Նազիկ Ավդալյան

Թույլ սեռի ներկայացուցիչների հզորությունը, կամ հայուհիները սպորտում էլ են չեմպիոն

126
(Թարմացված է 15:17 08.03.2019)
Խաչիկ Չախոյան
Հայաստանի մարզական պատիվն ամենատարբեր կարգի միջազգային մրցումներում բարձր են պահել ոչ միայն մեր մարզիկները, այլ նաև մարզուհիները: Մարտի 8-ին հիշենք նրանց, ոքեր այլևս մեզ հետ չեն ու շնորհավորենք նրանց, ովքեր շարունակում են կերտել հայկական սպորտի պատմությունը:

Տոնական այս օրն ուզում ենք ներկայացնել այն նվաճումները, որոնք գրանցել են Հայաստանը ներկայացնող կանայք: Թույլ սեռի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց հզորությունը տարբեր կարգի մրցումներում:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի 14 մարզիկների մեջ միայն Ֆաինա Մելնիկն էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: 1972 թվականին Մյունխենում Մելնիկն իրեն հավասարը չունեցավ սկավառականետորդների մրցումներում ու նվաճեց ոսկե մեդալը: Բացի այդ, հայտնի մարզուհին աշխարհի ռեկորդը 64 մետրից հասցրեց 70-ի` բացառիկ դառնալով այդ հաջողությամբ:

Հրաձգության պատմության մեջ հաստատուն տեղ են գտել Զինաիդա Սիմոնյանի ու Երջանիկ Ավետիսյանի անունները: Աշխարհի և Եվրոպայի հրաձգության առաջնություններում այս մարզուհիները մեկ անգամ չէ, որ կանգնել են պատվո պատվանդանի առաջին աստիճանին ու հենց նրանց հաղթանակների շնորհիվ է ծածանվել ԽՍՀՄ, իսկ ներքին մրցումներում էլ` Հայաստանի դրոշը:

Фаина Мельник
© Sputnik / Дмитрий Донской
Ֆաինա Մելնիկ

Անկախ Հայաստանի մարզուհիներն էլ պակաս հաջողություններ չեն ունեցել: Նազիկ Ավդալյանի անունը երկար ժամանակ մարզասերների շուրթերին էր, երբ 2009 թվականին նա հռչակվեց որպես ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Առաջին հայացքից փխրուն, բայց իրականում «հզոր» Ավդալյանը հետագայում, ծանրագույն վնասվածքի արգելքը հաղթահարելով, 2016 թվականին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը` ապացուցելով, թե ինչքան ուժեղ են կանայք:

Штангистка Назик Авдалян во время шествия на площади Республики (25 апреля 2018). Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Նազիկ Ավդալյան

Սպորտային կարիերան չխանգարեց հայ աղջկան հաջողություններ ունենալ նաև անձնական կյանքում։ Սիրված կինն արդեն նաև երջանիկ մայր է և մեծացնում է իր որդուն։

Հռիփսիմե Խուրշուդյան, Մելինե Դալուզյան, Անուշ Գրիգորյան, Սոնա Պողոսյան... էլի ու էլի կարելի է թվարկել հայ մարզուհիների անուններ, որոնք  հպարտության առիթ են պարգևել հայկական սպորտին և մարզասերներին:

Рипсиме Хуршудян
YURI CORTEZ / AFP
Հռիփսիմե Խուրշուդյան

Հռիփսիմե Խուրշուդյանը 2016 թ.–ին, բարձր պահելով մեր երկիրը պատիվը, նվաճեց Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Նա նաև առանձին վարժություններում բազմակի մրցանակակիր է: Հռիփսիմեն արդեն ավարտել է մարզիկի կարիերան, բայց շարունակում է բարձունքներ նվաճել անձնական կյանքում։ Նա ընտանիք է կազմել, ունի մեկ որդի:

Мелине Далузян
© AFP 2018 / YURI CORTEZ
Մելինե Դալուզյան

Մելինե Դալուզյանը ևս Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն է կրում: Իսկ ահա նուրբ ու փխրուն Անուշ Գրիգորյանը բռնցքամարտիկ է, Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն: Երիտասարդ հայուհին դեռ տարված է կարիերայով և անձնական ֆրոնտում, սպորտային լեզվով  ասած` հաղթանակներ չի գրանցել։

Боксер Ануш Григорян
Անուշ Գրիգորյան

Մեկ բան պարզ է `մեծ սպորտում կանայք վաղուց ունեն իրենց հաստատուն տեղը և տարբեր կարգի մրցումներում մեզ հպարտության առիթ են տալիս:

Այս պահի դրությամբ շախմատի Հայաստանի կանանց հավաքականն Աստանայում մասնակցում է աշխարհի թիմային առաջնությանը։ Չնայած մեր թիմն առայժմ այնքան էլ հաջող հանդես չի գալիս, միևնույնն է` մենք շարունակում ենք հավատալ, որ կին մարզիկին բնորոշ պատվախնդրությամբ, մերոնք այստեղ էլ իրենց խոսքը դեռևս կասեն:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հայ մարզուհիներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, եղե՛ք առողջ, և թող միշտ հաղթանակները ուղեկցեն ձեզ:

126
Ըստ թեմայի
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Նազիկ Ավդալյան. Ուզում էի ավելին անել, ստացվեց ինչ որ կարող էի