Սիմոն Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայ չեմպիոնին

70
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է աշխարհի 2 ռեկորդ սահմանած Սիմոն Մարտիրոսյանին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Սիմոն Մարտիրոսյանին։

«Հզոր ժողովրդի հզոր զավակ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի հաղթանակի կապակցությամբ»,– գրել է Փաշինյանը։

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում, ֆանտաստիկ ելույթով ու երկամարտի 435 կգ արդյունքով նոյեմբերի 9-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Միաժամանակ նա նաև աշխարհի նոր ռեկորդներ է սահմանել հրում վարժությունում ու երկամարտում։

70