Via Ferrata էքստրիմ ակումբ

«Սարեցի եմ, սարեցի, ո՞վ կգա ինձ հետ մրցի». Հայոց լեռներից մինչև Օլիմպոսի նոր մեդալներ

145
(Թարմացված է 15:01 10.02.2019)
2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ընդգրկված է լեռնամագլցումը: Սա հնարավորություն է տալիս նոր մարզիկներին հասնել օլիմպիական բարձրունքների: Այդ առումով հայերը բացառություն չեն: Մերոնք էլ կարող են ունենալ նոր չեմպիոն նոր մարզաձևում:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Գաղտնիք չէ, որ օլիմպիական չեմպիոն կամ մեդալակիր մարզելու կամ դաստիարակելու համար շատ ջանքեր, մարզումներ ու ներդրումներ են հարկավոր:

Բայց հիմա բնությունն էլ կարող է օգնել մեզ ավելի հեշտ ճանապարհով հասնել մարզական բարձրագույն նվաճումների:

Իսկ հիմա պատկերացրեք, որ օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալը հնարավոր է առանց մեծ ներդրումների, բայց բնականաբար տքնաջան աշխատանքով ու մարզումներով: Եվ որպես ժամանակակից մարզադահլիճ մարզիկի համար մարզվելու վայրը դառնալու է լեռնային Հայաստանը:

ԵՊՀ լեռնամագլցման ակումբի ղեկավար Սուրեն Ստեփանյանի խոսքերով, Ջերմուկում ակումբի մարզումների ժամանակ մի պատանի պարզապես հետաքրքրվել է թե ինչո՞վ են իրենք զբաղվում, ցանկություն է հայտնել նույնպես մագլցել ու հեշտությամբ ու վարպետորեն հաղթահարել արգելքը:

Զավեշտ կարող է թվալ, բայց ստացվում է, որ մենք պոտենցիալ չեմպիոններ կարող ենք ունենալ մեր երկրի լեռնային հատվածներում բնակվող բոլոր բնակավայրերում:

Բացի այդ, ոչ մեծ փորձ ունեցող մեր լեռնագնացներն Իրանում անցկացված մրցումներում երեք օրվա ընթացքում բարելավել են իրենց արդյունքը 3-5 վայրկյանով՝ զարմացնելով բոլոր մասնագետներին: Արդյունքների նման բարելավման հասնելու համար այս մարզաձևում արդեն մեծ հաջողությունների հասած երկրներում հարկավոր է լինում առնվազն 6 ամիս, եթե ոչ ավելի:

Նորից ստացվում է, որ բնությունն է օգնում հայերին օլիմպիական նոր բարձրունքների հասնելու համար:

Ակամա հիշում եմ հայտնի երգի խոսերը. Սարեցի եմ, սարեցի, ո՞վ կգա ինձ հետ մրցի…

Մրցողներ կլինեն, բայց հաղթելու իրական հնարավորություններ ունենք:

Դե այդ դեպքում ինչի՞ չօգտագործենք նման հնարավորությունը: Լավ մարզվելու համար բնական պայմաններ ունենք, մնում է ունենալ «պատ» կոչվածը, որի վրա անցկացվելու են օլիմպիական մրցումները:

Սուրեն Ստեփանյանի խոսքերով ժամանակակից մրցումների համապատասխան պատը, որի վրա արդեն կմարզվեն կոնկրետ մրցումների համար արժե ԱՄՆ 25 հազար դոլար, գումարած համապատասխան սարքավորումները, որոնք այնքան էլ թանկ չեն: Նորից ստացվում է, որ լեռնագնացների համար շատ մեծ ներդրումներ անել հարկավոր չէ: Մարզիկներ ունենք, բնությունն օգնում է մարզվել, ու շատ քիչ բան է հարկավոր մեր լեռներից Օլիմպոսի գագաթը հաղթահարողներ հասնելը: Համոզված եմ՝ ցանկություն էլ ունեք, մնում է կատարենք քայլ առաջ, չէ որ քայլը մերն է:

145
թեգերը:
սպորտ
Ըստ թեմայի
«Յել էքստրիմ Պարկ». յուրահատուկ օր` գլխապտույտ զգացողությունների կենտրոնում
Էքստրիմ Դիլիջանի անտառներում, կամ մեկ օր ռեյջերների հետ
Աղջիկներին՝ ռոմանտիկա, տղաներին՝ էքստրիմ․ հայերը միմյանց անսովոր նվերներ են անում
Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար
Ինչպես խիզախ հայերը ներխուժեցին Ծովինարի թագավորություն. ռաֆթինգ Դեբեդի վրա. տեսանյութ
Լրագրողների արկածները Դեբեդում. նավապետը նետվում է ջուրը, սարսափը հաճույքի է վերածվում