«Արսենալ»

«Արսենալը» անընդմեջ հաղթանակ է տարել 10 խաղում և բարձրացել 3–րդ տեղը

76
(Թարմացված է 11:25 02.04.2019)
«Արսենալ» ակումբը, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, հաղթել է «Նյուքասլին» և բարձրացել երրորդ տեղը անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Արսենալը» 2։0 հաշվով պարտության է մատնել «Նյուքասլին» անգլիական Պրեմիեր լիգայի 32–րդ փուլում։

30–րդ րոպեին հաշիվը բացել է «Արսենալի» կիսապաշտպան Ահարոն Ռեմզին։ Խաղի 83–րդ րոպեին «զինագործները» ամրապնդել են հաշվում առավելությունը հարձակվող Ալեքսանդր Լյակազետի գոլի շնորհիվ։

Այսպիսով, զինագործները հավաքել են 63 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5–րդ տեղից բարձրացել 3–րդ հորիզոնական։

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա նա դաշտ է դուրս եկել խաղի վերջի հատվածում։

 

76
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը նշանածի հետ է գնացել ներկայացման
Հեղինակության ևս մեկ միավոր. Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ փետրվարի լավագույնների կազմում է
Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Արմեն Սարգսյանին