ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հակոբ Մկրտչյանը 89կգ քաշային կարգում գերազանցելով բոլոր մրցակիցներին, երկամարտի 371կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչում երկամարտում, միաժամանակ դառնալով նաև լավագույնը հրում վարժությունում՝ 207 կգ արդյունքով:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում 165կգ և երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե փոքր և մեծ մեդալները:
89կգ քաշային կարգում հայտավորված էին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը: Հայ երկու ծանրորդներից Մկրտչյանը համարվում էր այս քաշային կարգի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը, իսկ 22-ամյա Հովհաննիսյանը անկասկած պայքարելու էր մեդալի համար: Համենայն դեպս մեր երկու ծանրորդների նախնական պատվերները երկամարտում խոսում էին այն մասին, որ երկուսն էլ ձգտելու են կանգնել պատվո պատվանդանին: Դավիթը երկամարտում հայտավորել էր 360կգ, իսկ Հակոբը տասը կգ-ով բարձր:
Պոկում վարժության առաջին իսկ մոտեցումներից զգացվեց, որ մերոնք իրոք բավականին լավ են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:
Դավիթ Հովհաննիսյանի երեք մոտեցումն էլ արդյունավետ աշխատեց ու ցույց տվեց 165կգ արդյունք, ինչը մեր մարզիկին բրոնզե մեդալ բերեց պոկումում: Հակոբ Մկրտչյանի մոտ երրորդ մոտեցումը չստացվեց ու 164կգ արդյունքով նա պոկումում չորրորդն էր: Չեմպիոնի կոչումը առաջին վարժությունում նվաճեց վրացի Ռևազ Դավիթաձեն 170կգ արդյունքով:
Պարզ էր, որ երկամարտում լուրջ պայքար էր սպասվում հայ երկու ու վրացի ծանրորդների միջև: Հովհաննիսյանը ևս երեք արդյունավետ մոտեցում կատարեց, վերջինը գլխավերևում պահելով 195 կգ կշռող ծանրաձողը ու երկամարտի 360կգ արդյունքով ապահովեց մեդալը երկամարտում: Մկրտչյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 201 կգ: Այդ մոտեցումը հստակ կատարելով հայ ծանրորդը ապահովեց միանգամից երկու մեդալ: Հրում վարժությունում մեր մարզիկը չեմպիոնն էր, բայց կարևորն այն էր, որ Մկրտչյանը երկամարտում արդեն առնվազն երկրորդ արդյունքն ուներ:
Երկամարտում Եվրոպայի չեմպիոն դառնալու համար Մկրտչյանին հարկավոր էր գլխավերևում պահել 207 կգ-ը: Երկրորդ մոտեցումով Մկրտչյանը արեց իր գործը հիանալի կերպով ու շրջանցելով Դավիթաձեին հռչակվեց որպես Եվրոպայի չեմպիոն երկամարտի 371կգ արդյունքով: Բռավոր տղաներ:
Վաղը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մեդալի համար պայքարի մեջ կմտնի 81կգ քաշային Լիանա Գյուրջյանը:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում



