ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ֆիլմում, որը Գյումրիում այսօր՝ փետրվարի 27-ին դիտեց հանդիսատեսի նեղ խումբ, ներկայացվում է Արթուր Ալեքսանյանի անցած ճանապարհը, կարիերայի կարևոր դրվագները՝ իր, մարզիչների, մրցակիցների մեկնաբանությամբ, նրա միջազգային հեղինակությունն ու համբավը ըմբշամարտի աշխարհում:
Մրցումների ու հավաքների ժամանակ Արթուրի հետ ու միշտ Արթուրի կողքին է անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, որը նշում է՝ առաջին էմոցիաները ընդունում է որպես մարզիչ և ապա նոր որպես ծնող: Եթե հայրը որդու կողքին է այդ պահերին, մայրը՝ Շողիկ Ալեքսանյանը, Sputnik Արմենիայի հետ ունեցած բացառիկ հարցազրույցի ժամանակ նշեց ՝ ոչ մի խաղ չի դիտում: «Միանշանակ, ոչ մի մրցույթ չեմ դիտում. չեմ կարող»: Ընդհանուր առմամբ, Արթուրը մանուկ հասակում շատ հանգիստ է եղել: «Արթուրը շատ հանգիստ էր, համեստ ու համբերատար ու շատ կապված իմ հետ: Երբ առաջին անգամ մանկապարտեզ տարա Արթուրին ու վերադարձա վերցնելու, տեսա, որ շատ հանգստ ու խելոք մնացել էր՝ առանց մի ձայն հանելու: Հանգիստ ու համբերատար է նաև հիմա՝ գրեթե չի փոխվել»,-անկեղծանում է մայրը:
Արթուր Ալեքսանյանը վաղուց արդեն ոչ միայն չեմպիոն է, այլ այն մարզիկներից, որոնց նմանվել ցանկանում է մի ամբողջ սերունդ: Սակայն, մարզչական կարիերայի մասին խոսել Արթուրն ու նրա անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը վաղ են համարում. պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ Արթուրը շեշտեց, որ դեռ շատ անելիք ունի որպես մարզիկ. «Վատ մարզավիճակում չեմ, հավանաբար առաջիկա Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ. դեռ վերջնական որոշված չէ՝ մարզիչների հետ քննարկելու ենք այդ հարցը, իսկ առաջիկայում նոր հավաքներ ունենք, միջազգային նոր մրցաշարեր և սեպտեմբերին՝ Աշխարհի առաջնություն, որը նաև օլիմպիական վարկանիշային առաջնություն է: Կփորձեմ անպայման վարկանիշ ձեռք բերել՝ օլիմպիական խաղերի համար,-նշեց Արթուրը և հավելեց,-որպես մարզիչ դեռ վաղ է խոսել, իմ առջև որպես մարզիկ դեռ նպատակներ ունեմ: Միշտ փորձել եմ մեր ըմբիշներին օգնել, բայց մարզչի մասով դեռ շուտ է խոսել»:
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018թ. կայացած աշխարհի առաջնության ժամանակ, մրցաշարին նախորդած ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ Երևանում, ինչպես նաև մարզիկի հարազատ մարզադպրոցում՝ Գյումրիում: Բացի Արթուր Ալեքսանյանի անցած ճանապարհը ներկայացնելուց, ներկայացվում է նաև Հայաստանի ըմբշամարտի հավաքականի նախապատրաստությունն ու մասնակցությունը մեծ մրցաշարին, թիմի մարզական առօրյան, աշխարհի առաջնության ներկուլիսային մթնոլորտը, որ սովորաբար դուրս է մնում էկրաններից:

Ֆիլմում Արթուրին մանուկ հասակում մարմնավորել է 5 տարեկան Դավիթ Սարգսյանը: Բարեկամական ոչ մի կապ չունեցող տղան ոչ միայն արտաքնապես է չեմպիոնին նման, այլ նաև բնավորությամբ՝ վարդաքարցի փոքրիկն արդեն հասցրել է իր ռեկորդներով գրանցվել «Գինեսի» գրքում:
Ֆիլմի դիտման ավարտին Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն հայտնելով ֆիլմի ստեղծագործական խմբին և այն բոլոր մարզիչներին ու մարդկանց, որոնք միշտ իր կողքին են եղել, խոստացավ՝ ֆիլմը շարունակություն կունենա. «Ես վստահ եմ, որ հաջորդ տարի՝ օլիմպիական խաղերից հետո այս ֆիլմը կունենա շարունակություն»:
Հավելենք, որ հետաքրքիր զուգադիպությամբ, ֆիլմի ցուցադրությունը տեղի ունեցավ փետրվարի 27-ին, որը նշվում է որպես Բևեռային արջի միջազգային օր՝ Արթուր Ալեքսանյանը վաղուց արդեն մարզական աշխարհում ընդունվում է որպես Սպիտակ արջ:
Ֆիլմի նկարահանումն ու այսօրվա ցուցադրությունը կազմակերպել էր Vnews.am-ը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։
Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։
«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։
Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին
Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։ Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



