Արթուր Վանեցյան

Ֆուտբոլում փոփոխություններ` սեպտեմբերի 22-ից. ՀՖՖ նախագահի անունը հայտնի կդառնա այդ օրը

75
(Թարմացված է 17:38 24.09.2018)
Բացի ՀՖՖ նախագահից, ընտրվելու են նաև գործադիր մարմնի`գործկոմի անդամները։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է ՀՖՖ նախագահի պաշտոնի և գործկոմի անդամների թեկնածուներին: Ֆուտբոլային աշխարհը անհամբերությամբ է սպասում սեպտեմբերի 22-ին: Հենց այդ օրը կայանալու են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական բոլոր ակումբները ՀՖՖ նախագահի պաշտոնում աջակցում են Արթուր Վանեցյանի թեկնածությանը, իսկ վերջինս էլ առաջադրվել է այդ պաշտոնում, գրեթե կասկած չկա, որ ՀՖՖ-ն նոր նախագահ է ունենալու: Բացի նախագահից, ընտրվելու են նաև գործադիր մարմնի`գործկոմի անդամները։ Թեկնածուների ներկայցված ցուցակը էականորեն տարբերվում է գործկոմի նախկին կազմից:

ՀՖՖ գործկոմի անդամության առաջադրված թեկնածուներն են՝

1. Արթուր Վանեցյան

2. Արմեն Նիկողոսյան

3. Արմեն Մելիքբեկյան

4. Կարեն Շաբոյան

5. Արսեն Թորոսյան

6. Ժաննա Անդրեասյան

7. Սուրեն Պապիկյան

8. Խաչատուր Ադումյան

9. Արեն Մկրտչյան

10. Արթուր Օհանյան

11. Ռուբեն Ռուբինյան

12. Սուրեն Աբրահամյան

13․ Ալեն Սիմոնյան

14․ Հիրաչ Յագան

15. Թովմաս Գրիգորյան

16. Մարինա Թաշչյան

17. Հակոբ Սիմիդյան

75
թեգերը:
ՀՖՖ, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆուտբոլում փոփոխություններ պետք են և դրանք պիտի ստանձնի ՀՖՖ-ն. Փաշինյան
«Շիրակը» պահանջում է ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը
ՈւԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» նկատմամբ. ինչպե՞ս կավարտվի «Շիրակ»–ՀՖՖ հակամարտությունը