Ալեքսանդր Տարխանովը

Ալեքսանդր Տարխանովը դարձավ Երևանի Փյունիկի գլխավոր մարզիչ

72
Տարխանովն աշխատանքային փորձ է ստացել ԲԿՄԱ-ում, «Կրիլյա Սովետովում», «Թերեքում», «Կուբանում», «Խիմկիում», «Ուրալում» և մի շարք ակումբներում:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ռուս մասնագետ Ալեքսանդր Տարխանովը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին կայացած «Արարատ»-«Փյունիկ» (1-2) հանդիպումից հետո հայտարարել է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

«Փյունիկի» առաջիկա՝ «Գանձասար-Կապանի» հետ ապրիլի 19-ին նախանշված խաղում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է հենց Տարխանովը:

64-ամյա մասնագետը փոխարինելու է Անդրեյ Տալալաևին, որն օրերս խզեց «Փյունիկի» հետ պայմանագիրը և գլխավորեց «Խիմկին:

Տարխանովն աշխատանքային փորձ է ստացել ԲԿՄԱ-ում, «Կրիլյա Սովետովում», «Թերեքում», «Կուբանում», «Խիմկիում», «Ուրալում» և մի շարք ակումբներում: Վերջին շրջանում նա «Ուրալի» նախագահի խորհրդականն էր: 1989 թվականին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզիչ-խորհրդատուն:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրից հետո «Փյունիկն» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը:

72
թեգերը:
ֆուտբոլ, սպորտ
Ըստ թեմայի
Ինչից էին ծնվում դոպինգային սկանդալները մեր սպորտում. բացահայտում է Արեգ Հովհաննիսյանը
Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Անդրանիկ Կարապետյանը ավելորդ քաշի պատճառով զրկվեց Եվրոպայի առաջնության մասնակցությունից
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» թիմը

Հայաստանի չեմպիոնին բարդ մրցակցություն է սպասվում. ո՞ւմ հետ է մրցելու «Արարատ-Արմենիան»

40
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20թթ. մրցաշրջանը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն հայտնի են հաջորդ՝ 2020/21թթ. առաջին որակավորման փուլի մրցակիցները: Վիճակահանությամբ որոշվել է, թե ում հետ դիմակայությամբ կսկսի Եվրոպական նոր մրցաշրջանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»:

ԵՐԵՎԱն, 9 օգոստոսի - Sputnik. Շվեյցարական Նյոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ կայարանում կայացել է Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 18-ին կամ 19-ին սեփական հարկի տակ կընդունի Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում դժվար էր սպասել հեշտ մրցակցի: Վիճակահանությանը մասնակցած թիմերից պարզ էր, որ Հայաստանի չեմպիոնին բարդ մրցակցություն է սպասվում հաջորդ փուլ դուրս գալու համար:

Չմոռանաք, որ վիճակահանությունը մեր թիմի համար բարեհաճ գտնվեց, քանի որ առաջին որակավորման հաջորդ փուլում թիմերը ոչ թե երկու, այլ մեկ հանդիպում են անցկացնում: Խաղի հիմնական ժամանակում ոչ-ոքի գրանցելու դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ, իսկ եթե այդ դեպքում էլ գրանցվի ոչ-ոքի, հաղթողը կորոշվի 11 մետրանոց հարվածաշարով:

Այսպիսով՝ «Արարատ-Արմենիան» իր միակ հանդիպումը առաջին որակավորման փուլում կանցկացնի Երևանում: Պարտվելու դեպքում Չեմպիոնների լիգայի մասնակից թիմը հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

«Նոան» նոր մրցաշրջանում կհանդիպի Արարատի հետ ու կիրագործի հեռուն գնացող նպատակները

Վաղը՝ օգոստոսի 10-ին, Նյոնում կկայանա Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանը այս մրցաշարում կներկայացնեն երեք թիմեր՝ «Նոան», «Ալաշկերտը» և «Շիրակը»:

Եվրոպայի լիգայում նույնպես հաղթողը դիմակայությունում կորոշվի մեկ խաղով:

«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

40
թեգերը:
մրցաշրջան, չեմպիոն, ֆուտբոլ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆուտբոլը որպես բիզնես. որքան է վաստակել «Արարատ–Արմենիան» և դեռ որքան կարող է վաստակել
Նյարդային, լարված, ծանր խաղ ու դառը պարտություն Լյուքսեմբուրգում. «Արարատ–Արմենիան» դուրս մնաց ԵԼ–ից
Գո՜լ. «Արարատ–Արմենիան» բացում է խաղի հաշիվը
Հրաշալի հաղթանակ լրացուցիչ ժամանակում. «Արարատ–Արմենիան» առաջ անցավ  «Դյուդելանժից»
Լևոն Ղասաբօղլյան

34 տարեկանում մահացել է Լևոն Ղասաբօղլյանը

1372
(Թարմացված է 16:36 09.08.2020)
Ղասաբօղլյանը 2006-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմում էր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում որպես մարզիչ էր աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Այս մասին տեղեկացնում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:


«Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- գրված է հաղորդագրությունում։

Ղասաբօղլյանը ընդամենը 34 տարեկան էր։ Նրա մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Հայտնի է, որ նա վարակվել էր կորոնավիրուսով և բուժվել։

Պետք չէ անտեսել ճանապարհ անցած, տպավորիչ արդյունքների հասած մարդկանց տեսակետը. Ղասաբօղլյան

Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցավ մարզչական աշխատանքի: Աշխատում էր «Փյունիկի» սպորտդպրոցում։ Փարձում էր Հայաստանում իրագործել ֆուտբոլի զարգացման մի քանի ծրագրեր: Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Եղբայրը՝ Միքայել Ղասաբօղլյանը, ևս զբաղվում է ֆուտբոլով։

 

 

1372
թեգերը:
կորոնավիրուս, Մահ, ֆուտբոլ, Լևոն Ղասաբօղլյան
Сбор грибов в Новгородской области

Սնկից վախենալ պետք չէ, իսկ զգուշանալ՝ արժե․ ինչպե՞ս տարբերել ուտելի և թունավոր սնկերը

37
(Թարմացված է 21:27 09.08.2020)
Ամեն տարի Հայաստանում սնկից թունավորման մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվում։ Պարզվում է՝ նույնիսկ ուտելի սնկերը կարող են թունավորման պատճառ դառնալ։ Sputnik Արմենիան փորձել է ներկայացնում է՝ ինչպես ուտելի սունկ ընտրել և թունավորումներից խուսափել։

Համեղ, հյութեղ, սննդարար, խորհրդավոր, երբեմն էլ՝ «նենգ ու դավադիր». այսպիսինն են սնկերը: Facebook-յան տարբեր խմբերում հաճախ կարելի է բազմաթիվ գրառումներ տեսնել․ «Ասացեք, խնդրում եմ՝ այս սունկն ուտելի է, թե՝ ոչ»։ Տեղադրում են սնկի լուսանկարն, ու սկսվում է առցանց, ոչ մասնագիտական խորհրդատվությունը։ Մեկն ասում է՝ այո, մյուսը՝ հակառակն է պնդում, երրորդը խորհուրդ է տալիս սունկը եփելիս ջրի մեջ արծաթե գդալ մտցնել, եթե սևանա, նշանակում է՝ կաթսայում թունավոր սունկ կա, մեկ ուրիշն էլ՝ թե ճիշտը սոխն ու սխտորն են։ Սնկաբանների խոսքով՝ միայն լուսանկարով հաճախ պարզապես անհնար է կողմնորոշվել։ 

Արծաթե գդալը, սոխը, սխտորն ու մնացածն էլ ժողովրդական միֆեր են։ Ուտելի և թունավոր սնկերը կարող են այնքան նման լինել, որ երբեմն հենց իրենք՝ սնկաբանները, լաբորատոր փորձաքննության կարիք են ունենում։ Ի վերջո, պարզվում է՝ կարելի է թունավորվել նույնիսկ ոչ թունավոր սունկ ուտելիս։

Հայաստանի սնկաշխարհը՝ բուժիչից մինչև մահաբեր

Լուսինե Մարգարյանը երկար տարիներ է՝ ուսումնասիրում է սնկերի բարդ ու հետաքրքիր աշխարհը։ Ասում է՝ Հայաստանում հայտնաբերվել է ավելի քան 4600 սնկատեսակ։ Բայց ոչ բոլորն են անզեն աչքով տեսանելի, դրանց մեծ մասը միկրոսկոպիկ չափեր ունեն։ Տեսանելիներին գիտնականներն անվանում են մակրոմիցետներ, որոնցից Հայաստանում 1300-ից ավելի տեսակներ են հանդիպում։ Մակրոմիցետների հիմնական մասը գլխարկավորներն են՝ այն սնկերը, որոնք, ըստ էության, մենք սունկ ենք անվանում։

ՀՀ-ում հանդիպող սնկերից ավելի քան 300-ը ուտելի են, 120-ը՝ բուժիչ հատկություններ ունեն, իսկ 63-ը համարվում են թունավոր. կարող են տարբեր աստիճանի թունավորումներ առաջացնել։ Հայաստանում կան նաև մահացու թունավոր սնկեր։ Բայց սնկերի դեպքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Պարզվում է՝ ուտելիներն էլ կարող են «պայմանական ուտելի» լինել։

«Պայմանականները որոշակի մշակում պետք է անցնեն, նոր օգտագործվեն։ Պետք է, օրինակ, կրկնակի եռացնել, թրջել կամ երկարատև չորացնել»,- ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ սխալ մշակելու դեպքում «պայմանական ուտելիներն» էլ կարող են թունավորման պատճառ դառնալ։

Ինչպես սունկ հավաքել ու չթունավորվել

Հայաստանում սնկային թունավորումներն առավել հաճախ գրանցվում են Լոռիում։ Պատճառը մեկն է՝ այստեղ սունկ հավաքողները շատ են։ Այս տարի արդեն կուրթանցի մի ամբողջ ընտանիք է թունավորվել։

Թունավոր և ուտելի սնկերը տարբերակելու մեր տատերի ավանդական եղանակներ պետք է մի կողմ դնել. կա՛մ իսկապես շատ լավ ճանաչել սնկերը, կա՛մ էլ՝ արկածախնդրության չդիմել։ Չթունավորվելու և չթունավորելու այլ տարբերակ չկա։ Սնկաբանները հաճախ են գիտարշավներ կազմակերպում Հայաստանի տարբեր շրջաններում։ Մարգարյանն ասում է՝ տեղացիների շրջանում հանդիպում են մարդիկ, որոնք շատ լավ են ճանաչում սնկերը, բայց և հավելում է՝ սխալվելու հավանականություն միշտ կա։

Микологи во время научной экспедиции
© Photo : provided by Lusine Margaryan
Սնկաբանները՝ գիտարշավի ժամանակ

Սխալ սունկ ընտրելը, պայմանական ուտելիների ոչ ճիշտ մշակումը, սննդի մեջ քիմիական, աղտոտված և հիվանդ սնկերի կիրառումը, այն հիմնական գործոններն են, որոնք դառնում են թունավորման պատճառ։

«Երբ սիրողական սունկ են հավաքում, շատ ճիշտ է սունկն ամբողջությամբ հավաքելը։ Կարող է գլխարկի մոտից կտրեք, իսկ մնացած մասը չերևա, չտեսնեք՝ այն, ինչը կարող էր հուշել, որ սունկը թունավոր է, օրինակ՝ ոտիկի վրայի օղակը, ստորին հատվածում պարկաձև պատյան՝ վոլվա և այլն»,- հուշում է Մարգարյանն ու միանգամից շտապում ավելացնել՝ նույնիսկ եթե օղակն ու վոլվան բացակայում են, դա դեռ չի նշանակում, թե սունկը թունավոր չէ։ Թունավոր և ուտելի սնկերի միջև հստակ արտաքին տարբերակիչներ չկան։ Անգամ բոլորին քաջ հայտնի շամպինյոնը թունավոր տեսակներ ունի․ դրանք տարբերվում են իրենց դեղնավուն երանգով։

«Դժգույն գարշասունկը մահացու թունավոր տեսակ է, որը երիտասարդ ժամանակ շատ նման է կանաչուկին։ Այն ուտելի տեսակ է, շփոթելն էլ հեշտ է»,- զգուշացնում է սնկաբանը։

Թունավորվել կարելի է նույնիսկ խոհանոցում հաճախ օգտագործվող կախասնկից։ Մարգարյանը հիշում է՝ նման մի դեպք Լոռիում է պատահել։ Կախասնկից բացի, ցանկացած այլ ուտելի սնկերը ևս կարող են թունավորման պատճառ դառնալ, եթե քիմիական աղտոտվածություն ունեն։

«Եթե, օրինակ, շամպինիոնը հավաքվի փողոցի եզրից, որտեղով մեքենաներ են անցնում, հավանականությունը մեծ է, որ այն քիմիական աղտոտվածություն կունենա, որովհետև հողից կլանած կլինի ծանր մետաղները։ Կամ գյուղացիները հաճախ անտառի մի մասը սկսում են մշակել միջատների դեմ տարբեր քիմիական նյութերով, ասենք՝ ազնվամորի աճեցնելու համար, այդ հատվածում աճող սունկը կարող է թունավորում առաջացնել»,- պարզաբանում է սնկաբանը։

Եվ վերջապես, սննդակարգում չի կարելի օգտագործել գերհաս սնկեր. սնկի գերհասունացած լինելու մասին է հուշում գլխարկի ներքին հատվածը։ Եթե այն ամբողջովին բացված է, ուրեմն սունկը գերհաս է։ Չի կարելի նաև սունկը երկար պահել նույնիսկ՝ սառնարանում, քանի որ ջրային զանգվածը մեծ է, այն շուտ է փչանում։ Մեր զրուցակիցը, որը նաև փորձառու տանտիկին է, խորհուրդ է տալիս սունկը եռացնել նոր պահել սառցարանում։

Սնկային թունավորումները կարող են առաջանալ նաև օրգանիզմի անհատական ռեակցիայի պատճառով։ Սունկն ու ալկոհոլն էլ լավ ընկերներ չեն. որոշ սնկատեսակներ ռեակցիայի մեջ են մտնում ալկոհոլի հետ ու թունավորման պատճառ դառնում։ Մինչև 3-4 տարեկան երեխաներին էլ խորհուրդ չի տրվում սունկ ուտել։

Եթե թունավորվել եք...

Սնկից թունավորման ախտանշանները հնարավոր չէ չնկատել ու չզգալ. որովայնային սուր և կտրուկ ցավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում և այլն։ Եթե ունեք այս ախտանշանները, ապա ինքնաբուժմամբ մի զբաղվեք, անմիջապես դիմեք բժշկի։ Միակ բանը, որ կարող եք մինչև հիվանդանոց հասնելն անել, կում-կում և շատ ջուր խմելն է՝ սովորական կամ աղի։

Սնկերը հարուստ են սպիտակուցներով, վիտամիններով, ֆերմենտներով, գրեթե բոլոր սնկերը՝ թե թունավոր, թե ուտելի, ունեն բուժիչ հատկություններ։ Դա է պատճառը, որ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ սնկատեսակներ աճեցնում են դեղամիջոցների, նաև կոսմետիկայի արտադրության համար։ Սնկից վախենալ պետք չէ, իսկ զգուշանալ՝ արժե։ Պարզապես մի հավաքեք ու մի օգտագործեք անծանոթ սնկատեսակ, իսկ եթե դա արել եք, ապահովության համար մեկ օրինակ պահեք, որպեսզի, «Աստված մի արասցե»-ի դեպքում մասնագետները հեշտությամբ բացահայտեն թունավորման պատճառը։

37
թեգերը:
ջուր, թունավորում, Լոռի, սունկ, Հայաստան
Ըստ թեմայի
Գնացել էր սունկ հավաքելու. Բերդում տղամարդը չի վերադարձել անտառից
Սունկ է հավաքել և ամենագնաց վարել. ինչպես է Պուտինը հանգստանում տայգայում. տեսանյութ
Տավուշում սունկ հավաքելու գնացած տղամարդուն գտել են