«Արցախ» ֆուտբոլային ակումբ

Բարի գալուստ. «Արցախը» պայմանագիր է ստորագրել Իրակլի Բիձինաշվիլու հետ

42
(Թարմացված է 13:17 16.09.2018)
Բիձինաշվիլին «Արցախ» է տեղափոխվում «Սաբուրթալո» թիմից։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Արցախ» ֆուտբոլային ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել վրացի Իրակլի Բիձինաշվիլու հետ: Այս մասին նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում։

21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը հանդես է եկել Վրաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ այժմ երիտասարդական ընտրանում է, որի կազմում դարձել է 1 գոլի հեղինակ՝ գրավելով Իսլանդիայի ընտրանու դարպասը:

Բիձինաշվիլին «Արցախ» է տեղափոխվում «Սաբուրթալո» թիմից, որն այս մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կհռչակվի Վրաստանի չեմպիոն:

Բարի գալուստ «Արցախ», Իրակլի։

Երևանում հիմնված «Արցախ» ակումբը մոտ մեկ տարվա պատմություն ունի։

 

 

42
Ըստ թեմայի
Ֆուտբոլում փոփոխություններ` սեպտեմբերի 22-ից. ՀՖՖ նախագահի անունը հայտնի կդառնա այդ օրը
FAF երկրպագուներին թույլ չեն տվել ներկայանալ Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպմանը
Հայաստանի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների ֆուտբոլի առաջնություն. թարմացվող
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումները Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ. լուսանկարներ
Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի. ովքե՞ր են նրանք
«Ես հենց այնպես չեմ ֆուտբոլ խաղում». Հենրիխ Մխիթարյանը բացահայտել է իր գլխավոր գաղտնիքը