Ընդհարում Հայաստան-Ջիբրալթար ֆուտբոլային խաղի ավարտին

Ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել. FAF-ի և Red Eagles-ի հայտարարությունները

215
(Թարմացված է 20:56 14.10.2018)
Հայաստան-Ջիբրալթար խաղին հաջորդած միջադեպի մասին հայտարարություն են տարածել «Առաջին հայկական ճակատ» և Red Eagles ֆուտբոլասերների ակումբները:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik.  Հայաստանի հավաքականի FAF ֆան-շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստան-Ջիբրալթար հանդիպումից հետո եղած բախումների հետ:

Հայտարարության մեջ ասված է.

«Ի պատասխան որոշ լրատվական կայքերում հրապարակված տեղեկության, առ այն, որ բախում է տեղի ունեցել երկրպագուների և ոստիկանների միջև, ցանկանում ենք հայտարարել՝ ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել։ Խաղի վերջնամասում Red Eagles ֆան ակումբի սեկցիայում ֆան-ակումբի անդամի կողմից բացվել է Ջիբրալթարի ազգային դրոշը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա, որ մրցակցի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հաղթանակը սկսել են տոնել մեր մարզադաշտի ֆանատական զոնային մոտ։

Համարելով անարգանք թե՛ ֆուտբոլասերների, թե՛ ֆուտբոլիստների նկատմամբ, Առաջին Հայկական Ճակատ (FAF) ֆան ակումբի անդամները հորդորել են հեռացնել այն Հայաստանի հավաքականի երկրպագուների սեկցիայից։ Մերժում ստանալով, հեռացրել են այն սեփական ուժերով։

Հայաստան-Մակեդոնիա խաղին մեր մասնակցության մանրամասների, հավաքականի և ֆուտբոլիստների ցուցադրած անփառունակ խաղի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ»:

Ավելի վաղ Red Eagles շարժումն էր հանդես եկել հայտարարությամբ, որի մեջ ասվում էր.

«Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ:

Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել է իրենց դրոշը և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ երկրպագուներին, պարզել է այն։

Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և ղեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները»։

Red Eagles ֆան ակումբից տեղեկացրել են, որ առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդառնա վերոշարադրյալը և կորոշվի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, Red Eagles ֆան ակումբը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ:

215
թեգերը:
Red Eagles, Հայաստան
Ըստ թեմայի
Պարտություն Ջիբրալթարից. ևս մեկ տխուր էջ հայկական ֆուտբոլում
Փորձերը շատ էին, արդյունքը` զրո. Հայաստանի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց
Կարեն Գիլոյան

Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիա

39
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը ներկա է գտնվելու համաշխարհային վարկանիշային մրցաշարին։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

«Սա ըմբիշների համար Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Պայքարի է դուրս գալու 474 ըմբիշ՝ 84 երկրից, ուղեգիր են նվաճելու յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակչի մասնակիցները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանն ըմբշամարտից օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. Տոկիոյում մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և ազատոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:

Ալեքսանդր Կարապետյանը խոստանում է մորուքը ներկել ՀՀ-ի դրոշի գույներով, բայց մի պայմանով

39
թեգերը:
Բուլղարիա, Կարեն Գիլոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին
Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր
Շնորհակալ ենք, Արթուր ջան. Բազելում ծածանվեց հայկական եռագույնը
Жозе Моуринью

Մոուրինյոն նոր ակումբի պատվին փոխել է հեռախոսի պատյանը

67
(Թարմացված է 10:30 05.05.2021)
«Ռոման» արդեն հայտարարել է, որ ակումբը ղեկավարելու է Մոուրինյոն: Պորտուգալացու հետ երեք տարվա պայմանագիր է կնքվել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն արդեն գլխավորում է իտալական «Ռոման», նոր ակումբի պատվին փոխել է բջջային հեռախոսի պատյանը և «Ռոմայի» գույներով պատյանի լուսանկարը հրապարակել Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jose Mourinho (@josemourinho)

«Ռոման» երեկ պաշտոնապես հայտարարեց Մոուրինյոյի նշանակման մասին, նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ «Ռոմայում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ պայմանագիր էր կնքել 2020 թվականի օգոստոսին։ 2021 թվականի ամռանը լրանում է պայմանագրի ժամկետը։

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» Լոնդոնի «Արսենալ» էր տեղափոխվել պորտուգալացու հետ լարված հարաբերությունների պատճառով. Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին պահում էր պահեստայինների նստարանին։

«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել

67
թեգերը:
հեռախոս, Ժոզե Մոուրինյո, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ
Ըստ թեմայի
«Յուվենտուսը» բանակցություններ է վարում Հենրիխ Մխիթարյանի հետ
Ալեքսանդր Կարապետյանը խոստանում է մորուքը ներկել ՀՀ-ի դրոշի գույներով, բայց մի պայմանով
Կապառոսը պատմել է քաղցկեղի հաղթահարման, Հայաստան գալու և հավաքականի նպատակների մասին
Մարիամ Զաքարյանի հավաքածուից

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

7
(Թարմացված է 21:59 06.05.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Եթե ասեմ, որ Էկվադորում ուր որ է կավարտվի Լենինի դարաշրջանը, իսկ Հնդկաստանում այս շաբաթ մեծ հաջողության է հասել Ստալինը՝ հաստատ շատ կզարմանաք։

 

Փորձեք կռահել, թե ինչ է նշանակում Ույուրվկոս

Ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ Հնդկաստանի Ստալինը դեմոկրատ է և մի ժամանակ ճաղերի հետևում է հայտնվել իր ժողովրդավարական հայացքների պատճառով։ Շատ ճիշտ եք, խոսքն ընդամենն այն մասին է, որ Հնդկաստանի Թամիլնադ նահանգում առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար է ընտրվել Ստալին անունով քաղաքական գործիչը՝ Մութհուվել Քարունանիդհի Ստալինը։ Ինչ վերաբերում է Էկվադորին, ապա, երևի գիտեք, որ վերջին տարիներին այնտեղ նախագահում էր Լենին Մորենոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի երկրորդ կեսին։

​Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ հեռավոր Էկվադորում  նախագահում էր մի մարդ, որի անունը Լենին է, սակայն մասնագետները պնդում են՝ Լատինական Ամերիկայում դա շատ սովորական երևույթ է, որովհետև անցած դարի 60-ական թվականներին՝ Կուբայի հեղափոխությունից հետո, Խորհրդային Միության և այդ պետությունների հարաբերությունները շատ  էին սերտացել, և կտրուկ ավելացել էր այն ծնողների թիվը, որոնք իրենց երեխաներին տալիս էին խորհրդային հայտնի առաջնորդների անունները։ Մի հանրահայտ օրինակ բերեմ։ Հաստատ լսել եք Շնագայլ Կառլոսի անունը։ Վենեսուելացի այդ ահաբեկիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման և գտնվում է Ֆրանսիայի բանտերից մեկում։ Նրա լրիվ անունն է Իլյիչ Ռամիրես Սանչես։ Ինչո՞ւ։ Հայրը՝ Խոսե Ռամիրեսը, Մարքսի և Լենինի ուսմունքների մոլի հետևորդ էր և ավագ որդուն անվանել էր Վլադիմիր, միջնեկին՝ Իլյիչ, իսկ կրտսերին, բնականաբար, Լենին։

​Ասենք, ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում։ Չէ՞ որ մեզ մոտ՝ Հայաստանում էլ են տարածված այն անունները, որոնք առնչվում են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի և նրա զինակիցների հետ՝ Վիլեն, Վլադիլեն, վերջապես Լենդրոշ։ Շատերը կարծում են, թե դա նշանակում է Լենինյան դրոշ։ Այնինչ ի սկզբանե այդ անունը հնչել է այսպես՝ Լենտրոշ, այսինքն՝ Լենին, Տրոցկի, Շահումյան։ Իհարկե, Հայաստանում շատ ավելի տարածված են շեքսպիրյան անունները, մանավանդ՝ Համլետը , ինչը շատերը բացատրում են նրանով, որ մենք՝ հայերս, առանձնակի սեր ունենք մեծ անգլիացու հանդեպ։ Բայց վերջերս կարդացի, որ Մոսկվայի զագսերում միայն անցած տարի գրանցվել է առնվազն 5 Համլետ։ Իհարկե, շատ ճիշտ եք, չի բացառվում, որ այդ նորածինները Մոսկվայում ապրող հայերի երեխաներն են։

​Այո, հայերը սիրում են իրենց երեխաներին անսովոր անուններ տալ։ Ունեինք Ժակ և Շիրակ, վերջերս ունեցանք նաեւ Ջոբայդեն։ Այս վերջինն, ասում են` կատակ է. ինչևէ։ Սա նոր երևույթ չէ։ Դեռ դպրոցական տարիքում հայրս ու մայրս ինձ տարել էին Սև ծով։ Եվ, պատկերացրեք զարմանքս, երբ ավազին պառկած մի կին, որի ամուսինը լողում էր ափից բավական հեռու, հանկարծ վեր թռավ տեղից ու բղավեց. «Ժուլվեռն, հե՛տ արի, ես քեզ ասում եմ՝ հե՛տ արի, այ Ժուլվեռն»։ Ու հեռվից լսվեց ամուսնու զիլ ձայնը. «Բրդուճը պատրաստիր, գալիս եմ, Դեզդեմոնա ջան»։

​Բայց ասեմ ձեզ՝ եթե կարծում եք, թե մենք՝ հայերս, այս իմաստով եզակի ազգ ենք, չարաչար սխալվում եք։ Մի քանի տարի առաջ Նոր Զելանդիայում իշխանությունները հրապարակեցին մոտ 100 անունների ցուցակ և զգուշացրեցին քաղաքացիներին՝ այսպիսի անուններ համապատասխան մարմինները չեն գրանցելու։ Շատ արտասովոր անուններ կան այդ ցուցակում, բայց ինձ ամենից շատ դուր եկավ այս մեկը՝ «16 համարի ավտոբուսի կանգառ»։ Ծիծաղո՞ւմ եք, իսկ ես պատկերացնում եմ, որ ծնողները, որոնք նման ոչ կոնվենցիոնալ անունով են ցանկացել կոչել իրենց տղային, հանդիպել են հենց 16 համարի ավտոբուսի կանգառում և ուղղակի ցանկացել են որդու անվան միջոցով հավերժացնել իրենց սիրո մասին հիշողությունը։ Պարզապես չեմ պատկերացնում, թե հետո, երբ տղան դպրոց գնա, ինչպե՞ս է մայրը դուրս գալու պատշգամբ ու կանչելու բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղացող որդուն. «16 համարի ավտոբուսի կանգա՛ռ, արի տուն՝ դասերդ արա»։

Ամեն մեկն իր սեփական, մյուսներից տարբերվող վարկածն է պատմում, կամ բեն Լադենի սպանությունը

​Բայց երևի թե տարօրինակ անունների ամենամեծ բազմազանությունը ժամանակին գոյություն ուներ ԽՍՀՄ-ում, և դա երբեմն կապված էր կոնկրետ իրադարձությունների հետ։ Վերջերս Վիքիպեդիայում կարդացի, որ կար նույնիսկ այսպիսի անուն՝ Դոգնած-Պերեգնած։ Ես հո լավ եմ հիշում Կոմիտասի փողոցի շենքերից մեկին փակցրած խռուշչովյան կարգախոսը. «Догнать и перегнать Америку!»։ Եվ վերջում, եկեք գրազ գանք, որ երբեք չեք կռահի, թե որտեղից է ծնվել էլի Սովետի ժամանակ տղաներից մեկին տված անունը՝ Уюрвкос։ Լավ, հուշեմ՝ դա եղել է ուղիղ 60 տարի առաջ։ Չկռահեցի՞ք։ Էդ դեպքում վերջին հուշումը՝ այդ երեխան ծնվել էր ապրիլի 12-ին։ Տեսաք, որ ճիշտ էի, երբ պնդում էի, որ կյանքում երբեք չեք կռահի, թե ինչ է նշանակում Уюрвкос։ Էլ չտանջեմ ձեզ և ասեմ, որ Уюрвкос  հապավումը բացվում է շատ հասարակ՝ «Ура, ЮРа В КОСмосе!»։ Իսկ դուք ասում եք՝ Դոգնած-Պերեգնած։

7
թեգերը:
անուն, ԽՍՀՄ, Վլադիմիր Իլյիչ Լենին, Իոսիֆ Ստալին, Հնդկաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Էրդողանի խորամանկ ծրագիրը, կամ միջազգային հանրության վրա հույս դնող միամիտներ էլի կան
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը