Կարեն Խաչանով

Khach Me If You Can. թենիսիստ Խաչանովը հաղթարշավից հետո նոր բայ է հորինել. լուսանկար

183
Հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովը լուսանկար է հրապարակել ու անգլերեն նոր բայ հորինել իր ազգանունից։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ոուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել փարիզյան առաջնությունում աջակցելու համար։

Նա համապատասխան գրառում է արել Instagram–ի իր էջում։

«Անմոռանալի շաբաթ Փարիզում, անհավանական հույզեր։ Շնորհակալություն թիմիս ու ընտանիքիս ամենօրյա աշխատանքի ու աջակցության համար։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ստացած հաղորդագրությունների, բարի խոսքերի ու շնորհավորանքների համար», – լուսանկարին կից գրել է Խաչանովը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Karen Khachanov (@karenkhachanov)

Գրառման մեջ նա օգտագործել է «Khach Me If You Can» հեշթեգը։ Բառացի թարգմանությունը հնչում է մոտավորապես այսպես` «խաչիր ինձ, եթե կարող ես»։ Թենիսիստը անգլերեն նոր բայ է հորինել իր ազգանունից։

Կարեն Խաչանովն այս մրցաշրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Փետրվարին նա նվաճեց իր կարիերայի ընթացքում երկրորդ տիտղոսը չեմպիոն դարձավ Մարսելում։ Շատերը չէին հավատում, որ Խաչանովը կարող է մոտ ապագայում ավելի մեծ ձեռքբերումների հասնել։

Խաչանովը երեկ ATP «Master 100» Փարիզի մրցաշարի եզրափակիչում հաղթեց Նովակ Ջոկովիչին: 22-ամյա Խաչանովը 7:5, 6:4 հաշվով գերազանցեց աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին:

Խաչանովն առաջին անգամ հաղթեց «Master» կարգի մրցաշարում: 2009 թվականից ի վեր նա Ռուսաստանը ներկայացնող առաջին մարզիկն է, ով հաղթում է այս կարգի մրցաշարում

«Master» սերիայի մրցաշարերը թենիսի ամենահեղինակավոր մրցումներից են` Մեծ սաղավարտի ու ATP ամփոփիչ մրցաշարից հետո։

183
Ըստ թեմայի
Կարեն Խաչանովը 28 հորիզոնականով բարձրացել է չեմպիոնների մրցապայքարում
Կարեն Խաչանովը բարելավել է դիրքերը պրոֆեսիոնալ թենիսիստների չեմպիոնական մրցավազքում
Կարենն այնքա՜ն գեղեցիկ է. ամերիկացիները Խաչանովին հոլիվուդյան աստղի նմանակ են անվանել
Ազգությամբ հայ ռուսաստանցի թենիսիստ Խաչանովն առաջին անգամ ցույց է տվել կնոջը