Քիքբոքսինգ, արխիվային լուսանկար

Հայ Գագոն լեհերին կսովորեցնի քիքբոքսինգի հնարքները․ լուսանկարներ, տեսանյութ

52
(Թարմացված է 10:31 10.11.2018)
Գագո Դրագոն ավելի քան 100 մարտերից 76-ում հաղթել է։ Լեհական ԶԼՄ-ները հիացմունքով են խոսում նրա ոճի մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Խառը մենամարտի ըմբիշ Գագո Դրագոն թրեյնինգներ կանցկացնի Լեհաստանի Բիգդոշ քաղաքում։ Այս մասին հայտնում է madfight24 պարերականը։

«Լեգենդար Գագո Դրագոն Լեհաստան կայցելի։ Նա K-1 խառը մենամարտի լավագույն ըմբիշներից է աշխարհում։ Ավելի քան 100 մարտերից 76-ում նա է հաղթել, առանձնանում է պայթյունային, ազդեցիկ ոճով», - հիացմունքով գրում է լեհական պարբերականը։

Գագիկ Հարությունյանը (սա է Գագո Դրագոյի իսկական անունը) ծնվել է 1985 թվականին Գորիսի մոտ գտնվող Վերիշեն գյուղում։

Посмотреть эту публикацию в Instagram

#Confidence is not: They Will Like Me Confidence is: I’ll Be Fine If They Don’t 💯👊🏽 #gagodrago #gagodrago4real #bammbamm👊 #դուխով #duxov

Публикация от Gago BammBamm Drago (@gagodrago4real)

Չորս տարեկանից ապրում է Նիդեռլանդներում, 14 տարեկանից զբաղվում է խառը մենամարտով։

52
Ըստ թեմայի
Հայ մարզիկը Ռուսաստանի քիքբոքսինգի չեմպիոն է դարձել
Ռինգում կանայք են. ղրղըզստանցի մարզիկը մեկ հարվածով տապալել է չեմպիոնին. տեսանյութ
Հայ քիքբռնցքամարտիկը հոլանդացուն նոկաուտ արեց և դարձավ աշխարհի չեմպիոն. տեսանյութ