Ալեքսանդրա Տրուսովա

Հիացրեց. գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովան հերթական հաղթանակը տարավ Երևանում. տեսանյութ

106
Էթերի Տուտուբերիձեի սանին դուր է եկել Երևանը: Ճիշտ է՝ նա դեռ շատ բան չի տեսել՝ միայն Կասկադը և Հանրապետության հրապարակի հայտնի շատրվանները:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Պատանիների շարքում աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Տրուսովան քառապատիկ լուտց կատարեց Երևանում գեղասահքի Գրան պրիի պատանեկան սերիայի 7-րդ փուլում: Ռուսաստանցին կարճ և ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 221 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Տրուսովայի հայրենակցուհին՝ Ալյոնա Կանիշևան՝ 187,55 միավորով, երրորդ տեղը՝ ճապոնուհի Յուանա Յոկոին՝ 184,9 միավորով:

Выступление Александры Трусовой на юниорской серии Гран-при по фигурному катанию среди одиночниц (12 октября 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Ալեքսանդրա Տրուսովա

Մինչև մրցումները Տրուսովան մրսել էր և ծրագիրը կատարել է հարբուխով և ջերմությամբ: Նա նույնիսկ նիհարել էր, մարզիչները մտածում էին՝ կկարողանա աղջիկը կատարել իր ֆիրմային էլեմենտը, բայց Սաշան հավաքվել է և կատարել այն: Չեմպիոնը խոստովանեց՝ Երևանից չէր գնա առանց լուտց կատարելու:

«Կբարդացնեմ ծրագիրս», — ասաց Տրուսովան Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ հավելելով, որ իրեն շատ է դուր եկել Երևանում: Աղջկա խոսքով՝ մարդիկ բարյացակամ են, ժպտերես և փորձում են ամեն կերպ օգնել զբոսաշրջիկներին:

«Այստեղ, իհարկե ավելի քիչ են ճանաչում ինձ, բայց մոտենում են և ասում՝ ուր գնամ, ինչ տեսնեմ: Մենք գնացել էինք Կասկադը և շատրվանները տեսնելու», — ասաց Տրուսովան:

Տրուսովան 2017թ.-ին Սոֆիայում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ: Էթերի Տուտուբերիձեի 13-ամյա սանուհին մտել է պատմություն որպես առաջին գեղասահորդուհի, ում հաջողվել է անել երկու քառապատիկ ցատկ: Սալխովից բացի, որը նա ավելի վաղ կատարել է Ռուսաստանի գավաթում, պատանի մարզուհին հաջողությամբ կատարել է նաև տուլուպ:

  • Գրան Պրիի հաղթողները
    Գրան Պրիի հաղթողները
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Ալեքսանդրա Տրուսովա
    Ալեքսանդրա Տրուսովա
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Գրան Պրի
    Գրան Պրի
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 3
© Sputnik / Aram Nersesyan ,
Գրան Պրիի հաղթողները

Հոկտեմբերի 10-13-ը Երևանում տեղի է ունեցել գեղասահքի Գրան պրիի պատանեկան սերիայի 7-րդ փուլը:

106
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
Մարզումներ` նոր մարզչի ուղեկցությամբ. Հայաստանի հավաքականը պատրաստվում է խաղին
«Մեր նպատակը Պեկինի Օլիմպիադան է»․ հայաստանցի գեղասահորդները չեն հանձնվելու