Սերենա Ուիլյամս

«Ես իմը կպնդեմ մինչև վերջ». Օհանյանի կինը շարունակում է սեքսիզմի դեմ պայքարը

196
(Թարմացված է 15:26 16.09.2018)
Միլիոնատիրոջ կինը վստահ է` ամենակարևորն այն է, որ մարդը պայքարի հանուն նրա, ինչին հավատում է։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, հայտարարել է, որ մինչև վերջ պայքարելու է սեքսիզմի դեմ։ Washington Post-ը հայտնում է, որ նա այս մասին խոսել է Լաս Վեգասում կայացած գործարար համաժողովի ժամանակ։

«Ես համարում եմ, որ ամենակարևորն ու գլխավորը մեկն է` ասածին տեր կանգնել ու պայքարել հանուն այն բանի, ինչին հավատում ես։ Հատկապես եթե դա կարող է ազդել շատերի ապագայի վրա։ Սա է գլխավորը»,- հայտարարել է Ուիլյամսը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ փուլում Ուիլյամսը զիջել էր ճապոնացի Նաոմի Օսակեին, և խաղն ավարտվել էր 2:6, 4:6 հաշվով։ Մրցավար Կարլոս Ռամոսը կանոնները երեք անգամ խախտելու համար (մարզչի հուշում, կոտրած ռակետ և մրցավարին վիրավորանք հասցնելու) երկրորդ սեթում տուգանել էր Ուիլյամսին մեկ խաղով։ Ամերիկուհին Ռամոսին մեղադրել էր սեքսիզմի մեջ։

 

 

196
Ըստ թեմայի
Տղամարդու և կնոջ նկատմամբ վերաբերմունքը պետք է նույնը լինի. Օհանյանի կնոջը սատարել են
Օհանյանի կնոջ շուրջ սկանդալը ծավալվում է. ծաղրանկարչին կարող են բանտարկել ռասիզմի համար
Տիկնոջ համար Ալեքսիս Օհանյանի հաճելի անակնկալը հուզել է երկրպագուներին