Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մեկնել Բաքու. ՈՒԵՖԱ

293
Մխիթարյանը նախկինում երկու անգամ չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայ ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա անարգել մեկնել Ադրբեջան, որտեղ տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ Այդ մասին հաղորդում է Sport24.ru–ն։

Ակումբում մտավախություն են ունեցել, որ Մխիթարյանը կարող է խնդիրներ ունենալ այդ երկիր մուտք գործելու հարցում։

Հայաստանի քաղաքացիներն արդեն նման խնդիրներ ունեցել են։ Մխիթարյանն արդեն երկու անգամ չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

«ՈՒԵՖԱ–ի համար սովորական ընթացակարգ է ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին աջակցության նամակներ ուղարկելը` ֆուտբոլիստների համար վիզաներ ստանալու և ՈՒԵՖԱ–ի հովանու ներքո խաղերին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով։ Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանի հարցում խնդիրներ չեն լինի», – նշվում է ՈՒԵՖԱ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցիացիան հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիր չի ունենա Ադրբեջան մուտք գործելու և այդ երկրում մնալու հարցում, կկիրառվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։

Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29–ին։

293
թեգերը:
Ադրբեջան, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (217)
Ըստ թեմայի
Շնորհակալություն ճանաչելու համար. Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել Facebook–ում
Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»
Հենրիխ Մխիթարեան թերեւս վերադառնայ Տորտմունտ «Պորուսիա»