Լևոն Աղասյան

Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է ադրբեջանցի և թուրք մարզիկներին

244
(Թարմացված է 16:46 17.02.2019)
Լևոն Աղասյանը 4-րդ անգամ է հաղթող ճանաչվում աթլետիկայի Բալկանյան երկրների թվով 24-րդ փակ առաջնությունում:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը լավագույնն է ճանաչվել`առաջ անցնելով ադրբեջանցի և թուրք մարզիկներին։

Այս մասին տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ասպրամ Զուրաբյան օգտատերը` նշելով, որ անչափ հպարտ է։

Մեր մարզիկը 16.71մ արդյունքով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և արժանացել ոսկե մեդալի: Նա առաջ է անցել երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Նազիմ Բաբաևին, որը գրանցել է 16,68մ արդյունք, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջան Օզիփեկը` 16,21 արդյունքով:

Լևոն Աղասյանը 4-րդ անգամ է հաղթող ճանաչվում աթլետիկայի Բալկանյան երկրների թվով 24-րդ փակ առաջնությունում:

244
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կմարզի Ղազախստանի կանանց հավաքականը