Սարգիս Ադամյան. արխիվային լուսանկար

Սարգիս Ադամյանի հերթական գոլն ու նոր հաղթանակը երկրորդ Բունդեսլիգայում. տեսանյութ

171
Երկրորդ Բունդեսլիգայում հայ ֆուտբոլիստն անցկացրել է արդեն 23 խաղ, դարձել 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը շարունակում է արդյունավետ գործել իր թիմի՝ «Ռեգենսբուրգի» կազմում: Հերթական խաղում հայ ֆուտբոլիստն իր թիմի կազմում դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Երկրորդ Բունդեսլիգայի առաջնությունը բավականին ուժեղ մրցաշար է ու նույնիսկ գերազանցում է եվրոպական շատ երկրների լավագույն լիգաներին իր մակարդակով ու մրցակցությամբ: Շատ ուրախալի է, որ այստեղ հայ ֆուտբոլիստն իր խաղամակարդակով աչքի է ընկնում համարյա յուրաքանչյուր տուրում:

Նախորդ տուրում երկրորդ Բունդեսլիգայի առաջատարի՝ «Համբուրգի» դարպասը գրավելուց  ու իր թիմին հաղթանակ պարգևելուց հետո, Ադամյանը կրկնեց իր հաջողությունը արտագնա խաղում: «Հայդենհայմի» հետ խաղի 54-րդ րոպեին Ադամյանը երկու պաշտպանների հետ պայքարում կարողացավ անակնկալ ու միաժամանակ դիպուկ հարված կատարել ու դարձավ հաղթական գոլի հեղինակ, իսկ «Ռեգենսբուրգը» հաղթեց 2:1 հաշվով:

Երկրորդ Բունդեսլիգայում հայ ֆուտբոլիստն անցկացրել է արդեն 23 խաղ, դարձել 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

171
թեգերը:
ֆուտբոլ
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը ընկերների հետ տոնում է հոբելյանը. տեսանյութ
Հենրիխ Մխիթարյանի թիմը պարտություն կրեց բելառուսական ԲԱՏԷ-ից
Ինչպես Հենրիխ Մխիթարյանի փայլը ստվերեց «Բորնմուտին». Էմերին վստահում է հայ ֆուտբոլիստին
Ռոման Բերեզովսկի

«Նրանք շատ կազմակերպված են». Ռոման Բերեզովսկին` «Նոայի» մասին

37
(Թարմացված է 19:15 11.08.2020)
Բերեզովսկու խոսքով` Հայաստանի առաջնությունում «Նոան» մյուս թիմերի ֆոնին տարբերվում է իր հավասարակշռվածությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոայի» և Ալմաթիի «Կայրաթի» միջև բարդ հանդիպում կլինի։ Լեգենդար դարպասապահը իր կարծիքը հայտնել է Sport.kz–ին։

«Չգիտեմ` այսօր ինչ վիճակում է «Կայրաթը», բայց «Նոան» օրեր առաջ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր և լավ մարզավիճակում է։ Կարծում եմ, որ «Նոան» Հայաստանի ամենակազմակերպված թիմերից մեկն է։ Քանի որ խաղն անցկացվելու է Ալմաթիում, «Կայրաթը» երևի որոշակի առավելություն կունենա։ «Կայրաթը» վերջին տարիներին կայացել է որպես մարտունակ թիմ։ Կարող եմ ենթադրել, որ ծանր, արդյունքի միտված խաղ է լինելու», – ասել է նա։

Բերեզովսկու խոսքով` «Նոան» Հայաստանի առաջնությունում մյուս թիմերի ֆոնին առանձնանում է իր հավասարակշռվածությամբ։

«Նրանք շատ կազմակերպված են», – ասել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։

Ինչ վերաբերում է վիճակահանության արդյունքներին, ապա ըստ Բերեզովսկում, չի կարելի ասել, որ «Նոայի» բախտը բերել է։ Առավել ևս, որ երևանյան թիմն արտագնա հանդիպում է անցկացնելու։

37
թեգերը:
ֆուտբոլ, «Նոա» ֆուտբոլային ակումբ, Ռոման Բերեզովսկի
Ըստ թեմայի
2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
«Ինձ փորձություն է սպասում». Մխիթարյանը խոսել է «Սևիլիայի» հետ խաղի մասին
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հայտնեց` երբ կբացվեն դպրոցները

749
(Թարմացված է 15:15 12.08.2020)
Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` որ բուհերի ու մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 12-ի երեկոյան որոշվեց հաջորդ օրվանից հետաձգել դասերը։ Ուսումնական կենտրոններն անցան հեռավար ուսուցման։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Օգոստոսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարաձվի ևս մեկ ամսով, բայց դա վերջինը կլինի։ 

 

 

749
թեգերը:
Արայիկ Հարությունյան, դպրոց, Հայաստան
Ըստ թեմայի
Հանվել է ամեն հայկակա՞նը. դպրոցական գրականության ծրագրի մասին կարծիքները տարբեր են
Գրականությունից մինչև տիեզերք, կամ դպրոցական ծրագրի շուրջ ծավալված բանավեճը հավերժական է
Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը
Незаконно установленный козырек на балконе

Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

0
Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեին։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին և սպառնացել է երեխային նետել։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից Կարապետյանը տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

0