Լևոն Արոնյան

«Եվս մեկ հսկա հեռանում է խաղից». Արոնյանը մեկնաբանել է Կրամնիկի գնալը

176
Հայ շախմատիստը շնորհակալություն է հայտնել մեծն գրոսմայստերին «անհավանական ժառանգության» համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հեռանալը շախմատի համար տխուր օր է անվանել։ 

«Եվս մեկ հսկա հեռանում է խաղից ավելի վաղ, քան մենք բոլորս կպատկերացնեինք։ Վլադիմիր Կրամնիկն անհավանական ժառանգություն է թողնում։ Շնորհակալություն, մաեստրո», – գրել է հայ շախմատիստը։

Նրա խոսքով` վերջին 25 տարիների ընթացքում խաղի սկզբում արած ամեն մի քայլն իր մեջ Կրամնիկի ժառանգությունն ունի։

Նշենք, օրերս Արոնյանը ոչ ոքի էր խաղացել 20–ամյա Վլադիմիր Արտեմևի հետ Ջիբրալթարում շախմատի մրցաշարի ութերորդ ռաունդում։

Ութ փուլերից հետո առաջատարներ են չեխ Դավիթ Նավարան, ռուսաստանցիներ Արտեմևնն ու Ալեքսեենկոն։ Յուրաքանչյուրն ունի 6,5 միավոր։ 12 շախմատիստ կես միավորով հետ են մնում։ Արոնյանը նրանց թվում է։

176
թեգերը:
Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
Լևոն Արոնյանը երկրորդն է Կալկաթայի արագ շախմատի մրցաշարում
Միտու՞մ, թե՞ անփութություն. շախմատի գրոսմայստերական դպրոցը փակման եզրին է
FIDE նոր նախագահի նշանակումը դրական կազդի շախմատի հանրահռչակման վրա. Անատոլի Կարպով