Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանն ու «Արսենալը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն «Նապոլիի» հետ

204
Քառորդ եզրափակչում ընդհանուր հաղթանակի հասնելու դեպքում «Արսենալը» մրցելու է իսպանական դիմակայության՝ «Վիլյառեալ»- «Վալենսիա» զույգի հաղթողի հետ:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. «ՈւԵՖԱ-ի շտաբ կայանում՝ Նյոն քաղաքում, կայացել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ ու կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը: Մխիթարյանն «Արսենալի» հետ քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը անցկացնելու է Իտալիայում, «Նապոլիի» դեմ:

Արսենալը» ֆրանսիական «Ռեննի» հետ պատասխան խաղում կարողացավ հասնել ցանկալի արդյունքի: Առաջին խաղում 1:3 պարտվելուց հետո, զինագործներն առավելության հասան մրցակցի նկատմամբ 3:0 հաշվով: Ընդ որում, այդ հաղթանակի մեջ իր ներդրումն ունեցավ նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա խաղադաշտ դուրս եկավ խաղի ավարտից 20 րոպե առաջ ու անմիջապես կարողացավ սրել անգլիական թիմի գործողություններն առջևի գծում:

Հիմա արդեն Հենրիխից արդյունավետ ու օգտակար խաղ «Արսենալի» երկրպագուները սպասում են առաջին հերթին ապրիլի 11-ին: Այդ օրը թիմը հյուրընկալվելու է «Նապոլիին»: Մյուս զույգերում պայքարի մեջ կմտնեն«Վիլյառեալն» ու  «Վալենսիան», «Բենֆիկան» և «Այնտրախտը», «Սլավիան» և «Չելսին»: Պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 18-ին:

Հավելենք, որ քառորդ եզրափակչում ընդհանուր հաղթանակի հասնելու դեպքում «Արսենալը» մրցելու է իսպանական դիմակայության՝ «Վիլյառեալ»- «Վալենսիա» զույգի հաղթողի հետ:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունն արդեն իսկ անակնկալ է մատուցել, քանի որ քառորդ եզրափակչում լավագույն ութ թիմերի ուղիղ կեսն անգլիական են: Հաշվի առնելով այն արդյունքները, որոնք գրանցվեցին 1/8 եզրափակիչում, հիմա ոչ ոք համոզված չի նշում գեթ մեկ թիմի անուն, որը համարվում է մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդը:

Մեծ հաշվով վճռական պայքարը դեռևս առջևում է, իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Այաքս»-«Յուվենտուս», «Լիվերպուլ»-«Պորտու», «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» և «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»: Առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը` մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին և 17-ին:

204
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (214)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանն առաջիկա ամիսներին կլքի «Արսենալը». բրիտանական ԶԼՄ
«Արսենալը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
«Արսենալը» կփրկի՞ իրավիճակը. «Ռենի» հետ խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է