Էլինա Դանիելյան

Հայաստանի կանանց թիմը պարտվեց ռուսական հավաքականին. Աշխարհի առաջնության 2-րդ տուր

82
Հայաստանը ներկայացնող կին շախմատիստները չկարողացան պահպանել հաղթական մեկնարկը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի կանանց հավաքականն այսօր չկարողացավ հաղթել Ռուսաստանի հավաքականին։ Խաղն ավարտվեց 0.5-3.5 հաշվով։

Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտվեց Կատերինա Լագնոյին, Աննա Սարգսյանը սպիտակներով՝ Ալեքսանդրա Գորյաչկինային, Սիրանուշ Ղուկասյանը սևերով՝ Օլգա Գիրյային: Լիլիթ Մկրտչյանը սևերով ոչ-ոքի խաղաց Վալենտինա Գունինայի հետ:

Առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի կանանց հավաքականին։

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է երեկ` մարտի 5-ին, և կտևի մինչև ամսի 15-ը:

82
թեգերը:
շախմատ, Հայաստան