00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք և ադրբեջանցի ըմբիշների հետ գոտեմարտերում լարվածությունը մեծանում է. Արմեն Բաբալարյան

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցВольная борьба. Мужчины
Вольная борьба. Мужчины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից հետո մեր հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանը հերթական անգամ փաստեց, որ ազգությամբ թուրք և ադրբեջանցի ըմբիշների հետ գոտեմարտերում լարվածությունը կտրուկ մեծանում է, ինչը երբեմն խանգարում է լավ գոտեմարտ անցկացնելուն:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված մինչև 23 տարեկան ըմբիշների այս առաջնության ընթացքում հայ հունահռոմեականները ադրբեջանցի ըմբիշների հետ չգոտեմարտեցին: Վիճակահանության արդյունքներով մերոնց մրցակից բաժին հասան այլ երկրների ներկայացուցիչներ, բայց թուրքերի հետ գոտեմարտեր եղան: Անընդունելի երևույթ գրանցվեց 63կգ քաշային կարգի մրցումներում, երբ մեր մարզիկ Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով առավելության հասավ թուրք Աբդուլահ Թոփրակի նկատմամբ: Թուրք մրցակիցը պարզապես հրաժարվեց ընդունված կարգի համաձայն  գոտեմարտից հետո սեղմել հայ ըմբիշի ձեռքը:

Борьба - Sputnik Արմենիա
Եվրոպայի առաջնություն. Թուրք ըմբիշը հրաժարվել է սեղմել իրեն հաղթած Սլավիկ Գալստյանի ձեռքը

«Նման երևույթներ ոչ հաճախ, բայց լինում են: Կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք թուրք և ադրբեջանցի ըմբիշների նման պահվածքին, սակայն մեր ըմբիշները երբեք այդպես չեն վարվի, նույնիսկ եթե գոտեմարտում պարտվեն: Ըմբշամարտի մեծ ընտանիք է` տարբեր երկրների մարզիկներից բաղկացած, ու յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի ոչ միայն ըմբշամարտը, այլ նաև մշակույթը, կուլտուրան և դաստիարակությունը: Հաղթեցինք շատ լավ, չհաղթեցինք կանենք հետևություններ: Այսքան բան» -նշեց Արմեն Բաբալարյանը:

Մրցումների ընդհանուր արդյունքների մասին խոսելիս` հավաքական մարզիչը նշեց, որ շատ բարդ վիճակահանություն բաժին հասավ հայ ըմբիշներին: Բացի այդ, ոչ բոլորը կարողացան հոգեբանորեն հարթ անցնել մրցաշարը: Նորայր Հախոյանը ցավալի պարտություն կրեց ռուս մրցակցից: Հավասար միավորների պայմաններում, հաղթանակը ռուսին շնորհվեց, քանի որ մեր ըմբիշը զգուշացում ուներ: Արմեն Մելիքյանը հաղթում էր Ուկրաինան ներկյացնող մեր հայրենակից Ժորա Աբովյանին 7:0 հաշվով ու, փորձելով ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը, բաց թողեց մրցակցի գրոհն ու պարտվեց նորից հավասար միավորների դեպքում:

Սլավիկ Գալստյանն էլ, հասնելով եզրափակիչ,  մրցեց վրացի Լևանի Կավչարաձեի հետ, ոիրն աշխարհի առաջնությունում հաղթել էր 10:0 հաշվով: Այս անգամ էլ մեր ըմբիշը հաղթում էր առաջին մրցափուլից հետո 8:4 հաշվով, բայց երկրորդ մրցափուլում հոգնածություն զգացվեց ու պարտվեց 8:10:

Այսպիսով, այն որ մենք ունենք ըմբիշներ, որոնք ապագայում կարող են նոր էջեր կերտել հայկական ըմբշամարտում, կասկած չկա: Եվ նման կարգի մրցումներից հետո, բնականաբար, մտորելու առիթ միշտ էլ լինելու է: Կսեղմեն հայ ըմբշամարտիկի ձեռքը պարտված թուրք կամ ադրբեջանցի մրցակիցները, դա նրանց խնդիրն է: Մեզ համար կարևորը հաղթել է, ու ոչ միայն գորգի վրա, այլ նար վարքով, պահվածքով ու հոգեբանությամբ:

© Sputnik / Hayk PetrosyanԱրմեն Բաբալարյան
Թուրք և ադրբեջանցի ըմբիշների հետ գոտեմարտերում լարվածությունը մեծանում է. Արմեն Բաբալարյան - Sputnik Արմենիա
Արմեն Բաբալարյան
Լրահոս
0