Հենրիխ Մխիթարյան

«Արսենալը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

207
Անգլիական ակումբն անհամբեր սպասում է հայ ֆուտբոլիստի վերադարձին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Լոնդոնի «Արսենալի» մամուլի քարտուղարությունը Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ։

«Ծնունդդ շնորհավոր, Միկի: Հուսով ենք` լավ ծնունդ կանցկացնես: Անհամբեր սպասում ենք, որ շուտով վերադառնաս խաղադաշտ»,- նշված է «զինագործների» տարածած հաղորդագրության մեջ:

​Հենրիխ Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան։ Հիշեցնենք, որ անգլիական պրեմիեր լիգայի քառորդ եզրափակիչում
ֆուտբոլիստը վնասել էր ոտքը և հենակով էր շարժվում։

Նշենք` վերջին շրջանում ԶԼՄ-ներում շատ է խոսվում Մխիթարյանի տեղափոխության մասին: Նշվում է, որ եթե «Արսենալը» ձեռք բերի «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Կարիերան շարունակելու հիմնական տարբերակ է նշվում «Միլանը»: Տեղեկություն կա նաև, որ Մխիթարյանին իր թիմում է ուզում տեսնել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

207
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը քայլում է հենակով. լուսանկար
Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին «տեղափոխում» այլ ակումբ. ենթադրություններ և իրականություն
Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է. հայ ֆուտբոլիստը կվերսկսի լիարժեք մարզումները Լոնդոնում