանակ։

«Երեք տարի անց ես իմ մեջ ուժ և ցանկություն եմ զգում ավարտելու այդ շրջանը։ Նպատակին հասնելու համար կանեմ այն ամենը, ինչ կարող եմ», – ասել է Գացալովը։

Նա նշել է, որ կշարունակի մնալ Ռուսաստանի քաղաքացի, բայց սպորտում կա նաև սպորտային քաղաքացիություն հասկացությունը. մարզիկը կարող է ներկայացնել ուրիշ երկիր։

«Ես ելույթ կունենամ Հայաստանի հավաքականում։ Երբեք չեմ վախեցել մրցակցությունից, այն ցանկացած մարզաձևի տեսարժանություն և ազարտ է հաղորդում։ Ռուսաստանի ներսում մրցակցությունը մի բան է, բայց երբ դու համաշխարհային մրցագորգում ես` այլ բան է», – կարծում է նա։

Ըմբիշը երեք տարի առաջ չի ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի օլիմպիական կազմի մեջ` Ռուսաստանի առաջնության եզրափակչում զիջելով Անզոր Բոլտուկաևին մինչև 97 կգ քաշային կարգում։

132
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ըմբիշ Միհրան Հարությունյանը «մութ կողմ» է անցնում
Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանն իր ամենաառաջին լուսանկարն է ցուցադրել` մոր գրկում
Ըմբիշ Ռենատ Լյատիֆովը հարձակվել է հայ մրցավարի վրա և պատասխան ստացել. սկանդալային վիդեո