Արմեն Գյուլբուդաղյանց. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Պետք է զարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը. Գյուլբուդաղյանց

92
(Թարմացված է 23:19 16.10.2018)
Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիս է տվել:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Մարկոս Պիզզելլին տեղափոխվել է հիվանդանոց, այժմ բժիշկները նրա հետ են, քիչ հետո ես էլ կմիանամ նրանց. կարծում եմ՝ վնասվածքը լուրջ է:

Պատասխանելով լրագրողների հարցերին ասել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Նա կրկին ֆիքսեց, որ Ջիբրալթարի դեմ խաղում էլ տղաները անմնացորդ խաղացին, պարզապես 36 հարվածներից ոչ մի գնդակ չհայտնվեց հակառակորդի դարպասում:

«Դրանից հետո հավաքվեցինք, զրուցեցինք, ֆեդերացիայի նախագահն էլ հանդիպեց խաղացողների հետ: Այդպիսի բաներ լինում է: Ֆրանսիայի հավաքականն էլ սեփական դաշտում չէր կարողացել հաղթել Լյուքսեմբուրգին: Ես այսօրվա նվիրվածությունը տեսել եմ նաեւ նախորդ խաղում: Կրկնապատիկ էր ցանկությունը հետ բերել մեր երկրպագուների ու ձեր հույսն ու հավատը հավաքականի նկատմամբ»,- հավաստեց մեր հավաքականի գլխավոր մարզիչը:

Գյուլբուդաղյանցը կարծիք հայտնեց, որ այս հաղթական խաղում իր մեծ դերն ունեցավ նաև երկրպագուների հետ հանդիպումը:

«Բոլորի էներգետիկան էլ օգնեց: Ջիբրալթարին պարտվելուց հետո շատ բարդ էր: Բոլորին շնորհակալ եմ, որ եկան ստադիոն կամ մեզ երկրպագեցին հեռուստացույցների դիմաց»,-ասաց գլխավոր մարզիչը:

Գյուլբուդաղյանցը գոհ էր Յուրա Մովսիսյանի խաղից՝ չնայած նրա մարզավիճակից:

«Ծանր վիրահատություններից հետո նա ուժեղ բնավորության շնորհիվ կարողացավ այս մակարդակի խաղ ցուցադրել: Վստահ եմ, որ լավ մարզավիճակ հավաքելուց հետո Մովսիսյանը ավելի մեծ օգուտ կտա մեր հավաքականին»,-հույս հայտնեց նա:

«Ապագայի մասին արդեն ասել եմ, որ պետք է զարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը, որպեսզի ունենանք նոր Հենրիխ Մխիթարյաններ, Յուրա Մովսիսյաններ, Գեւորգ Ղազարյաններ, Գոռ Մալաքյաններ, Կառլեն Մկրտչյաններ»,-ասաց Գյուլբուդաղյանցը:

Նա չբացառեց հաջորդ խաղերին Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողների մուտքը մարզադաշտ հավաքականի հաջորդ խաղերին.

«Փորձելու ենք երիտասարդական թիմի խաղացողներին աստիճանաբար ներգրավվել ազգային հավաքական»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին:

92
թեգերը:
ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստան– Ջիբրալթար հանդիպումը` սև թուղթ. ՀՖՖ նախագահն անդրադարձել է անհաջող խաղին