Սլավիկ Հայրապետյան

Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ հասնել Գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

31
Հայաստանի ներկայացուցիչը դուրս մնաց հետագա պայքարից։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մասնակցեց տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրին և գրավեց 26-րդ տեղը՝ չնվաճելով ազատ ծրագրում հանդես գալու իրավունք։

  • Սլավիկ Հայրապետյան
    Սլավիկ Հայրապետյան
    © Sputnik / Владимир Песня
  • Սլավիկ Հայրապետյան
    Սլավիկ Հայրապետյան
    © Sputnik / Владимир Песня
  • Սլավիկ Հայրապետյան
    Սլավիկ Հայրապետյան
    © Sputnik / Владимир Песня
  • Սլավիկ Հայրապետյան
    Սլավիկ Հայրապետյան
    © Sputnik / Владимир Песня
1 / 4
© Sputnik / Владимир Песня
Սլավիկ Հայրապետյան

Կարճ ծրագրին մասնակցում էին 37 գեղասահորդ։ Հայրապետյանը ստացավ 59,87 միավոր։

Առաջին հորիզոնականում հայտնվեց ռուս Միխայիլ Կոլյադան (100,49 միավոր), երկրորդում Ալեքսանդր Սամարինը (91,97 միավոր), երրորդում` իսպանացի Խավիեր Ֆերնանդեսը (91,84 միավոր)։

Նշենք, որ կանանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում գրավել էր 21-րդ տեղը եւ հունվարի 25-ին կներկայացնի նաեւ ազատ ծրագիրը:

31
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է Սլավիկ Հայրապետյանը ելույթ ունեցել Էստոնիայում. տեսանյութ
Սլավիկ Հայրապետյանը վերջից երկրորդ տեղը զբաղեցրեց Միլանի ԱԱ-ում․ տեսանյութ
Սլավիկ Հայրապետյան. Երազում եմ այն մասին, թե երբ եմ հասնելու մահճակալին ու քնեմ
Հայկական գեղասահքի նվաճումները. Սլավիկ Հայրապետյանն անձնական ռեկորդ գրանցեց
Սլավիկ Հայրապետյանի կարճ ու գեղեցիկ ելույթը. տեսանյութ