00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչից էին ծնվում դոպինգային սկանդալները մեր սպորտում. բացահայտում է Արեգ Հովհաննիսյանը

© JOHANNA LEGUERRE / AFPРипсиме Хуршудян
Рипсиме Хуршудян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաթումում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի ներկայացուցիչները: Մրցաշարին ուշադրությամբ հետևում է նաև Հակադոպինգային միջազգային գործակալությունը:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik, Մանվել Մարգարյան. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկ-մարզուհիներն արդեն անցել են դոպինգ ստուգումները:

Հայաստանն առհասարակ դասվում է 12 տոկոս կազմող այն երկրների շարքին, որոնք նախանշված ժամկետից շուտ իրականացրել են հակադոպինգային աուդիտ և այդ առումով խնդիրներ չունեն:

Выставка, посвященная 200-летию мариниста Ивана Айвазовского. Артур Абраам - Sputnik Արմենիա
Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է

Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ ոլորտում վերջին տարիներին իրավիճակը շահեկանորեն փոխվել է: Եթե տարիներ առաջ իրենք չէին ստանում պետական աջակցություն, իսկ ինքն անձամբ չէր ճանաչում Սպորտի նախարարին, ապա 2015թ.-ի համեմատ՝ իրենց բյուջեն ավելացել է երեք անգամ։ ՀՀ-ում առկա է ամենաժամանակակից հակադոպինգային ծառայություն, որն ունի անհրաժեշտ կահավորմամբ սենյակներ՝ լիարժեք ստուգումներ անցկացնելու համար:

Արեգ Հովհաննիսյանը մեր վեց ծանրամարտիկների հետ կապված դոպինգային սկանդալը պատճառաբանում է հենց իրենց ծառայության աշխատանքներին տարիներ առաջ լուրջ չվերաբերվելու հանգամանքով: «Եթե մենք ունենայինք կարճաժամկետ ինտերվալներով պարբերաբար ստուգումներ իրականացնելու հնարավորություն, ապա նման խնդրի առջև չէինք կանգնի, մարզիկներն էլ ավելի զգոն և ուշադիր կլինեին որոշ միջոցներ ընդունելու հարցում»,- ասում է ոլորտի ղեկավարը և նշում, որ այժմ ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավականին հետևողական ու խստապահանջ մոտեցում է ցուցաբերում հակադոպինգային հարցերին՝ դրանք դարձնելով առաջնային խնդիր:

Նշենք, որ 2016թ–ին Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է հայաստանցի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանին 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ-թեստը չանցնելու համար:

Այնուամենայնիվ ռիսկերն այսօր էլ պահպանվում են, և շատ բան կախված է կոնկրետ մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներից ու մարզիչներից: Մեր մարզաշխարհում վերջին դոպինգային միջադեպը գրանցվել է 2018 թվականի նոյեմբերին, Հայաստանի ձյուդոյի առաջնության ժամանակ: Մարզիկն անգիտակցաբար ընդունել էր արգելված դեղամիջոց և որակազրկվել երեք ամսով: Նա արդեն հանձնել է նոր նմուշ, նրա մոտ ամեն ինչ կարգին է և կարող է մասնակցել նոր մրցաշարերի:

Մութ անկյուն - Արեգ Հովհաննիսյան (21.03.19) - Sputnik Արմենիա
Թեև մերոնք չեն ներքաշվել դոպինգային սկանդալի մեջ, բայց ռիսկերը միշտ կան. Արեգ Հովհաննիսյան

Արեգ Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ իրենք աշխատում են գաղտնիության պայմաններում, և որևէ կառույց չի միջամտում իրենց աշխատանքներին: Տեղեկատվական բազայի էլեկտրոնային համակարգից կարող են օգտվել միայն մասնագետները: Համակարգը լավ պաշտպանված է հատկապես հաքերների վերջին հարձակումներից հետո, երբ չարագործները փորձում էին կորզել հույժ գաղտնի տեղեկություններ: 

«Մեր կազմակերպությունն անցյալ տարվանից դիմել է միջազգային կառույցներին՝ հայցելով նրանց հավելյալ օժանդակությունը, որպեսզի պատշաճ կերպով բոլոր մարզաձևերում իրականացնենք համապարփակ ստուգումներ, և մեր որոշ մարզիկներ ստուգվեն արտասահմանյան կազմակերպությունների կողմից»-նշում է մեր զրուցակիցը:

Հակադոպինգային ուսումնասիրությունների մեթոդները նույնպես կատարելագործվել են և թույլ են տալիս հայտնաբերել տարիներ առաջ օգտագործված միջոցները:

Արեգ Հովհաննիսյանը երախտագիտությամբ է նշում հատկապես մեր ըմբիշների և հակադոպինգային կառույցի միջև առկա համագործակցությունը: Մեր տիտղոսակիր մարզիկները նույնիսկ միջազգային մրցաշարերից են զանգահարում և տեղեկացնում, թե իրենց ինչ միջոցներ են առաջարկում կազմակերպիչները և արժե՞ դրանք ընդունել: 

Հայաստանի հակադոպինգային ծառայությունը պարբերաբար մարզիկներին հատկացնում է արգելված և չարգելված միջոցների ցուցակը և տալիս մասնագիտական խորհուրդներ, թե կոնկրետ որ հիվանդությունների դեպքում ինչ դեղամիջոցներ պետք է ընդունեն մարզիկները, որպեսզի չներքաշվեն դոպինգային սկանդալների մեջ:

Լրահոս
0