Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» գլխավոր մարզիչն ուզում է վաճառել Մխիթարյանին. ԶԼՄ

100
Լրատվամիջոցները հայտնում են, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանին ու Մեսութ Օզիլին վաճառելու ցանկություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հնարավոր է` «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը լքի թիմը։ Այս մասին հայտնում է Daily Mirror–ը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Որոշ տվյալների համաձայն` «Արսենալի» ղեկավարությունը բարձր վարձատրվող ֆուտբոլիստներին վաճառելու միջոցով պիտի բեռնաթափի ֆինանսական ցուցակը։

Ըստ Մատչ ՏՎ–ի` կիսապաշտպան Օզիլի շաբաթական աշխատավարձը 350 հազար ֆունտ ստեռլինգ է, իսկ Մխիթարյանինը` մոտ 200 հազար։

Հաղորդագրության համաձայն`այս պահին «Արսենալը» բավականաչափ միջոցներ չունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու համար` հաշվի առնելով, որ կիսապաշտպան Աարոն Ռեմսին գնում է «Յուվենտուս», 36 տարեկան Պետր Չեխը հայտարարել է կարիերայի ավարտի մասին, իսկ հարձակվող Դենիել Ուելբեքը նույնպես կարող է լքել թիմը։

Հիշեցնենք, որ 30–րդ տուրից հետո «Արսենալը» 60 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում է։

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը «Արսենալի» կազմում 26 խաղ է անցկացրել, 6 գոլ խփել ու 6 գոլային փոխանցում արել։

100
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (186)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը հաղթել է գրազը. տեսանյութ
«Ես հենց այնպես չեմ ֆուտբոլ խաղում». Հենրիխ Մխիթարյանը բացահայտել է իր գլխավոր գաղտնիքը
Հենրիխ Մխիթարյանը «տատիկի սվիտերով» մասնակցել է բարեգործական ակցիայի. տեսանյութ
«Արսենալը» հաղթեց. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին
Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Արմեն Սարգսյանին