Հենրիխ Մխիթարյան

Հեղինակության ևս մեկ միավոր. Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ փետրվարի լավագույնների կազմում է

224
(Թարմացված է 19:17 04.03.2019)
Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ գործողությունները «Արսենալի» կազմում փետրվար ամսին անուշադրության չմատնվեցին ու հայ կիսապաշտպանը հայտնվել է Անգլիական Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Whoscored.com վիճակագրական կայքը, որը հետևում է ֆուտբոլիստների գործողություններին խաղադաշտում յուրաքանչյուր խաղում ու գնահատականներ սահմանում ցուցադրած խաղի համար, հրապարակել է Անգլիական Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) փետրվար ամսի խորհրդանշական հավաքականը, որի կազմում ընդգրկվել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Փետրվարին Պրեմիեր լիգայում հայ ֆուտբոլիստը անցկացրել է երեք հանդիպում, ու դարձել երկու գոլի հեղինակ, կատարելով նաև գոլային երեք փոխանցում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը հաջորդաբար գրավել է «Սաութհեմփթոնի» և «Բոռնմութի» դարպասները:

ԱՊԼ փետրվար ամսի խորհրդանշական հավաքականը ունի հետևյալ տեսքը՝

Դարպասապահ – Լուկաշ Ֆաբիանսկի «Վեստ Հեմ»

Պաշտպաններ – Էշլի Յանգ «Մ.Յու», Ֆաբիան Շեր «Նյուքսլ»,Վիրջիլ  վան Դեյկ «Լիվերպուլ», Ալեքսանդր Զինչենկո «Մ.Սիթի»

Կիսապաշտպաններ – Հենրիխ Մխիթարյան «Արսենալ», Պոլ Պոգբա «Մ.Յու», Իսայակ Հեյդեն «Նյուքասլ», Ռահիմ Սթեռլինգ «Մ.Սիթի»,

Հարձակվողներ – Գոնսալո Իգուաին «Չելսի»Սերխիո Ագուերո «Մ.Սիթի»

Символическая команда АПЛ за февраль месяц
Անգլիական Պրեմիեր լիգայի փետրվար խորհրդանշական հավաքականը
224
թեգերը:
ֆուտբոլ, սպորտ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
«Ալաշկերտ» տեղափոխվեց Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը
Սարգիս Ադամյանի հերթական գոլն ու նոր հաղթանակը երկրորդ Բունդեսլիգայում. տեսանյութ
Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը ելույթ կունենա աշխարհի պատանեկան առաջնությունում