Ալաշկերտի ֆուտբոլիստները, արխիվային լուսանկար

«Ալաշկերտ» տեղափոխվեց Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

33
Ֆուտբոլային ակումբը հրապարակել է նորեկի առաջին կադրերն ու հարցազրույցը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. «Ալաշկերտի» կազմը համալրել է Չիլիի երիտասարդական և ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ասևեդոն երեկ իր առաջին մարզումն է անցկացրել «Ալաշկերտի» կազմում։

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ալաշկերտին»: Ամեն ինչ լավ է: «Ալաշկերտում» խաղում են իմ նախկին խաղընկերներից Էդգար Մանուչարյանը և Դենիս Թումասյանը, որոնց ես շատ լավ ճանաչում եմ»,- ասել է ֆուտբոլիստը «Ալաշկերտի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Ֆուտբոլիստը երկար տարիներ խաղացել է Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում:

Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Ջերսոն Ասևեդոն հանդես է եկել նաև Սարանսկի «Մորդովիայում», ղազախական «Կայրաթում» և չիլիական «Դեպորտեսում»:

33