Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուղադյանց

Հայաստանի հավաքականի մարզիչը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը

67
Վանեցյանը լավատեսորեն է տրամադրված. թիմի նախապատրաստման առումով նույնիսկ առաջընթաց կա։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուղադյանցը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։

Մարզչին չեն փոխի, քանի որ նրան վերջերս են նշանակել, ու նրա կատարած աշխատանքից չի կարելի ասել, որ նա 100% ձախողել է։ Լրիվ հակառակը, ընդգծեց Վանեցյանը։

«Եթե նայում ենք պրոֆեսիոնալ աչքերով, ունենք բավական դրական տեղաշարժ, և կարծում եմ, որ մեր մարզչին քննադատելու փոխարեն պետք է ավելի շատ ոգեշնչենք, օգնենք և տանք այդ հնարավորությունը, որ կարողանա մեր հավաքականը բերել այն մակարդակին, որ ունենանք հաղթանակներ», – ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը զիջել է Եվրո–2020 ընտրական փուլի երկու խաղերում. Բոսնիա և Հերցեգովինային (1:2) և Ֆինլանդիային (0:2):

67
թեգերը:
ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Երևանում անցկացվելիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկին մնաց 100 օր
Դիլիջանի ջուրն 1-ին տեղում է. Դովլաթյանը զանգեց Դանելիային ու պահանջեց գալ Հայաստան
«Ես էլ եմ սխալվում». Օզբիլիսը գրել է «Վիլլեմից» հեռանալու մասին
Արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի

67
(Թարմացված է 20:26 19.03.2021)
Ի՞նչ կապ ունի հավաքականը ներքին առաջնության հետ, որտեղ քաոս է տիրում, ու ֆեդերացիան ուղղակի չի կարողանում կազմակերպել իր հարաբերությունները ակումբների հետ։
ՀՖՖ-ն գործում է, ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի. նորից սկանդալ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում հերթական սկանդալն է գրանցվել։ Վանաձորի «Լոռին» հայտարարեց առաջնությունից դուրս գալու մասին։ Միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ «Լոռին» դիմել էր բողոքարկման կոմիտե քննարկելու առաջնության առաջին տուրում իրեն գրանցված տեխնիկական պարտության և փետրվարի 24-ին առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում «Լոռի» - «Ալաշկերտ» խաղում մրցակցի կողմից կանոնակարգի խախտման համար «Ալաշկերտին» տեխնիկական պարտություն գրանցելու հարցերը։

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան խոստացել էր մինչև մարտի 16-ին կայանալիք «Արարատ»-«Լոռի» հանդիպումը հրապարակել բողոքարկման կոմիտեի որոշումը։ Դա տեղի չունեցավ։ 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի մարտի 17-ը բողոքարկման կոմիտեն «ժամանակ» չուներ որոշում կայացնելու։ Իսկ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ չցանկացավ այս պահին անդրադառնալ տեղի ունեցածին, նշելով, որ ազգային հավաքականի առաջիկա խաղերին կազմակերպչական աշխատանքներով է զբաղված։

Զարմանալի էլ չէ, ուղղակի անհասկանալի է, թե ինչ նորմերով է առաջնորդվում նախագահը՝ կոչ անելով միավորվել ազգային հավաքականի շուրջ ու աջակցել մեր ազգային թիմին, երբ հարցը վերաբերվում է ներքին առաջնությանը։ Նախ նշենք, որ եթե Մելիքբեկյանը չգիտի, ապա թող իմանա, որ ազգային հավաքականը Հայաստանում միակ թիմն է, որին սիրում,  աջակցում ու երկրպագում են հայ բոլոր երկրպագուները։ Սա նույնիսկ քննարկման հարց չէ։ Հավաքականի շուրջ կամ կողքին լինելը յուրաքանչյուր երկրպագուի համար պատիվ է, և ոչ թե կոնկրետ առաջիկա խաղերին, այլ միշտ։ Թե՞ Մելիքբեկյանը չի կարող բացատրել թե ինչու է բողոքարկման կոմիտեի որոշումը կայանում ութ ամսվա ընթացքում։

Էական չէ, թե «Լոռին» մերժում կստանա, թե ոչ։ Թիմի նկատմամբ ՀՖՖ-ի կողմից միտումնավոր ու անարդար որոշումներ են կայացվել ու դեռ կայացվում են։ Իսկ ֆեդերացիան ինչ-որ հոդվածներ ու այդ հոդվածների կետեր է հրապարակում ու բացատրում իր անբացատրելի ու ոչ ֆուտբոլային որոշումները։ Առաջնությունը սկսեցինք տասը թիմով, մնացին ութը։ Սա է ՀՖՖ աշխատանքի արդյունքը։

Սկանդալ, որ պտտվում է «Լոռիի» շուրջ. ինչո՞ւ ակումբը լքեց առաջնությունը

Ստեղծվում է կարծիք՝ կարծես թե Մելիքբեկյանը իրեն ու իր վայ ղեկավարվող կառույցը ապահովագրում է՝ մեջ բերելով ազգային թիմի խաղերը։ Աստված մի արասցե, եթե հավաքականը լավ արդյունքներ չգրանցի՝ կասեն խանգարեցին, արդյունքն էլ այսպիսին եղավ։ Աստված տա թիմը հասնի ցանկալի արդյունքի, կասեն՝ մեզ մի խանգարեք, քանի որ հավաքականը արդյունքներ ունի։ 

Հերիք եղավ, բավ եղավ ցնծաք ազգերի լիգայի խմբային փուլում հաղթանակի համար, որը ընդամենը C լիգայից B լիգա տեղափոխվելու հնարավորություն տվեց։ Մեր ընտրանին հաստատ արժանի է գովեստի այդ արդյունքի համար։ Մարզիչներն ու տղաները պայքարեցին ու հասան արդյունքի։ Իսկ ՀՖՖ-ն թող չհպարտանա, որ ապահովել է խաղերի նախապատրաստման փուլը։ Դա ՀՖՖ-ի պարտականությունն է։ Եվ վերջապես նորից հարց տանք՝ ի՞նչ կապ ունի հավաքականը ներքին առաջնության հետ, որտեղ քաոս է տիրում, ու ֆեդերացիան ուղղակի չի կարողանում կազմակերպել իր հարաբերությունները ակումբների հետ։

67
թեգերը:
Սկանդալ, ֆուտբոլ, ՀՖՖ
Ըստ թեմայի
«Անհեռանկար և սխալ քայլ է». ՀՖՖ նախագահը` «Լոռի» ՖԱ-ի առաջնությունը լքելու մասին
«Մենք տարբեր ենք, մենք հավասար ենք. ո'չ ռասիզմին». Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակցիային
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել
Վազգեն Թևանյան

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը օլիմպիական վարկանիշային մրցաշարի չեմպիոններ դարձան

139
(Թարմացված է 20:11 19.03.2021)
65 կգ քաշային կարգում աշխարհի անհատական գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը ջախջախիչ՝ 9։0 հաշվով պարտության մատնեց աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցուն։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցումներում դուրս գալով եզրափակիչ` Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը ապահովել էին օլիմպիական խաղերի ուղեգիրը, բայց հայ ըմբիշները դրանով չբավարարվեցին։ Այսօր եզրափակիչ գոտեմարտերում մեր երկու ըմբիշներն էլ հաղթեցին իրենց քաշային կարգերում։

Քանի որ մրցումներում Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը իրենց հիմնական առաջադրանքը կատարել էին երեկ կայացած գոտեմարտերում, որոնցում մեր ըմբիշները հաղթանակներ տոնելով հասել էին եզրափակիչ ու ապահովել Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիրը, այսօր անհամեմատ հետաքրքրությամբ էր սպասվում 65կգ քաշայինների եզրափակիչը. Վազգեն Թևանյանը մրցում էր աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ։

Կարելի է ասել, որ այս սկզբունքային գոտեմարտին Ալիևը կա՛մ պատրաստ չէր, կա՛մ էլ հայ ըմբիշը շատ ուժեղ մրցակից էր նրա համար։ Համենայնդեպս աշխարհի անհատական գավաթի հաղթող հայ ազատոճայինը ոչ մի շանս չտվեց հզոր մրցակցին։ Մրցակիցը դիմադրեց միայն առաջին մրցափուլում, իսկ երկրորդում 21-ամյա Թևանյանն անկասելի էր, և դրա վառ ապացույցը նրա հաղթանակն էր Ալիևի նկատմամբ՝ 9։0։ Նշենք, որ եզրափակիչի ճանապարհին Թևանյանը առավելության էր հասել նաև Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Վլադիմիր Խիչիգաշվիլիի նկատմամբ։

Մեր 21-ամյա մյուս ըմբիշը՝ Արսեն Հարությունյանը, նույնպես վերելքով անցկացրեց իր եզրափակիչ գոտեմարտը 57 կգ քաշային կարգում։ Զգացվում էր, որ բուլղարացի Գեորգի Վալենտինով Վանգելովը շատ է ուզում հաղթանակի հասնել մրցաշարում։ Սակայն Հարությունյանը նույնպես ոչ միայն ուզում էր հաղթել, այլ նաև ամեն ինչ ապացուցեց իր գործողություններով։ Հաղթելով 8։3 հաշվով` Արսենը օլիմպիական ուղեգրին ավելացրեց նաև վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը։

Նշենք, որ մրցումներին մասնակցած Հովհաննես Մխիթարյանին ու Հրայր Ալիխանյանին չհաջողվեց վաստակել օլիմպիական ուղեգիր։ Իսկ վաղը պայքարի մեջ կմտնեն արդեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական ուղեգրերի համար պայքարի մեջ են մտնելու 60կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 67կգ քածային Սլավիկ Գալստյանը, 87կգ քաշային Արթուր Շահինյանը և գերծանր քաշային Դավիթ Հովասափյանը։

Այս պահին ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի արդեն օլիմպիական չորս ուղեգիր։ Հունահռոմեականներից Տոկիո են մեկնելու Արթուր Ալեքսանյանն (97կգ) ու Կարապետ Չալյանը (77կգ) : Ազատ ոճայիններից էլ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։

139
թեգերը:
Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սկանդալ, որ պտտվում է «Լոռիի» շուրջ. ինչո՞ւ ակումբը լքեց առաջնությունը
ՀՖՖ-ն Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»
Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան

Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են

0
(Թարմացված է 00:41 20.03.2021)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կտրուկ հայտարարությունները նոր ճգնաժամ են առաջացրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում։

Մոսկվայում պնդում են, որ իրավիճակն անդառնալի կետին է մոտենում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների  համար նույնիսկ իր դեսպանին հետ է կանչել Վաշինգտոնից։ Սակայն Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։ Ավելի մանրամասն՝ մեր տեսանյութում։

Հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին լարվել են։ Առիթը Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն են՝ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով։

Ինչպես նաև Ջո Բայդենի անհիմն մեղադրանքները՝ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։

Մոսկվայում Սպիտակ տան ղեկավարի խոսքերը բնութագրել են որպես երկու երկրների հարաբերությունների ցածրագույն կետ։

Ռուսաստանը խորհրդակցությունների համար նույնիսկ Վաշինգտոնից հետ է կանչել դեսպանին։ ԱԳՆ-ն պատրաստվում է դիվանագետի հետ քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների լրիվ հետընթացի սպառնալիքը։

«Ստեղծված իրավիճակը հետևանք է Վաշինգտոնի նպատակաուղղված քաղաքականության, որը վերջին տարիներին, ըստ էության, գիտակցաբար փոխգործակցությունը փակուղի է մտցրել։ Մեր երկրի նկատմամբ վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունը չի համապատասխանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերին, իսկ ամերիկյան ղեկավարների առանձին չմտածված հայտարարություններն առհասարակ սպառնալիքի տակ են դնում առանց այդ էլ չափազանց պայթունավտանգ  հարաբերությունները»,– ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տեսակետն է։

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

«Մենք կարողանում են պաշտպանել մեր սեփական շահերը։ Եվ կշարունակենք աշխատվել նրանց հետ, բայց այն ոլորտներում, որոնցով ինքներս ենք հետաքրքրված։ Եվ այն պայմաններով, որոնք շահավետ են մեզ համար։ Եվ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, չնայած մեր զարգացումը կանգնեցնելու բոլոր փորձերին, չնայած պատժամիջոցներին, չնայած վիրավորանքներին։ Նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»,– ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։

Չնայած դրան, Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։

0
թեգերը:
պատժամիջոցներ, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Ռուսաստան, ԱՄՆ