00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժեշտ նախորդ կյանքին. Մեդվեդևան պատրաստվում է Զագիտովայի դեմ սառցե մարտին

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցЕвгения Медведева
Евгения Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փհենչհանի օլիմպիական խաղերում գրանցած պարտությունն անչափ հիասթափեցրել էր գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևային։ Ոսկին բաժին էր ընկել նրա հետ մարզվող Ալինա Զագիտովային, իսկ Մեդվեդևան, փորձելով ջնջել հիշողությունից վիրավորական արծաթը, խզել էր բոլորը կապերն անցյալի հետ, փոխել էր մարզչին ու մեկնել Կանադա։

Ալեքսեյ Ավդոխին, մարզական լրագրող

Եվգենիա Մեդվեդևայի (հոր կողմից` Բաբասյան — խմբ.) ու Էթերի Տուտբերիձեի բաժանման մասին խոսակցությունները ծավալվեցին օլիմպիադայից անմիջապես հետո։ Սկզբում ոչ ոքի հավատը չէր գալիս. տասը տարի համատեղ աշխատանքից հետո մարզչի ու սանի հարաբերությունները փոխըմբռնման այն մակարդակում էին, որ տարաձայնությունները պարզապես բացառվում էին։

Սակայն մայիսին Մեդվեդևան պայմանավորվեց կանադական առաջատար մարզիչ Բրայան Օրսերի հետ ու Մոսկվայից Տորոնտո տեղափոխվեց։ Բաժանությունը մեծ աղմուկ բարձրացրեց. Տուտբերիձեն ցուցադրեց Մեդվեդևայի հետ անձնական նամակագրությունն ու հիշեց օլիմպիական պարտության մեղադրանքները, Ժենյան էլ Կանադա մեկնեց առանց նախկին մարզչի հետ խոսելու։

Բաժանության մեջ տխրություն չկար

Նրանց հարաբերությունների վերաբերյալ նոր մանրամասներ ի հայտ եկան այս շաբաթ։ Մեդվեդևայի նոր շրջապատում հայտնված կանադացի մարզիչ Դագ Հաուն հայտարարեց, որ Փհենչհանից հետո Տուտբերիձեն Մեդվեդևային ասել է` դու կարիերայում այլևս ոչնչի չես հասնի։

Пресс-конференция представителей Федерации фигурного катания - Sputnik Արմենիա
Ինչպես է մարզիչը Մեդվեդևային ուղարկել երեխա ունենալու, և ինչու է Ժենյան կրկին լալիս

Դժվար է ասել, որ սա է եղել բաժանման հիմնական պատճառը, որովհետև առանց դրա էլ բավականաչափ պատճառներ կային.

— Մեդվեդևայի համար հոգեբանորեն անտանելի էր դարձել նույն սառցադաշտում սահել Զագիտովայի հետ։ Իսկ Օրսերը, ի տարբերություն Տուտբերիձեի, առաջատար գեղասահորներին միշտ տարբեր սառցադաշտերում է մարզում. սա մարզիկների համար կարևոր մանկավարժական քայլ է։

— Տուտբերիձեի ուշադրության կենտրոնում ոչ միայն Զագիտովան ու Մեդվեդևան էին, այլ նաև ապագա հրաշամանուկները` Ալեքսանդրա Տրուսովան, Ալյոնա Կոստորնայան, Դարյա Պանենկովան։ Իսկ տաղանդներին տիեզերք ուղարկելը Տուտբերիձեի մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան նրանց ուղեծիրում պահելը. նրա սաներից ոչ ոք ավելի քան երկու սեզոն բարձունքում չի մնացել։

— Օրսերը, հակառակը, ապացուցել է, որ կարողանում է գեղասահորդների հետ հեռանկարային աշխատանք տանել։ Յու Նա Կիմը, Խավիեր Ֆերնանդեսը, Յուձուրու Հանյուն օլիմպիական մի քանի մրցաշրջանում հիանալի մարզավիճակ ունեին: Սա հենց այն է, ինչ պետք է Մեդվեդևային։

— Գեղասահորդուհին սարսափելի հոգնել է մշտական ուշադրությունից ու շուրջը տիրող աղմուկից։ Օլիմպիադայից հետո Ժենյան այնքան հաճախ էր ստիպված լինում երկրպագուներին ու լրագրողներին բացատրել` ինչու է զիջել Զագիտովային, որ նույնիսկ Կանադա տեղափոխվելը հասարակ ու ակնհայտ լուծում է թվում։

— Վիրավորանք այն բոլորից, ովքեր, Մեդվեդևայի կարծիքով, կապ են ունեցել պարտության հետ։ Տուտբերիձեից, որը օլիմպիական մրցաշրջանի ընթացքում Զագիտովային չպահեց պատանիների շարքում: Վիրավորանք մարզչի օգնականներ Դուդակովից ու Գլենհենհաուզից, որոնք մարզումների ժամանակ Ժենյային ավելի ու ավելի քիչ էին ուշադրություն դարձնում և հաղթական ծրագիր էին մշակել նրա միակ մրցակցի համար։ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից, որն այդպես էլ չկողմնորոշվեցին կանանց գեղասահքի երկրի համար առաջինի հարցում։ Վերջապես Զագիտովայից, որը վերցրեց ոսկին, ինչը Մեդվեդևան վաղուց իրենն էր համարում։

Հնարավոր չէ առանց փոփոխությունների

Մեդվեդևան հունիսից Կանադայում է ապրում` մարզվում է, նոր ընկերների հետ է ծանոթանում, հարմարվում է այն նոր կյանքին, որտեղ հարազատներ չկան և ռուսերեն չեն խոսում։ Իսկ սեպտեմբերին Մոսկվա վերադարձավ, որպեսզի հանդիսատեսին ու հավաքականի մասնագետներին ցույց տա Օրսերի բեմադրած նոր ծրագրերը։

Российская фигуристка Евгения Медведева - Sputnik Արմենիա
«Ուզում եմ տատիս կանչել, իսկ նա Մոսկվայում է». Մեդվեդևան` իր կյանքի ամենադժվար փուլի մասին

Ստուգատեսային սահքերը, որոնք նոր մրցաշրջանին պատրաստ լինելու պարտադիր մասն են կազմում, այս տարի առաջին անգամ բաց էին հանդիսատեսի համար։ Գուցե պատճառն այն էր, որ ուզում էին Մեդվեդևային ցույց տալ հանդիսատեսին, որովհետև պարզ չէ` այս խաղաշրջանում նա երկրորդ անգամ կգա Ռուսաստանում սահելու, թե ոչ։

Կյանքը փոխվել է. անսովոր սանրվածք, շպարի բացակայություն, դեմքից չպակասող ժպիտ։ Ասես երիտասարդացած լինի, որքան էլ տարօրինակ հնչի 19-ը չբոլորած աղջկա համար։

Հանդիսատեսը կարոտել ու սպասում էր Մեդվեդևայի ու Զագիտովայի` աշխարհի երկու լավագույն գեղասահորդուհիների հետ հանդիպմանը։ Նրանց մրցակցության շնորհիվ ստուգատեսային սահքերը աշնան գլխավոր շոուի վերածվեցին։ Սովորական բաց մարզումը վեց հազար հանդիսատեսի հավաքեց, չկային ո՛չ մրցավարներ, ո՛չ գնահատականներ, ո՛չ տիտղոսներ։

Ոչ մի կապ նախորդ կյանքի հետ

հունվարին մոսկովյան «Մեգասպորտի» սառույցի վրա Մեդվեդևան առաջին անգամ զիջեց Զագիտովային Եվրոպայի առաջնությունում։ Եթե նախկինում նրանք միասին էին լինում, միասին էին մրցումների գնում` երկուսն էլ ձեռքում փափուկ խաղալիքներ պահելով, անգամ մտերմության նշանն էին զգացվում, ապա հիմա ցուցադրաբար խուսափում են իրարից։

Российская фигуристка, чемпионка Олимпийских игр Евгения Медведева - Sputnik Արմենիա
«Ժենեչկա, կատվիկս». Մեդվեդևայի նոր մարզիչը հրապարակել է սանի հուզիչ լուսանկարը

Միջանցքում պատահական հանդիպելիս թեքում էին հայացքները։ Նույն սենյակում հայտնվելիս հնարավորինս հեռանում էին միմյանցից։ Ոչ մի կապ անցյալի հետ, առնվազն` ոչ մի հիշողություն համատեղ անցյալիր մասին։

Կազմակերպիչները ամեն ջանք գործադրել էին, որպեսզի գեղասահորդուհիները սառույցի վրա չբախվեն։ Մեդվեդևայի կանադական թիմին թույլ են տվել առանձին գոտի զբաղեցնել, քանի որ ընդհանուր գոտում Տուտբերիձեի հսկողության տակ արդեն վարժություններ էր կատարում Զագիտովան։ Մեդվեդևան սառույց էր դուրս գալիս առանձին դռնով, այնտեղից, որտեղ հնարավոր չէ բախվել հիշողությունից ջնջած մարդկանց հետ։

Առանձին թեմա է Մեդվեդևայի ու Օրսերի հարաբերությունները։ Նրանք շատ ու հաճույքով շփվում են, շատ են կատակում, ծիծաղում են. սա կտրուկ տարբերվում է երկաթե Տուտբերիձեից։ Անհնար է չնկատել, որ նոր թիմի հետ Ժենյան իրեն լավ է զգում, նա շրջապատված է հոգատարությամբ ու ընկերական մթնոլորտով։ Մեդվեդևան կրկին իրեն գլխավոր է զգում, մի մարդ, որի շուրջ պտտվում է աշխարհը։ Թեև նրա սահքում տեսանելի փոփոխությունները դեռ քիչ են, դեռ վաղ է գնահատել «հում» ծրագրերը։ Պատրաստական փուլում դրանք առանձնապես տպավորիչ չեն ու մոտավորապես կրկնվում են։

Պարզ է, որ նոր տարում Զագիտովան շեշտը դնելու է բարդության վրա, Մեդվեդևան` որակի։ «Մեգասպորտում» երկուսն էլ ընկան, սակայն դա ոչ մի նշանակություն չունի։ Շատ ավելի կարևոր են զգացմունքներն ու հույզերը։

Մեդվեդևան ասես մոռացել է օլիմպիադան և ուրախ է, որ սառույց է դուրս գալիս։ Հիմա նա անցյալ չունի, փոխարենը ունի հավատ, որ իր կարիերայում ամեն ինչ դեռ առջևում է։

Լրահոս
0